понедельник, 25 ноября 2013 г.

Ընթերցելուց հետո

1.Ես ինձ նմանեցնում եմ այն հատվածը, երբ ինչ-որ բան գիտեմ, բայց չեմ ասում: Օրինակ` երբ 4 տարեկան էի և ուզում էի բաժակը վերցնել ու չկարողացա, հետո փորձեցի  ինչ-որ կերպ վերցնել ու էլի չստացվեց:  Մի քանի ժամ հետո ես գնացի խոհանոց ու մտածեցի, որ կարելի է բարձր բանի վրա կանգնել ու վերցնել բաժաը: Կանգնեցի աթոռին, վերցրեցի բաժակը ու այնքան ուրախացա, որ բաժակը ձեռքիցս ընկավ ու կոտրվեց:
Հետո, երբ մեծերն իմացան ու հարցրին, թե ով է կոտրել այդ բաժակը, ես չասացի, որ ես եմ արել: Իհարկե, ավելի ուշ ասացի, երբ գիտեի, որ արդեն չեն բարկանա:

воскресенье, 10 ноября 2013 г.

Ես Սեբաստացի եմ...

Ես հպարտ եմ, որ Սեբաստացի եմ, որովհետև մեր դպրոցը շատ է տարբերվում մյուս դպրոցներից: Համակարգիչներ, նոթբուք-նեթբուք, պրոեկտոր ունենք, բայց չունենք դպրոցական համազգեստ: Լավ է:
Դպրոց ենք գալիս սիրով ու չենք զգում, թե ժամանակը ինչպես է անցնում:
Ամենաշատը սիրում եմ առավոտյան ընդհանուր պարապմունքները: Դրանք օգնում են, որ ավելի ուրախ ու աշխույժ գնանք դասարան: Արդեն գիտեք, որ ընդհանուր պարապմունքներին երգում ենք ու պարում:
Մեդիաուրբաթներն էլ եմ սիրում: Գրեթե միշտ գալիս եմ ու նայում, թե ընկերներս ինչ համարներ են պատրաստել: Կամ մեր դասարանի հետ միասին երգեր ենք երգում, կամ պարում ենք Մեդիաուրբաթին:
Մի խոսքով, ամեն ինչ հետաքրքիր է, տարբերվող: