понедельник, 27 февраля 2017 г.

Ազգային գրադարան

Այսօր
մի խումբ սովորողներով գնացինք ազգային գրադարան։Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ,երթուղայինի մեջ պարելով,երգելով հասանք ազգային գրադարան։Մտնելով գրադարան շատ հաճելի մթնոլորտ էր։Բարձրացանք դահլիճը ուսումնասիրելու ու հասկացանք,որ լավ տեղ ենք ընկել։Մի քիչ հետո արդեն տեղափոխվեցինք գրադարան ու սկսեցինք (իհարկե մի քիչ պլանները փոխվեցին, բայց դա մեզ չխանգարեց):Սկսեցինք ասմունքել...:Հետո չիմանալով արագ իջանք դահլիճ, որպեսզի սկսենք պարել։Այ պարի տպավորությունները չեմ կարող բացատրել...։Պարելու ժամանակ ով ասես չմիացավ մեզ էլ  համակարգող,էլ տնօրեն,ընթերցողներ։Հետ գալուց բոլորս տպավորված էինք ու հոգնած։Այսպիսի հրաշալի օր ունեցանք։

воскресенье, 26 февраля 2017 г.

Ահմադը։Հ.Թումանյան (վերլուծություն)

Ես սիրում էի իմ տատոնց տունը և ամեն օր այնտեղ էի լինում։Ես ունեի մի հորեղբայր անունը Ահմադ։Ահմադ հորեղբայրը շատ հյուրընկալ էր,բոլորը հենց նրան տեսնում էին, անկախ իրենցից ժպտում էին։Մի օր էլ վեր կենամ տեսնեմ տնեցիք նստած լացում են։Հարցրի ի՞նչ է եղել, տատս ասաց.
-Գնաց։
Ահմադը գնաց նրա ծառայության ժամկետը վերջացել էր։Ահմադի հետ իր սիրելի կենդանիներին էլ դրի հետը ու գնաց։

вторник, 14 февраля 2017 г.

Մաթեմատիկա

1. Ընկերներով գնացին ձուկ բռնելու:  Բռնեցին 6 ձուկ առանց գլխի, 9 ձուկ առանց պոչի և 8 ձուկ մեջտեղից կիսած:  Քանի՞ ձուկ բռնեցին ընկերներով:

0


2. Գնացքով ճամփորդությունս տևում է 47 րոպե, իսկ հետո տաքսիով 19 րոպե ավելի երկար:  Որքա՞ն է իմ ճամփորդության ամբողջ ժամանակը:

113


3. Ո՞րը ավելի շուտ կլցվի
111
3,4

понедельник, 13 февраля 2017 г.

Ձմեռային գիշեր

Ամեն եղանակի գիշերը տարբեր է, բայց Ձմռան գիշերը  մի ուրիշ երազ է։Շատ գեղեցիկ են ձմռան գիշերները մանավանդ Հայաստանում։Երբ ձյուն է գալիս ու քաղաքը լուսավորող լապտերները լուսավորում  են գեղեցիկ տեսարանը։Շատ լավն է ձմռան գիշերը։Ձմռան գիշերը շատ հեքիաթային է։Երբ բոլորը մտնում են քուն։ Լռություն է ոչ մի մարդ չկա ու լռության մեջ միայն լսվում է ձյան ճռճռոցը, որը տրորվում է  ոտքերի տակ։ 

воскресенье, 12 февраля 2017 г.

Վահան Տերյան(ձայնագրություն)

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Վահան Տերյան(ձայնագրություն)

ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Գործնական աշխատանք`Թթվածնի ստացումը լաբորատորիայում

Փորձ  1.  Թթվածնի  ստացումը  կալիումի  պերմանգանատի  ջերմային  քայքայումից
Սարքավորումներ`Լաբորատոր  կալանփորձանոթներ,կոլբսպիրտայրոցլուցկի,մարխ
Ազդանյութեր`կալիումի  պերմանգանատը KMnO4
Փորձանոթի  1/5  մասի  մեջ  լցնում  ենք  կալիումի  պերմանգանատփակում  խցանով,որի  մեջ  անց  է կացված  գազատար  խողովակ:Հավաքում  ենք  թթվածինը  երկու  եղանակներով  օդը  դուրս  մղելով:Ի՞նչ ֆիզիկական  հատկությունների  հիման  վրա  է  թթվածնի  հավաքումը:Թթվածնի  առկայությունը  փորձում ենք  առկայծող  մարխի  միջոցով:

            2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

Փորձ 2.Թթվածնի  ստացումը  ջրածնի  պերօոսիդի     
            կատալիտիկ  քայքայումից
              2H2O2    =   2H2O+O2                   katalizator  MnO2
Սարքավորումներ`Լաբորատոր  կալան, կոլբ, սպիրտայրոց, լուցկի,մարխ
Ազդանյութեր`ջրածնի  պերօքսիդ, մանգանի  օքսիդ(IV)
Կոլբի  մեջ  գդալիքի  միջոցով   լցնում  ենք  քիչ  քանակությամբ  մանգանի  օքսիդ(IV)  և բաժանիչ  ձագարի  միջոցով  կաթիլներով  ավելացնում  ենք  ջրածնի  պերօքսիդը: Թթվածնի  առկայությունը  փորձում  ենք  առկայծող  մարխի  միջոցով:

Փորձ3. Թթվածնի  ստացումը  ջրի  էլեկտրոլիզի  միջոցով
2H2O =2H+ O2
Սարքի  մեջ  ջուր  լցնենք  և  հաստատուն  էլեկտրական  հոսանք  անցկացնենք : Քիչ  անց` U-ձև  խողովակի երկու  ճկափողում  հավաքվում  են  գազերորոնց  ծավալները  տարբեր  ենԽողովակներից  մեկում  գազի ծավալը  երկու  անգամ  ավելի  էՃշտելու  նպատակովթե  ի՞նչ  գազեր  են  առաջացելառկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փականը  բացենքՄարխը  բռնկվում  էԴա  վկայում  էոր  տվյալ  գազը թթվածինն  էԱյնուհետև երկրորդ  խողովակինորտեղ  գազի  ծավալը  երկու  անգամ  ավելի  էայրվող մարխը  մոտեցնենք  ու  փականը  բացենքԱյս  դեպքում  բռնկվում  է  գազը  և  յուրահատուկ  շառաչյունով այրվումՆշանակում  է  երկրորդ  գազը  ջրածինն  է:
Օդի  բաղադրությունը`   
 1/5 –ը կամ  21%  Թթվածին (O2)
  4/5-ը  կամ  78%  Ազոտ (N2)

 1% -Ածխաթթու գազ  (CO2),ջրային գոլորշիներ (H2O), ազնիվ գազեր ( He,Ne,Ar,Kr,Xe)


























четверг, 9 февраля 2017 г.

Նոր նախագիծ

Նախագիծը սկսել ենք փետրվարի 9-ին։Նախագծի ընթացքում սոցհարցում կանցկացնենք հասարակության հետ։Կիմանանք նրանց նախասիրությունները թե ինչպիսի գրականություն են նախընտրում։Նախագիծը կիրականացնեն Միլենա Մարկոսյանը,Էլինա Գրիգորյանը,Նազելի Տեր-Պետրոսյանը և Ազատուհի Հարությունյանը։
Հարցումին կարող եք մասնակցել այստեղ ։

среда, 8 февраля 2017 г.

Է՛հ, բախտս չի բերում

Համառոտ՝՝ 10 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:

Նրանք Ստոկհոլմում վարձու ավտոմեքենա վերցրի: Երկրորդ՝ նոփ-նոր «Սաաբ9-3» էրոչ թե ինչ-որ հին-մին «Օպել-Աստրա»: Նրանք որոշեցին մի հյուրանոցում կանգ առնել:Հետո ավտոմեքենայի հետ նավով լողացին դեմի Դանիա:Մեկ օր մնալով այնտեղ արդեն որոշեցին շարժվել:Առավոտ վաղ դսուրս եկան:Հասնելով սահմանի մոտ նրանց հարցերեցին.՝

-Իսկ անձնագրերըհետդարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես:
-……………….


 Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:Ինձ դուր եկավ ստեղծագործությունը անավանդ այս հատվածը։Համաձայն եմ որովհետև իմ կյանքում էլ է այդպիսի դեպք։Բայց իմ կարծիքով ավելի կարելի էր շարունակել:

Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Հեղինակի ասելիքը այն էր որ երբեք մի տարվեք այն ինչ  ունենք և մոռացեք հների մասին:


Հեքիաթասացը: Սակի

Համառոտ՝՝ 10-15 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:
Գնացքով մի առանձին վագոնի մեջ գնում էին երկու աղջիկներ և մեկ տղա իրենց մորաքրոջ հետ, նույն վագոնում նրանց հետ նաև կար մի ամուրի: Ճանապարհին երեխաների համար շատ տարօրինակ բաներ կային դրա համար նրանք ամեն ինչ հարցնում էին իրենց մորաքրոջից։Ամուրին ուշադիր հետևում էր նրանց։Մորաքույրը երեխաներին պատմեց մի հեքիաթ։Նրանք այդքան էլ չեին սիրում մորաքրոջ պատմած անհետաքրքիր ուսուցողական հեքիաթները։Ամուրին էլ հասկացավ,որ մորաքույրը այդքան էլ հետաքրքիր չի պատմում և երեխաները ձանձրանում են։ Մորաքույրը վիրավորվեց և ասաց,որ եթե կարող եք դուք ավելի հետաքրքիր պատմիր։ Ամուրին նույնպես պատմեց հեքիաթ լավ վարքի մասին, բայց այս անգամ մի քիչ ավելի հետաքրքիր: Ամուրին պատմում էր մի աղջկա մասին ում անունը Բեթա էր շ,ով եւ երկու երեք մեդալ իր լավ պահվածքի համար։  Հետո արքայազնը Բերթային հրավիրեց իր պուրակ, որտեղ ծաղիկների տեղը խոզեր էին ապրում: Հետո հայտնվեց մի գայլ որը խոզին ուտելու փոխարեն Բեթայի մեդալների ձայնին խառնվելով կերավ Բեթայի։Ամուրին շատ հետաքրքիր էր պատմում երեխաներին և նրանք հարցախեխթ էին անում ամուրուն։ Մորքաքույրը ջղայնացավ ամուրիի վրա ասելով, թե նա փչացրեց իր երեխաների դաստիրակությունը, իսկ ամուրին պատասխանեց, որ նա գոն կարողացավ նրանց լուռ պահել տաս րոպե:

Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:
Իմ կարծիքով պատմվածքը շատ լավն էր բայց կարծես կարճ լիներ։

Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Հեղինակի ասելիքը այն էր որ ամեն ինչ պետք է պատմես ամեն տարիքային խմբի համար մատչելի: