среда, 31 мая 2017 г.

Մարմաշեն վանքային համալիր, Ախուրյան գետի ձախ ափ

Պլեներ-նկարչական ճամփորդություն <<Գետը քաղաքում>> նախագծով քիչ ավելի հեռու՝ Արաքսին խառնվող Ախուրյան գետի հունն ի հետ՝ Մարմաշեն վանքային համալիր:
100_2858 100_2816
Լուսանկարները՝ սեփական պահոցից՝ «Սեբաստացիներ» երգչախմբի ճամփորդությունից
Նպատակը՝
  • Պլեներ-նկարչություն
  • Ախուրյան գետի ուսումնասիրություն
  • տարածքի մաքրման աշխատանքներ
  • մաքրման կարևորության գնահատում
  • էկոլոգիական խնդիրների արձանագրում
  • գեղագիտական, ճանաչողական, ուսումնական, հմտությունների զարգացում
  • հայրենագիտություն:
Նախապատրաստական աշխատանք
  • Տեղանքի մասին տեղեկատվություն, ուսումնասիրություն
  • հավաքած նյութերի հրապարակում բլոգներում
Ընթացք
Մոլբերտաերթ  Մայր դպրոցից մինչև  Շիրակի մարզ,  Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափ,  Մարմաշեն վանքային համալիր:
Պատասխանատու
Անի Հովհաննիսյան
Ծրագիր
Մեկնումը՝ Հունիսի 2-ին, ժամը 9:30-ին. Մայր դպրոցից; ժամանում՝ 16-30
Անհրաժեշտ իրեր`
Մոլբերտ, վրձին, թուղթ, յուղամատիտներ, գուաշ ջրաներկ (նյութի ընտրությունը՝ ըստ ցանկության) մարզական հագուստ, սպորտային կոշիկներ, անհատական թվային միջոցներ, աղբի մաքրման տոպրակներ, ձեռնոցներ, առաջին բուժօգնության արկղիկ, ջուր, բրդուճներ:
21 9 100_1412

среда, 24 мая 2017 г.

Հանդիպում Անի Հովակի հետ

 Այսօր կրթահամալիրի հյուրն էր մասնագիտությամբ երաժիշտ, ֆլեյտահար  Անի Հովակը։ Հանդիպման սկզբում նա ասաց, որ ամեն մարդ պետք է փնտրի, որ գտնի իր աշխատանքը, մասնագիտությունը․ <<Եթե չես սիրում ամեն օրվա՝ դեպի աշխատանքը տանող ճանապարհը, պետք է  ուղղակի փոխել աշխատանքը։ Սկզբում ես երաժշտությամբ էի զբաղվում ու մտածում էի, որ երաժշտությունը  բավարար  պայման չէ ինքնարտահայտվելու համար>>, - նշեց նկարչուհին և պատասխանեց մեր մի քանի հարցին։
-Ինչու՞ որոշեցիք նկարչությամբ զբաղվել։
-Ես երբեք չեմ մտածել  նկարչությամբ զբաղվելու մասին, քույրս նկարչուհի է, իսկ ես երբեք չեմ մտածել, որ վրձինը կարող էի վերցնել ու ինչ-որ բան նկարել։ Մի օր ընկերուհիս ասաց՝ բեր քո ցուցահանդեսը անենք, դե,  ես էլ շատ եմ սիրում էդպիսի  փոփոխություններ, տարօրինակ բաներ: Առաջին ցուցահանդեսը եղավ ՆԱՄ-ում։ Հետաքրքիր է, որ ես աշխատասեր չեմ, բայց նկարչության մեջ լռիվ հակառակն է, դա զարմացրեց ինձ։
Իմ գործերը շատ ժամանակ շրջանակից դուրս են գալիս, չգիտեմ, դա կանոններ, սահմաններ  խախտելու ցանկություն է։
-Քանի՞ օրում եք մի գործը ավարտին հասցնում։
-Երկու-երեք օրում, որովհետև ուզում եմ շուտ տեսնել արդյունքը։
-Իսկ ձեր գործերը որտե՞ղ եք պահում։
-Աշխատանքների մի մասը իմ տանն են, կեսը նվիրում եմ, մնացածն էլ սրճարաններում են․ դրանց անունը դրել եմ <<բոշա նկարներ>>,  որովհետև իրենք ամբողջ օրը դրսում են։ Շնորհակալություն մեր հյուրին՝ նկարչուհի Անի Հովակին մեր հարցերին պատասխանելու և հետաքրքիր զրույցի համար։







среда, 17 мая 2017 г.

Հանդիպում Զոհրաբ Հարոյանի հետ

Այսօր Լրագրական ակումբի սովորողներով Գեղարվեստի «Հարթակ» ակումբում քննարկում-բաց դասի մասնակցեցինք հայտնի լրագրող Զոհրաբ Հարոյանի հետ։ Հանդիպման սկզբում Զոհրաբ Հարոյանն ասացոր առաջին անգամ է նման թեմայով զրուցում այս տարիքի սովորողների հետ և հավելեց«Հետո էլ ասում ենթե Հայաստանում ժուռնալիստիկան չի զարգանումեթե արդեն այսքան հետաքրքրվողներ ունենքդա լավ է»։
Հանդիպումը սկսեցինք հյուրի այն խոստովանությամբթե ինչպես արթնացավ սերն իր մասնագիտության նկատմամբ և դարձավ լրագրող

-Ես 12 տարեկանում սիրում էի երգիչ Վիկտոր Ցոյինում հենց հեռուստատեսությամբ տեսնում էի,  թուղթ ու գրիչը վերցնում էի ու սկսում գրել նրա խոսքերը։ Գիտեիոր նա մահացել է օգոստոսի 15-ին ու նստած հեռուստացույցի առջև սպասում էիոր նրա մասին ֆիլմը ցուցադրվի, և ես էլի բաներ էի գրում նրա մասին՝ հետո կարդալու համար։
Ապա հյուրը սկսեց խոսել հեռուստատեսության շուրջ տարածված միֆերի մասին, բացատրել, թե ինչպես է ստեղծվում հաղորդումը, լուրը, ո՞վքեր և ինչպե՞ս են դա ստեղծում։

-Եթե հեռուստաընկերությունը չունի լուրեր և կայք, դա հեռուստաընկերություն չէ։
Մարդկանց մոտ այնպիսի կարծրատիպ է ձևավորվելոր հեռուստատեսությունում ամենակարևոր մարդը  մեկնաբանն է,  բայց դա միֆ է միայն։ Աշխարհը գնում է «մեկ մարդ» ֆորմատինոր հեռուստատեսությունում ամեն ինչ մեկ մարդ է անում։ Լրատվությունը մի փոքր էլ  փիլիսոփայական դաշտ է։ Իսկ մեդիան բիզնես չէմեդիան գործիք է,-բացատրում է հյուրը։

Նաև խոսեցինք վատ ու լավ լրագրողներիցԶոհրաբ Հարոյանն ասաց «Լավ լրագրողը պետք է մինչև դեպքի վայր մեկնելը ունենա իր նյութի կառույցի մասին պատկերացում, ապա մինչև հեռուստատեսություն հասնելը՝ իր ասելիքը, առաջին խոսքը։ Վերջինս այնպիսին պետք է լինիոր մարդիկ գայթակղվեն ու մնան էկրանի առաջ»։

Հանդիպման վերջում մեր հյուրը պատասխանեց մեր այլ հարցերին ևս

 -Իսկ ինչի՞ համար են լուրերը։
-Լուրերը նրա համար ենոր հասարակության ձայնը հասնի հասցեատիրոջը։

-Ինչպե՞ս եք գտնում այդ լուրերը։
 -Ամեն լրագրող պետք է ունենա իր օրացույցը՝ իրադարձությունների լուսաբանման։
Իմ կարծիքով լավ լրագրողները նրանք ենովքեր գնում են մի թեմա  լուսաբանելուբայց իրենց հետ բերում են հավելյալ թեմաներ ու նոր բացահայտումներ են անում։