вторник, 22 декабря 2015 г.

Հին ու մոռացված ուտեստներ

ուտեստներ
1.Մշոշ
2. Բազրկանի
3.Տոլմա
4.Բորանի
5.Տարեհաց
6. Քելեկյոշ
7. Անուշապուր
8. Պանրախաշ
9. Թթվեպաս
10. Կոլոլակ

Մշոշ
    Բաղադրիչներ.
կարմիր լոբի — 1 բաժակ,
սոխ – 3-4 գլուխ,
նուշ կամ ընկույզ – 1/2 բաժակ,
չամիչ կամ ծիրանի չիր- 1/2 բաժակ,
աղ, բուսայուղ
Լոբին գիշերը թրջել: Առավոտյան եփել մեծ քանակի ջրում: Եթե կարիք լինի, սառը ջուր ավելացնել: Եփվելուց հետո տրորել, խյուսի նման դարձնել լոբին: Նուշը կամ ընկույզը եռման ջուրը լցնել, կեղևը հանել, մանրացնել: Սոխը մանրացնել, սոխեռած անել: Կարելիի է մի քիչ ալյուր բովել սոխեռածի հետ: Չամիչը կամ չիրը լվանալ, քամել, տրորել, խառնել լոբուն: Բոլորը իրար խառնել, ավելացնել լոբու եփուկից, մարմանդ կրակով եփել: Ստացվում է համեղ և հագեցնող շիլայամնան կերակուր: Զարդարել չրով, ընկույզով, մատուցել:

Մշոշի ծագումը
Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է մըշմոշ (ծիրան) բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ, գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում կամ կանաչ լոբի կամ բազուկ. սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։ Պահքային կերակրատեսակ է։







Բազրկանի
Բառն հավանաբար իրանական ծագում ունի և նշանակել է «վաճառական»։ Մուսալեռում այն եղել է հովիվի ճաշի անվանումը. կան տարբեր տեսակի բազրկանիներ. մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մի հատ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և համեղ կերակուրը հովիվի։









Տոլմա
Տոլման Ուրարտական խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է “տոլի” բառից, որն նշանակում է  խաղողի տերև։ Սկզբնական շրջանում տոլման փաթաթել են խաղողի տերևով, հետագային նաևկաղամբի, սերկևիլի, լոբու, բանջարի տերևի մեջ, ինչպես նաև լցրել են միջուկը հանած բանջարեղենների մեջ։ Կան և՛ մսային և՛ պահքային բազմաթիվ տոլմաներ, որոնք յուրաքանչյուրն իր հերթին ունեն տարատեսակներ։ Պասուց տոլմայի հիմքը հանդիսանում է հատիկեղենը, առկա է նաև չիրը. համարվում է տոնածիսական կերակրատեսակ, պատրաստվել է գարնանամուտին՝ երկրագործական տարեսկիզբին, օգտագործելով սերմնացուի հատիկեղենից, որպեսզի աստվածներին հաճոյանան ընթացիկ տարվա բերքի բարեբերության խնդրանքով։

Տոլմայի բաղադրություն
Տավարի միս 0.5 կգ,ճարպ 100 գրամ,սոխ 3 գլուխ,բրինձ 0.25 թեյի բաժակ,բլղուր 0.25,թեյի բաժակ,տոմատի մածուկ 3 ճաշի գդալ,ծիտրոն 2 թեյի գդալ,մաղադանոս 5 ցողուն,համեմ 5 ցողուն,խաղողի տերևներ ,կարագ 100 գրամ,աղ,սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը, սալը և սոխը  աղալ, եթե ձեր տավարի միսը յուղոտ է, կարող եք սալ չավելացնել կամ սալի փոխարեն ավելացնել կարագ: Տոլմայի մսի համի համար շատ կարևոր է յուղոտ լինելը: Ավելացնել բրինձն ու բլղուրը, կանաչիները, համեմել աղ ու սև պղպեղներով: Լավ խառնել: Խաղողի տերևները լվանալ, քամել: Զգուշությամբ բացում ենք խաղողի տերևները և դնում 1 թեյի գդալ խճողակ: Երկու կողմերը ծալել և փաթաթել: Շարել փաթաթված տոլմաները լայն կաթսայի մեջ, իրար կողք-կողքի ու շարքերով բարձրացնել այնքան, մինչև լցոնը վերջանա: Տոլմայի վրա շուռ տված ափսե դնել և եփել այնքան մինչև տոլմաները պատրաստ լինեն:







Բրանի
Ըստ պարսկական ավանդազրույցի Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրով արքայի դուստր՝ Բուրանդուխտի անունից. նա շատ է սիրում մածուն և երբ գահ է բարձրանում, իր պատվին մածնով կերակրատեսակները կոչվում են բորանի։ Հայկական ավանդական խոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և արմտիքային, որոնց նմանությունը՝ մածունի առկայությունն է։






Տարեհաց
Հայկական Ամանորի սեղանին պարտադիր է ունենալ Տարեհաց, այլ անուններով՝ տարի, տարինհաց, կրկենե, դովլաթ, միջինքի կլոճ, տալաուզի, ուփուռնիկա, ղալաչի և այլն ։ Տարեհացը պատրաստում են կլոր կամ ձվաձև. երեսին շաղ են տալիս սերմեր կամ չրեր, որոնք խորհրդանշում են ընթացիկ երկրագործական տարվա բերքի առատությունը. մեջը դնում են միջինք՝ կորիզ կամ մետաղադրամ, որը խորհրդանշում է հարստություն և բախտավորություն։ Կաղանդի գիշերը կտրում են տարեհացը և բաժանում տան անդամներին և կենդանիներին. ում բաժնից, որ դուրս է գալիս միջինքը, տան հաջողությունը նրանից է ակնկալվում։







Քելեկյոշ
Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է, Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։ Պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում՝ խաշի նման բազմամարդ սեղանում. յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է չոր լավաշ, վրան՝ շատ խաշած ոսպ, ապա տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ,ուրց, անանուխ) հետ. հարուստները սոխառածը պատրաստում էին տհալի (ղավուրմա) յուղի ու մսի հետ։







Անուշապուր
Զատիկի (Փոքր և Մեծ Զատիկներ) տոնին պատրաստվող քաղցր ապուր. այն տոնածիսական բնույթ է կրում. ձավարի հետ եփում են չրերը, ավելացնում ընկուզեղեն։ Բոլոր հայկական տներում էլ եփում են և հյուր գնալիս իրենց հետ տանում, որպես նվիրաբերում։ Կա նաև անուշապուրի այլ տարբերակը, որը կոչվում է մայրամապուր (Աստվածածնա անունով), որը, ի տարբերություն անուշապուրի, մեղրիփոխարեն պատրաստվում է դոշաբով։







Պանրախաշ
Գյուղական պարզունակ ու առօրյական ճաշ. պատրաստվում է բոլոր հայկական շրջաններում, հետևաբար ունի շատ տարբերակներ։ Կան սոխառածով, կամ կարմիր կծու պղպեղով, կամ սխտորով, կամ էլ ձվով պատրաստված պանրախաշ. թել պանրով կամ հորած պանրով. չոր լավաշով կամ հնացած հացով։ Պարզապես առատ ջրի մեջ եփած պանիր է, վրան լավաշ

Թթվեպաս
Ավագ հինգշաբթի օրվան հատուկ ճաշատեսակ է, պարսկահայերի խոհանոցից։ Նման թթուաշ ճաշատեսակներ տարածված է ամբողջ հայկական խոհանոցում, ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ, ջրի փոխարեն նրան քացախ խմեցնելու դրվագին։ Տարբեր արմտիքներով, բանջարով ու չրերով ապուր է, առանց որևէ յուղի. մատուցվում է քացախով։

Կոլոլակ
Վարկած կա, որ կոլոլակը եղել է Կիլիկյան թագավորության ամենահարգի ճաշատեսակը. բառն առաջացել է կերակուրի կլոր ձևից. բարբառներում կան տարբեր անվանումներ.- կլուլիկ, կլորճիկ, կլուր, կլեյոր, և այլն....։ Կան և՛ մսային և՛ բանջարեղենային կոլոլակներ. կլոր, ձվաձև, երկարավուն ու մանր գնդիկներ. մատուցվում է տապակած, խաշած, խորոված, ապուրների մեջ կամ մածուն-սխտորով։




суббота, 12 декабря 2015 г.

Պատմություն

Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
Ողջո´ւյն

Si tu quieres conocerla
quien es capaz de solucionar
cada situacion (իսպաներեն)
Que é desagradável para você (պորտուգալերեն)
Seni mutlu edebilecek birisi (թուրքերեն)
Անկախ նրանի, թե ինչ են խոսում или что думают другие (ռուսերեն),
انظر الى المرآه (արաբերեն)
And say the magic word: (անգլերեն)

Bonjour… (ֆրանսերեն)

четверг, 10 декабря 2015 г.

Ինչո՞ւ

Ինձ շատ է հետաքրքրումթե ինչո՞ւ …. Ինչո՞ւ կենդանիները չեն կարողանում խոսել: Ես կուզեի, որ կենդանիների ոչ թե աչքերից հասկանաինք, որ նրանք սոված են կամ ծարավ, այլ նրանք իրենք ասեյին այդ մասին:Կամ ինչո՞ւ ծառերը շնչում են, բայց չեն խոսում։Ծառը եթե խոսել իմանար, նա մարդկանց կասեր, որ  ինքը ծարավ է:Եվ գուցե կգտնվեին բարի մարդիկոր կջրեին ու կխնամեին ծառը։Եվ երբ այդ ծառին կուզենային կտրել, նա ոչ թե ցավից և վախից  կհառաչերայլ կգոռար ու  բարի մարդիկ կգաին ու կօգնեին: Եթե լեռները խոսել իմանային, կասեին, որ հրաբուխ է լինելու, մարդկանց կզգուշացնեին:Շատ ինչո՞ւներ կան, որ ես կուզեի բացահայտել:


воскресенье, 29 ноября 2015 г.

Горькая правда лучше сладкой лжи

Я обычно не вру. Стараюсь всегда говорить правду. Бывают случаи, когда трудно сказать правду. Но трудно и ложьсказать. Надо что-то придумать. Придумать так, чтоб все поверили. И когда верят, на душе становеиться тяжело. Я думаю, что лучше горькая правда, чем сладкийая ложь.

среда, 25 ноября 2015 г.

Ինչու ենք սեբաստացի........

Մենք շատ ենք տարբերվում մյուս դպրոցներից:Մենք ունենք ընտրության հնարավորություն թե, որ մարզաձևով ենք ուզում զբաղվել,որ առարկայից ենք նախնտրում տանը առաջադրանքներ կատարել:Մենք նաև ունենք մեդիա գրադարան, որը մյուս դպրոցներում չունեն:Նաև կատարում ենք առցանց  քննարկումները:Ունենք փոքր դահլիճ, որտեղ կարող է ամեն մի սեբաստացի իր մտահաղացումը իրագործել :Ահա թէ ինչի համար ենք կոչվում Սեբաստացի:

среда, 18 ноября 2015 г.

В храм не пускают

В храм не пускают
Когда человек был ещё ребёнком, бабушка всегда говорила ему: «Внучек, вот вырастешь ты большой, станет тебе на душе плохо — ты иди в храм, тебе всегда там легче будет».
Вырос человек. И стало ему жить как-то совсем невыносимо. Вспомнил он совет бабушки и пошёл в храм. И тут к нему подходит кто-то: «Не так руки держишь!» Вторая подбегает: «Не там стоишь!» Третья ворчит: «Не так одет!» Сзади одёргивают: «Неправильно крестишься!» А тут подошла одна женщина и говорит ему:
— Вы бы вышли из храма, купили себе книжку о том, как себя здесь вести надо, потом бы и заходили.
Вышел человек из храма, сел на скамейку и горько заплакал. И вдруг слышит он голос:
— Что ты, дитя моё, плачешь?
Поднял человек своё заплаканное лицо и увидел Христа. Говорит:
— Господи! Меня в храм не пускают!
Обнял его Иисус:
— Не плачь, они и меня давно туда не пускают.


Եկեղեցի չեն թողնում

Երբ մարդը դեռ փոքր էր ՛ երեխա տատիկը միշտ նրան ասում էր.
-Թոռնիկս, երբ մեծանաս,հոգիդ կծանրանա դու գնա եկեղեցի այնտեղ միշտ հեոգիդ կթեթևանա:
-Մեծացավ մարդը, և սկսեց անտանելի կյանքով ապրել:Հիշեց նա տատիկի խորհուրդը և գնաց եկեղեցի:Եվ ահա մոտենում է նրան ինչ-որ մեկը:
-Ձեռքերդ ճիշտ բռնիր:
Երկրորդը ասում է.
-Ճիշտ տեղում չես կանգնած:
Երրորդը թե.
-Ճիշտ չես հագնված:
Ետևից ասում են
-Ճիշտ չես խաչակնքվում:
Այդ պահին մոտենում է մի կին և ասում է:
-Լավ կլիներ որ դուք դուրս գայք,գնեիք մի  գիրք, որը կարդալով կիմանաիք, թե ինչպես պետք է պահել իրեն եկեղեցում:
Դուրս է գալիս մարդը եկեղեցուց,նստում է նստարանին և սկսում է դառը արտասվել:Եվ հանկարծ լսում է մի ձայն.
-Ինչ՞ու ես լալիս զավակս :
Բարձրացնում է մարդը իր լացակումած դեմքը և տեսնում է Հիսուսին:
-Աստված իմ,ինձ եկեղեցի չեն թողնում:
Գրկում է նրան Հիսուսը

-Լաց մի եղիր,նրանք վաղուց արդեն ինձ էլ ներս չեն թողնում: