вторник, 16 февраля 2016 г.

Էվկլիդեսյան երկրաչափություն

Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա:
Էվկլիդեսը մշակել է նաև երկու ամբողջ թվի կամ երկու բազմանդամի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և կամ երկու հատվածի ընդհանուր չափը գտնելու մեթոդը, որը կոչվում է Էվկլիդեսի ալգորիթմ: Էվկլիդեսի անվան հետ են կապված Էվկլիդեսի տարածություն և Էվկլիդեսի հեռավորություն հասկացությունները:
«Սկզբունքները» հայերեն է թարգմանել Անանիա Շիրակացին դեռևս VII դարում: Հայտնաբերվել է նաև աշխատության  XVII դարի մանկավարժ և մատենագետ Գրիգոր Րաբունապետ Կեսարացու  ամբողջական թարգմանությունը: Պահպանվել են նաև Էվկլիդեսի «Պատկերների տրոհման մասին» (պահպանվել է արաբերեն թարգմանությամբ) և «Կոնական հատույթներ» աշխատությունները:

воскресенье, 14 февраля 2016 г.

Լաբարատոր աշխատանք

Մենք վերցրեցինք կեղտոտ աղը, լցրեցինք մաքուր ջրով փորձանոթի մեջ,լավ խառնելուց հետո վերձրեցինք մի այլ փորձանոթ նրա վրա դրեցինք ձագարը իսկ ձագարի վրա ֆիլտրը և ամբողջ խառնուրդը դատարկեցին ֆիլտրի թղթի վրա:Այնուհետև տեսանք որ  ֆիլտրի թղթի վար մնացել են կեղտետ աղի մասնիկներ:Այնուհետև այդ ֆիլտրած աղը վերցրեցինք և լսցեցինք թասիկի մեջ,հետո այն այրեցինք ջուրը գոլորշիացավ իսկ մաքուր աղը մնաց թասիկի մեջ: