среда, 17 января 2018 г.

Մի հետաքրքիր հանդիպում ևս


Արդեն հունվարի 16-ն էր։Ու դպրոցում  սկսվել էր ձմեռային ճամբարը։Ճամբարը ավելի են ամբողջացնում դպրոց հյուրընկալված հյուրերը։Այս անգամն էլ բացառություն չէր։Մեզ հյուրընկալել էր Բագրատ Երիցյանը։Հանդիպման վայրը ագարակն էր։Մի քանի սովորողներ Բագրատ Երիցյանի ու ընկեր Աննայի հետ գնացինք դեպի ագարակ։Ճանապարհին հյուրին ծանոթացրինք մեր դպրոցի հետ։Նա շատ  հավանել էր ու  հետաքրքրված էր դպրոցով։Ագարակում այնքան լավ անցավ ,որ որոշեցինք  անվանել <<Քաղաքում, բայց քաղաքից դուրս>>։Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր ու ուսուցողական։Շատ բաներ իմացա սպորտի ու հատկապես ըմբշամարտի մասին։Օրինակ իմացա,որ ըմբշամարտը սկիզբ է առել Հայաստանից,դրանք վկայում են 10-րդ դարի վանքերի պատերի նկարները,որտեղ պատկերված են ըմբշամարտի տարբեր հնարքների տեսարաններ։Ըմբշամարտը եղել է շատ սիրված և հարգված սպորտ հին օլիմպիական խաղերում: Օրինակ՝ Տիգրան Մեծը եղել է հին օլիմպիական խաղերի չեմպիոն` ըմբշամարտից:Ինչքան էլ զարմանալի է, բայց հայերը նաև մարտի են դուրս եկել տարազներով և հաղթողին տրվում էր մեկ ոչխար։Եվ այդ ոչխարը հաղթողը պետք է դներ ուսերին ու քոչարի պարեր։Խոսեցինք նաև հարսանեկան խաղերի մասին։Հարսանիքին հարսի և փեսայի բարեկամներից ամենաուժեղները կռվում էին իրար հետ։Ու ում բարեկամը հաղթում էր, նա էլ տանը իշխում է։Բագրատ Երիցյանը նաև մի քանի հնարք ցուցադրեց։Շատ լավ ու հետաքրքիր անցավ հանդիպումը,շատ կուզեյինք, որ նորից հանդիպենք որովհետև իմ կարծիքով դեռ շատ բան կար պատմելու։
Լուսանկարները տես այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий