среда, 21 декабря 2016 г.

Արդյունաբերական հեղաշրջում

Արդյունաբերական հեղաշրջումը դա անցումն է ձեռքի աշխատանքից դեպի մեքենայականի։Հեղաշրջումը բեկում է առաջացնում հասարակական հարաբերությունների մեջ։ Ձևավորվեցին երկու հիմնական դասակարգեր։ Արդյունաբերական հեղաշրջումը հիմք հանդիսացավ կապիտալիզմի ձևավորմանը։ Չնայած խորացան կապիտալիզմի հակասությունները։ Կազմավորվեց համաշխարհային շուկան, գաղութների հարստությունները նպաստեցին արտադրության զարգացմանը։ Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց Անգլիայում բամբակեղենի արդյունաբերության մեջ։ Ստեղծվեցին մեխանիկական ճախարակներ, գործվածքային հաստոցներ։Զարգացավ մետաղագործությունը։
Ռուսաստանում արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց 19-րդ դարի 30-ական թվականներին։ Հայաստանում մեքենայական արտադրությունը զարգացավ 19-րդ դարի վերջերին։ Մեծ էր Ռուսաստանի ազդեցությունը հատկապես գինու-կոնյակի արտադրության մեջ։ 1896թ կառուցվեց Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որը աշխատում էր Ֆրանսիական սիստեմով:

вторник, 20 декабря 2016 г.

Սովորող-սովորեցնող

Արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է<<Սովորող-սովորեցնող>> նախագիծը:Սովորողների տարբեր խմբեր այցելում են կրտսեր դպրցներ և սովորեցնում պարեր:Մեր խմբին բաժին հասավ Գեղարվեստի դպրոցը, որտեղ երեխաները շատ մեծ ոգևորությամբ սովորում են ազգային պարերը: Հինգշաբթի ձեզ կներկայացնենք Կարնո քոչարի և Մածուն եմ մերել պարերը:Դեռ ընթացքի մեջն է Էրզրումի շորոր պարը:Նախագծի նպատակն այն է,որ սովորողները իրենց իմացածում ավելի հմտանան ու կրթափոխանակում կատարեն իրենց ընկերների հետ: Հինգշաբթի կենտրոնում մենք ենք:


Պարուսույցներ.՝Միլենա Մարկոսյան և Սոնա Փափազյան:

суббота, 10 декабря 2016 г.

Երկու օրվա նկարագիր


Ուրբաթ
Առավոտյան արթնանալով հագնվելով…գնացի դպրոց:Տնից դուրս գալով մտա մեր հնամաշ վերելակը:Վերելակում ոչ մի անծանոթ բան չտեսա:Նույն վերելակն էր,որը գործում էր 23-տարուց ավելի,նույն հնամաշ հատակով վերելակն էր,որի վրա կար շենքի բոլոր բնակիչների ոտնատեղերը,նույն վերելակն էր շուրջս ճնշող հայտարարություններով:Դուրս գալով վերլակից դուրս եկա նաև շենքից: Տաք տնից դուրս գալով հասկացա,որ դրսում ցուրտ է:Մի քիչ քայլելով տեսա մի խումբ մարդկանց,այդքան էլ չեմ կարող ասել,որ տեսա որովհետև նրանք շատ տաք էին հագնված ու տեսա միայն նրանց աչքերը:Տերևների կույտերը շրջանցելով հասա դպրոց:Դպրոցում կաին մի քանի սովորողներ,մեկ տնտեսուհի,երկու պահակ:Լռության մեջ լսվեց մի ձայն մի քիչ մոտենալով հասկացա որ պահակները նայում էին <<Մեր բակը>>ֆիլմը:Չհետաքրքրեց,որովհետև շատ էի տեսել այդ ֆիլմը:Մի քիչ աղմուկը շատացավ ու եկան բոլորը:Ընդհանուր պարապմունքից հետո ամբողջ օրը փորձեր արեցինք մեդիաուրբաթին պատրաստվելու համար:Փորձերից հետո ընկեր Անին ու մի քանի սովորողներ սկսեցինք զարդարել մարմարյա սրահը:Գունավոր ու ազգալին խաղալիքները կախեցինք մարմարյա սրահում:Սկսեց մեդիաուրբաթը բոլորը պատրաստ սպասում էին իրենց համարներին ,իսկ հանդիսատեսը սպասում էր,որ դիտեր:Բոլորը իրենց տեղում են…վերջ սպսեցինք:Սկսեցինք երգեցինք ու պարեցինք:Հիմա եկավ պարելու հերթը:Ամբողջ մարմինս դողում էր,երևի պատասխանատվությունից էր ,գիտեինք ինչ է <<իշխանաց պար>> պարելը:Չեմ էլ հիշում ոնց պարեցինք: Պարելու հիշողությունները միայն տեսագրության տեսքով էր :Հետ տղաները պարեցին <<Յարխուշտա>>մենք էլ հետ չմնալով պարեցինք <<մըշու խըռ>>:<<Յարխուշտա >>պարելու զգացողությունները ընդհանրապես չեմ էլ պատկերացնում,բայց <<մըշու խըռ>> շա՜տ լավ էր:Մեդիուրբաթից հետո մի քիչ էլ մնացինք, պարեցինք:Հետո վերհիշեցինք մի քանի ժամվա ուրախությունը ու նայեցինք վիդիոներից մեկը:Ու հասկացա որ լավ էինք պարել:Եկա տուն նույն հնամաշ վերելակով,մի քիչ հանգստանալուց հետ արդեն մոռացել էի համակարգչի մասին:Մտա սոցիալական կայք (facebook) տեսա մեր նկարները, բոլորի ուրախությունը մեդիաուրբաթից հետո,բոլորի <<ապրեք>>-ները պարից հետո:Երեկոյան շատ շուտ քնեցի նույն մտորումներով:

Շաբաթ 


Առավոտյան արթնացա,մտա նորից հնամաշ վերելակը նորից գնացի նույն ճանապարհով:Գնացի մեդի կենտրոն<<Սեբաստացի մոլ>>-ի տոնածառը զարդարելու համար:Մտնելով տեսա գունավոր իրեր բարձեր,կավե բաժակներ,կուժեր,վզնոցներ…:Զարդարեցինք տոնածառը ոչ այդքան գունավոր, բայց լույսերով շատ գեղեցիկ ու գունավոր:


Շաբաթվա ավարտը շատ հետաքրքիր էր:)





<<Իշխանաց պար>>-ի տեսանյութը տես այստեղ
Մեդիաուրբաթ-համերգ. պատրաստություններ տես այստեղՄեդիաուրբաթի լուսանկարները՝Ազատուհի Հարությունյան