суббота, 21 апреля 2018 г.

Ապրիլի 23-30

«Մեր մեծերը» ֆիլմի վերլուծություն
Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. Թալինի շրջանի Կաթնաղբույր գյուղում,հենց այնտեղ էլ հաճախել է դպրոց,այնուհետև սովորել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության բաժնում:Տարիներ անց Գալշոյանը գրում է իր առաջին վիպակը ցեղասպանության օրերին նա կորցրել է իր ընտանիքը:Հետո իր ապագա կնոջը գտնելով 3-4 տարի թափառելուց հետո հասան Արևելյան Հայաստան ու հաստատվել Թալինում:Նրանց զավակներից երրորդը Մուշեղը Գալշոյան հետագայում իր ներդրումը ունեցավ հայ գրականության մեջ:47 տարեկանում մահացավ Պարույր Սևակը,Մինաս Ավետիսյանը և Մուշեղ Գալշոյանը:Մուշեղ Գալշոյանը պետք է ապրեր,որովհետև նա սիրում էր իր հայրենիքը,կարոտում էր:Բայց քանի որ սահմանները փակ էին նա չկարողացավ գար իր հայրենիք:Գալշոյանի գրականությունը ուղղված է մի խնդրի,հետ բերել գերդաստան ու հող կորցրած ժողովրդի պատմությունը:
Ֆիլմը տես՝այստեղ

Գործնական քերականություն
19.Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛ արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր., թե բառաշարքերից յուրաքանչյուրը ի՛նչ ընդհանության հիման վրա է կազմված:
ածովահեն-ծով+ա+հեն
լուսնկա-լուսին+ընկնել
ընձուղտ-ընձ+ուղտ
նավահանգիստ-նավ+ա+հանգիստ
գիսաստղ-գիս+աստղ
դիտարշավ-դիտել+արշավ
բախտակից-բախտ+ա+կցել
ճերմակաթույր-ճերմակ+ա+թույր
կամազուրկ-կամ+ա+զուրկ
բմաքրահնչյուն-մաքուր+ա+հնչյուն
ռմբարկու— ռումբ+արկու
վրիժառու-վրեժ+առնել
կառավարիչ— կառավարել+իչ
կուսակցություն-կուսակցել+ություն
անկանխակալ-ան+կանպել+կալ
աղմակարարություն-աղմուկ+արար+ություն
բանաստեղծություն-բան+ա+ստեղծել+ություն
կարգադրիչ-կարգ+ա+դրիչ
գբառարանային-բառ+արան+ային
անմություն-ան+մութ+յուն
դժբախտություն-դժ+բախտ+ություն
հակագիտական- հակա+գիտություն+ական
տկարություն-տ+կար+ություն
գրչակ ( ապաշնորհ գրող)— գրիչ+ակ
գրականություն-գիր+ականություն


13.Երես  բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Նրանք երես առ երես հանդիպեցին:
Այդ պահին նրա երեսին գույն չկար:
Երկրի երեսին այդպիսի կենդանի չկա:
Այս մարդը երկու երես ունի:
Նրա խոսքը երկու երես ունի:



11.Այնպիսի պատմությու՛ն գրիր, որ գրածիցդ հետևալ հետևությունն արվի:  Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուզն է տեսնում:

Մի օր պապ ու թոռ շրջում էին իրենց այգով:
Ու պապը ասաց.
-Տեսնում ես հարևան այգին,ոչ մի կանաչ տարածք չունեն,իսկ ծառերը որ կան բերք չեն տալիս:
Իսկ այդ խոսակցության ընդացքում նրանք չեին նկատում,թե ինչպես են տրորում իրենց այգու խոտերը,ինչպես են անցնում անապատ հիշեցնող հատվածներով և ինչպես է այգու միակ ծառի վերջին տերևը չորացավ և թափվեց նրանց ետևից:



24. Միայն տրված բառերի արմատներն օգտագործելով՝ նոր բաղադրյալ բառեր կազմի՛ր:  ա) ագեվազ (կենգուրու)-ագեվազ
վազանց-վազքուղի
կակղամորթ-կակղամիս
 թավամազ -թավշյա
թավշապատ-թավշազգեստ

բ) մեղսակիր-մեղսունակ
 մարտունակ-մարտական
 արճճապատ-
 կցասայլ-կցորդ
հողածին-հողեղեն
ատոմակայան-ատոմային


9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

понедельник, 16 апреля 2018 г.

Ապրիլի 16-21


Մուշեղ Գալշոյան <<Կանչը>> (վերլուծություն)

Ստեղծագործության մեջ ասվում էր,որ Զարոն տասը-տասնմեկ տարեկանում սիրահարվել էր մի աղջկա:Ու երբեք այդ աղջկան չէր մոռացել, անգամ,երբ ամուսնացել էր՝երեխաներ ու թոռներ ունեցել:Մի անգամ, երբ Զարոն տեսավ այդ կնոջը, նա նույնիսկ պատրաստ էր իր ընտանիքից հեռանալ ու կյանքը շարունակել Ալեի հետ:Ստեղծագործությունը այն մասին էր,որ կյանքում ինչ երազել ես, ցանկացած տարիքում կարող ես իրագործել, ու երբեք չհանձնվել:Ստեղծագործության մեջ ինձ դուր եկավ հեղինակի պատմելաոճը,թե ինչպես է ինքը նկարագրում Զալոյի ապրումները,զգացմունքները:Ցանկացած հատված աչքի է ընկնում զուսպ,բայց միևնույն ժամանակ խենթ արարքներով:Գալշոյանը իր ստեղծագործությունը անվանել է կանչը, որովհետև Զարոյի սիրտն ու հոգին կանչում էին,նա պետք է լսեր իր սրտի կանչին:
Ամենաշատը հավանեցի այս հատվածները որտեղ ասվում է՝

- Չէ՜, գինին չէ՜ ... Գինին էստեղ ի՞նչ մեղք ունի, գինին չէ, Ալե՛, է՛ս է,- ափը դրեց սրտին,- էս է, իմ հոգին, էս է... էն խորոտ հեքիաթն ո՞ւմ համար էր, Ալե: էլ ինչի՞ էն լուս-առավոտ ծնվեց-եկավ աշխարհք, թե ես ու դու մեր գլուխ հետ իրար չդնինք մեկ բարձի... Թե՝ չպիտի լինի... թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույս- առավոտը ինչո՞ւ եղավ, Ալե ... Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե... Երա՞զ էր... Խորոտիկ հեքիաթ էր... Չէ. էն լույս-առավոտը եղել է ու կա:
-
Ելի՛ ու քո գոտին ժրե՛, ու երթանք,- պահանջեց Զորոն:
-
Ախպե՛ր Զորո, երկինք վկա, դու քո խելքը թռցրել ես,- նեղսրտեց պառավը:
-
Կփախցնիմ,- Զորոն բռունցքը խփեց գետին:
 
Պառավը ափի մեջ խնդմնդաց:



Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն է,որ ամեն մարդ ունի սեփական կարծիք և պարտադիր չի՝  ինչ անեն ուրիշները դու էլ անես:Եվ ամեն պահի ինչ, որ դու ես ճիշտ գտնում այդ անես այլ ոչ հետևես ուրիշներին,որովհետև ամեն մարդ ունի իր կարծիքը:

Գործնական առաջադրանքներ


Նախադասությունները լրացրո՛ւ՝ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
1.Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր.
<<Ինչքան հին է այս տաճարը,ու ինչքան հին պատմություն ունի>>:

2.Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր.
<<Այս ինչքան է խոսում այս կինը,միթե այդքան կարելի է խոսել>>

3.Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. նա գրեց.
<<Ես այլևս չեմ վերադառնալու>>

4.Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր.
<<Զգուշացեք՝ անտառում վայրի կենդանիներ կան,տեսնելու դեպքում չմոտենալ և չվնասել>>:

5.Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում.
<<Ինչ է լինելու այս կռվի ավարտին>>

6.Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում.
<<Տեսնես մի օր բախտ կվիճակվի հասնեմ ծիածանին>>:

7.Սպասումից ձանձրացած՝ մտածում էր.
<<Կլինի,որ իմ հերթն էլ գա >>

8.Գրքում մի նախադասություն էր ընդգծված.
<<Ելի՛ ու քո գոտին ժրե՛ու երթանք,- պահանջեց Զորոն>>

9.Այդ մասին օրագրումս գրեցի.
<<Թե ինչպես վերադարձա Հայաստան>>
Աշակերտ և ուսուցիչ

Իմ կարծիքով աշակերտ և ուսուցիչ հարաբերությունները պետք է լինեն շատ ընկերական:Մեր դպրոցում այդ կապը պահմանվում է,ու ինձ դա շատ է դուր գալիս,շատ կուզեի, որ բոլոր դպրոցներում այդպես լինեն:Լարված իրադարձությունների դեպքում մեղավոր են մասնակիցներից ամեն մեկը իր մեղքի բաժինը ունի:Աշակերտների իրավունքները շատ են խախտում:Ուրիշ դպրոցներում ավելի շատ են խախտվում:Մեր դպրոցում ես համեմատած քիչ եմ հանդիպում այդ խնդրին:Բայց կարծում եմ, որ ցանկացած դպրոցում եթե ինչ, որ մի աշակերտի իրավունքները խախտվում են պետք է իրենք պաշտպանեն իրենց իրավունքները:

12.Գրի՛ր տրված գույների, երանգների անունները ( սկզբում իմացածդ բառերը գրի՛ր. հետո բառարանով լրացրու):

Սև-սևագույն,սևաթույր,սևորագ,արջն,արջնագույն,սեփ-սեփ:
Կապույտ-երկնագույն,կապտավուն,ծավի,մավի,ծովագույն,կապուտակ:
Կարմիր-Կարմրագույն,ալ,բոսոր,հրագույն,վարդագույն,վարդակարմիր,շառագույն,կաս-կարմիր,կարմրաթույր:
Կանաչ-Կանաչագույն,կանաչերանգ,կաս-կանաչ,
Դեղին
-դեղնագույն,խարտիշագույն,շիկագույն,դեղձանագունյ,խարտյաշ,դեղձան:
Սպիտակ-սպիտակավուն,ճերմակ,կաթնասպիտակ,ձյունասպիտակ,սպիտակաթույր,ճերմակաթույր,կաթնագույն,կաթնաթույր,ձյունաթույր,ձյունաճերմակ:
մոխրագույն-գորշ,գորշագույն,մողոշիկ,մրեժ:


20. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր:  Այնպե՛ս արա, որ ստացված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելիս մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:
բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:
գ) Դասամիջոցներն ինչպես են անցնում:
դ) Դասերից հետո (դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

Մեր դասարանը շատ մեծ է,և տարիքային տարբերությամբ:Մեր դասերը անցնում են շատ հետաքրքիր ու լավ միջավայրում:Դասամիջոցները անցնում են երաժշտությամբ կամ խաղերով:Դասերից հետո միասին գնում ենք,դպրոցից դուրս խմբակների,ֆիլմեր ենք դիտում:
21.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:

Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները մեծ գումար վճարեցին և կրիաների համար հարմար, հուսալիև լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին,որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները մեքենաներին զոհ չդառնալ:

17. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց,ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ,հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց՝ հեռվում մի կկու է կանչում,ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում է ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):
16.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:
Կրիան ու նապաստակը վիճեցին, ու որոշեցի մրցույթ կազմակերպել:Մրցույթը կազմակերպեցին ու հեռացան:Հետո նապաստակը գիտեր,որ ինքը շատ արագավազ է այդ իսկ պատճառով պարկեց ու քնեց:Իսկ կրիան ամբողջ գիշեր աշխատեց վազեց ու վազեց:Ու մրցույթի օրը, նապաստակը բնազդաբար չկարողացավ հաղթել,իսկ կրիան այնքան էր աշխատել,որ կարողացավ հաղթել:
14. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:  Խելացի գիտնականը փորձում էր լավ հասկանալ գրվածը:
Մեծ ավտոբուսը լիքն էր գեր ու ծեր ուղևորներով:
Մեծ քարանձավի փոքր մուտքը քարերով փակ էր:
23. Նախադասությունները կետադրի՛ր:
Ադամ շնչասպառ վազում էր`շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա` եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի, մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը, աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներիշց վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև:
Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

Փոխադրություն
Արդարության մունետիկը

1200թ էր, անտառային նեղ կածանով  ընթանում էին մի խումբ հեծյալներ:Ահա կիրճը սեղմվեց, գնալով ու գլխավերևում ստեղծվեց մի թունել,ծառերից կազմված թվաց, թե վերջացավ ճանապարհը:Բայց ահա այդ ժայռերը բացվեցին ու երևաց մի գեղեցիկ տեսարան ,գեղեցիկ կանաչ դաշտը:Հեծյալները կանգ առան և իջավ մի ՝կարճահասակ,սև սքեմով,մի մարդ,ով հեծյալների ղեկավարն էր :Լավ զննեց տարածքը և մտածեց.<<Ահա հենց այն է ինչ ես ուզում էի,այստեղ էլ կկառուցեմ վանքը>>:
Այդ մարդը Մխիթար Գոշն էր և այդտեղ էր որոշել կառուցել Գոշավանքը:Տաճաը պետք է կառուցեին մեկ տարում:Մխիթարը տեսավ, որ աշխարհը անարդար է և ստեղծեց դատաստանագիր:Մխիթար Գոշը,նաև որոշեց իրավունքի համալսարան ստեղծելորպեսզի կրթի այնտեղի երեխաններին:Բոլոր երիտասարդները սպասում էին համալսարանի բացմանը:
Արդեն 13-րդ դարն, էր համալսարանը տվել էր շատ շրջանավարտներ ,այնքան շրջանավարտներ էին ունեցել որ արդեն կորցրել էին հաշիվը:
Մխիթար Գոշը իր առջև խնդիր էր դրել հասնել Երուսաղեմ երկրպագել Տիրոջ մասունքներին:Եվ Մխիթարը ուխտ է անում դեպի Երուսաղեմ,թողնելով Վանքը ու միաբանությունը Աստծուն:Կիլիկիան այնքան գեղեցիկ էր,որ Մխիթարը մտածեց.<<այստեղ էլ է շատ գեղեցիկ,կարելի է նաև այստեղ դպրոց կառուցել,բայց ոչ՝ ավելի լավ է վերադառնամ իմ երկիր>>.
Ու Գոշը հետ վերադարձավ Գոշավանք:
Հետ եկավ հասավ Սևան,հեռվից երևաց վանքի սուր գմբեթը, լճի մեջ արտացոլված, իսկ գմբեթը կարծես մխրճված լիներ ամպերի մեջ:Ու հեռվից մոտենում էին՝ մի խումբ ցնցոտիներով,սև հագած մարդիկ, ովքեր դիմավորում էին իրենՄխիթար Գոշի հեռանալուց հետո, նրանք սովից կմախքի էին նմանվել:
Մխիթար Գոշը մոտենալով ասաց.
-
Ինձ այլուր կտաք:
Իսկ գոշավանքի միաբանները պատասխանեցին.
-
Մենք ալյուր չունենք.
-
Գնացեք ու բերեք ամբարից:
Միաբանները գնացին ամբեր:Մխիթարի վերադառնալուց հետո ամբարները լիքն էր ալյուրով և ցորենով:
Նա հեռանում էր իր բնօրրանից և անմահացավ: