понедельник, 31 августа 2015 г.

Ամառային մաթեմատիկայի աշխատանք

1.  Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:
1)3.7=21 անգամ
21
անգամ
2.  Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1)4+3+3=10 եվրո
10 եվրո
3.  Վեցուկես ժամ հետո կլինի ժամը չորսը կեսգիշերից հետո: Հիմա ժամը քանի՞սն է
9.30
4.  Անահիտն ունի 37 CD: Նրա ընկերուհի Լուսինեն ասաց. «Եթե քո CD-ներից 10 հատն ինձ տաս, մենք երկուսս էլ կունենանք նույն քանակով CD-ներ»: Քանի՞ CD ունի Լուսինեն:
1)37-10=27
2)27-10=17
5.  Նանեն նկարել է կետ մի կտոր թղթի վրա: Նա հիմա նկարում է չորս ուղիղ գծեր, որոնք անցնում են այդ կետով: Քանի՞ մասի են այդ գծերը բաժանում թուղթը:
8
6.  Վահեն բարձրահասակ է Արմինեից և ցածրահասակ` Կարենից: Արամը բարձրահասակ է Գոռից և ցածրահասակ` Վահեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:
Կարենից
7.  Հյուրանոցում քանի՞ երկու տեղանոց սենյակ է հարկավոր ավելացնել 5 հատ երեք տեղանոց սենյակներին` 21 հյուր ընդունելու համար:
1)3.5=15
2)21-15=6
3)6:2=3
3 հատ 2 տեղանոց սենյակ
8.  Սկավառակի վրա կա երեք երգ: Առաջին երգի տևողությունը 6 րոպե 25 վայրկյան է, երկրորդինը` 12 րոպե 25 վայրկյան, և երրորդինը` 10 րոպե 13 վայրկյան: Որքա՞ն է բոլոր երեք երգերի տևողությունը միասին:
1)6.25+12.25+10.13=28.63=29.3վայրկյան
29.3վայրկյան
9.  Կենգուրուն նկատեց, որ ամեն ձմեռ նրա քաշն ավելանում է 5 կգ-ով, իսկ ամեն ամառ այն պակասում է 4 կգ-ով: Նրա քաշը հաստատուն է գարնանն ու աշնանը: 2008թ.-ի գարնանը նա կշռում է 100 կգ: Որքա՞ն է եղել նրա կշիռը 2004թ.-ի աշնանը:
1)2008-2004=4 տարի
2)4.5=20կգ
3)100+20=120կգ
4)4.4=16կգ
120-16=104 կգ

10.              Տուփի մեջ կա 7 քարտ: 1-ից 7 թվերը գրված են այդ քարտերի վրա (միայն մեկ թիվ մեկ քարտի վրա): Առաջին իմաստունը տուփից վերցնում է կամայական 3 քարտ, իսկ երկրորդ իմաստունը` 2 քարտ: Տուփի մեջ մնում է ևս 2 քարտ: Առաջին իմաստունն ասում է երկրորդին. «Ես գիտեմ, որ քո քարտերի վրա գրված թվերի գումարը զույգ է»: Առաջին իմաստունի քարտերի վրա գրված թվերի գումարը ի՞նչի է հավասար է:


11.              Քանի՞ երկնիշ թիվ կա, որի աջ կողմի նիշը մեծ է ձախ կողմի նիշից:
10,20,21,30,31,32,40,41,42,43,50,51,52,53,54,60,61,62,63,64,65,70,71,72,73,74,75,76,80,81,82,83,84,85,86,87,90,91,92,93,94,95,96,97,98:
12.              Վահագնը ունի այնքան եղբայր, որքան քույր: Նրա քույր Անին ունի երկու անգամ շատ եղբայր, քան քույր: Քանի՞ երեխա կա այս ընտանիքում:
4եղբայր 3 քույր
13.              Դավիթը բազմապատկում է 3-ով, Սարգիսը գումարում է 2, իսկ Վարդանը հանում է 1: Ի՞նչ հերթականությամբ կարող են նրանք կատարել այդ գործողությունները 3 թվից 14 թիվը ստանալու համար:
1)3.2=6
2)6+2=8
3)8-1=7

14.              Պետրոսը պատրաստել էր մի քանի ձնագնդիկ մինչև խաղը սկսելը: Խաղի ընթացքում նա պատրաստեց ևս 17 ձնագնդիկ, իսկ մյուս տղաների վրա շպրտեց 21 ձնագնդիկ: Խաղից հետո նրա մոտ մնաց 15 ձնագնդիկ: Քանի՞ ձնագնդիկ էր պատրաստել Պետրոսը խաղից առաջ:
1)21-17=4
2)15+4=19
15.              Քանի՞ հատ միանման լուցկու հատիկներով հնարավոր չէ եռանկյուն կառուցել (լուցկու հատիկները կոտրել չի կարելի):
1և 2 հատով
16.              @ + @ + @ = * , # + # + # = & , * + & = ^ հավասարումներում 5 նշաններին համապատասխանում են 5 տարբեր թվանշաններ: Ինչի՞ է հավասար ^ նշանին համապատասխանող թիվը:
3+3+3=9,2+2+2=6,9+6=15
17.              Կլոր սեղանի շուրջ դրված է 60 աթոռ: n քանակով մարդիկ նստած են սեղանի շուրջն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկի հարևանն է: n- ի հնարավոր արժեքներից ո՞րը կլինի նվազագույնը:


նվազագույնը 2 հոգի

понедельник, 10 августа 2015 г.

Ամառային օր Ամբերդում



·  տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները

Արագածոտնի մարզ ,Բյուրական գյուղի մոտ,ճանապարհ սկզբում անտառային գեղեցիկ տեսարաններ ճանապարհը ոլորապտույտ է ,թեք լանջերին նկատվում են գեղեցիկ ու երփներանգ ծաղիկների խմբեր:Մինչև ամրոցին հասնելը անցնում ենք խորը կիրճի և խոշոր ժայռաբեկորների միջով: Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում,Կամսարականների օրոք։  Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։ 
· բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը

<<Տոնացույց» ազգագրության նորաբաց կենտրոնը կներկայացնի մոռացված ծեսերն ու տոները:
Բյուրականում բացվել է «Տոնացույց» ազգագրության կենտրոնը: Բյուրականը լավագույն տեղն էր, կենտրոնը բացելու համար: Ազգագրության կենտրոնը գտնվում է գյուղի հենց կենտրոնում: Սա հրաշալի հնարավորություն է կտրվել առօրյայից և մտնել ավանդական ծիսակատարությունների մեջ: Հիմնականում հայտնի են անձրևաբեր ծեսերը և ջուր փախցնելու արարողությունը:

· նոր ընկերներին, բարեկամներին
Նոր ընկերներ կամ բարեկամներ ձեռք չբերեց:
·  հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը
 Մենք երբ հետ էինք գալիս Ամբերդի եկեղեցուց  մի հորթ պատահեց: Որը մեր հետևից եկավ մինչև ճանապարհի վերջը:Նույնիսկ մենք, երբ ջուր  էինք խմում  նա էլ էր սպասում, որ ինքն էլ ջուր խմեր: Վերջում էլ մեքենայի ետևից քայլում էր:Քիչ հետ նա արդեն մնաց հերվում: