четверг, 31 октября 2013 г.

Կյանքը գին չունի առանց…



Կյանքը գին չունի առանց մարդկութան, սիրո, ընտանիքի, ընկերության և այլն:
Կյանքը գին չունի առանց սիրո, սերը հայրենիքի, ընտանիքի, ծնողների հանդեպ: Առանց ընտանիքի մարդու կյանքը շատ տխուր կլինի: Մարդը եթե չունի ընկերներ, չի շփվում նրանց հետ, չի այցելում նրանց, ապա նրա կյանքը անգույն կլինի : Կյանքում նաև շատ կարևոր են ծնողների  և  երեխաների հարաբերությունները:
 

суббота, 26 октября 2013 г.


Իմ տատը


Ես սիրում եմ իմ տատիկին: Շատ ժամանակ եմ անցկացնում նրա հետ: Մենք միասին գնում ենք գնումներ կատարելու, զբոսնելու: Ազատ ժամանակ միասին զարգացնող խաղեր ենք խաղում: Կարդում ենք հանելուկներ ու գուշակում դրանց պատասխանները: Հաճախ նա ինձ տանում է «ռոլիկ» քշելու: 

Իմ անվան մասին

Իմ անունը դրել է իմ քույրիկը՝ Վիկան: Ինձ ոչ մեկի անունը չեն դրել, ուղղակի քույրիկիս շատ է դուր եկել այդ անունը:

Ինձ դիմում են Միլ, Միլեն անուններով: Ինձ շատ է դուր գայիս իմ անունը:

Թութակներիս մասին

Ես երկու թութակ ունեմ: Նրանք շատ գեղեցիկ են,երկուսն էլ դեղին են Մեկի պոչի վրա կանաչ փետուրներ ունի, իսկ մյուսը վզի վրա սև փետուրներ: Նրանց անուններն են Կեշա, իսկ մյուսի համար անուն դեռ չեմ մտածել: Առավոտյան ինձանից շուտ են արթնանում ու բարձր ձայներ են հանում, որ եսէլ արթնանամ, չուշանամ դասից:

Երբ ես փոքր էի...


Մայրիկս պատմում է, որ երբ ես մեկ տարեկան երեք ամսեկան եմ եղել, դեռ առանց օգնության չեմ քայլել: Իսկ երբ 2004 թվականի սեպտեմբերի մեկին քույրիկս գնաց առաջին դասարան, նրան շնորհավորելու համար մեր տուն հյուրեր էին եկել:

Չի կարելի

Սա 2012 թվականին «Աշուն» մեդիաօլիմպիադային ներկայացրած իմ նյութն է:

Ողջույն, ես Միլենան եմ

Ողջույն, ես Միլենա Մարկոսյանն եմ: Տասը տարեկան եմ: Ծնվել եմ 2003 թվականի հունիսի 23-ին: Հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Դպրոց-պարտեզի 5.1 դասարանում:
Դասերը շատ հետաքրքիր են անցնում: Միշտ ինչ-որ թեմաներ ենք քննարկում, գրում ենք, կարդում…
Շատ եմ սիրում նկարել: Անցած տարի նկարչության էի գնում, իսկ հիմա ոչ:
Երաժշտություն էլ եմ շատ սիրում… Շատ եմ լսում Ռուբեն Հախվերդյանի մանկական երգերը: Մեկ-մեկ էլ երգում եմ: