среда, 27 сентября 2017 г.

Սիրտ թոքային վերակենդանացում


ուսումնասիրում և սովորում ենք թոք սրտային վերակենդանացման տեխնիկան
օգտակար հղումներ


Անգիտակից տուժած

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։
Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝
  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։

Առաջին օգնություն

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:
Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:
Այդ տեղեկություններն են.
Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
Ինչ է պատահել:
Զանգահարողի անունը, ազգանունը:
Տուժածների քանակը:
Տուժածների վիճակը:
Ցուցաբերված առաջին օգնությունը:
Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են
հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
ոստիկանություն 1-02.
շտապօգնություն 1-03.
գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

вторник, 26 сентября 2017 г.

Գիտնականներ ովքեր ստեղծել են ֆիզիկան

Նիկոլայ Կոպեռնիկոս

Նիկոլայ Կոպեռնիկոսն առաջինն է տվել Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, համաձայն որի` Արեգակը գտնվում է համակարգի կենտրոնում, իսկ մոլորակները որոշակի ուղեծրերով պտտվում են նրա շուրջը:

Գալիլեո Գալիլեյը
Գալիլեո Գալիլեյը ճշգրիտ բնագիտության հիմնադիրներից է:Առաջարկել է շարժման հարաբերականության գաղափարը, հաստատել իներցիայի, ազատ անկման և թեք հարթությամբ մարմինների շարժման օրենքները:

                                       










Իսահակ Նյուտոն

                
Պրիզմայի օգնությամբ տարրալուծելով սպիտակ լույսը՝ Նյուտոնը բացահայտել է, որ այն 7 տարբեր գույների լույսերի խառնուրդ է
Մաթեմատիկական հետազոտությունների հիմնական մասը Նյուտոնը կատարել է ուսանողական տարիներին: Նա 23 տարեկանում մշակել է (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, ստացել ֆունկցիան շարքի վերածելու բանաձև (հետագայում կոչվել է Նյուտոն-Լայբնիցի բանաձև):
Նա այդ ժամանակ է հայտնագործել նաև Տիեզերական ձգողության օրենքըԸստ որի զանգվածով օժտված յուրաքանչոյւր մարմին իր շուրջը ստեղծում է ձգողական ուժային դաշտ, որը կոչվում է գրավիտացիոն դաշտ։
Նյուտոնիը ձևակերպել է դասական մեխանիկայի երեք հիմնական օրենքները։


                                                   
Մայքլ Ֆարադեյ 

Անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը էլեկտրամագնիսական դաշտի մասին ուսմունքի հիմնադիրն է. ֆիզիկայում առաջինն է ներմուծել էլեկտրական և մագնիսական դաշտեր հասկացությունները: Հայտնագործել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը, բացահայտել էլեկտրոլիզի օրենքները (Ֆարադեյի օրենքներ):
Նրա անունով են կոչվել էլեկտրաունակության միավորը ֆիզիկայում՝ Ֆարադ (Ֆ), և  էլեկտրական լիցքի արտահամակարգային միավորը էլեկտրաքիմիայում՝ Ֆարադեյ:
1832 թ-ին Մ. Ֆարադեյը հայտնագործեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը, ընդամենը 30 տարի անց այդ երևույթի կիրառումով արտադրվեցին էլեկտրական շարժիչներ։


 Ալբերտ Էյնշտեյն

 Հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր։ Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվականին նա արժանացել է ֆիզիկայում Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։

Աղբույր`  Հայկական հանրագիտարան