Դեկտեմբերի 4-9
Ընթերցանության դաս-քննարկում
Սունը կարող է լինել տարբեր ձև:Օրինակ սուտը կարող է փրկել մարդու կյանքը և հակառակը:Սուտ խոսելով կարող ես նաև փրկել :
Գործնական քերականություն
10 նախադասություն ուրիշի ուղղակի խոսքով:Հատվածները վերցրել եմ ՎիլյամՍարոյան«Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
1. — Մուրադ,— ասացի ես,— որտեղի՞ց գողացար այդ ձին։
2. — Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։
3. — Ոնց որ ձին կուզի,— ասաց Մուրադը։— Իջիր:
4. — Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր,– ասաց նա։— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։
5. — Խփիր կողերին,— ասաց Մուրադը,—Ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռմարդիկ չեն արթնացել։
6. — Ի՞նչ պիտի անենք,— ասացի ես։— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ,— ասաց նա։
7. — Ով ասաց, թե գողացել եմ,— ասաց նա։— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։
8. — Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։
9. — Թող ես խոսեմ,— ասաց Մուրադը,— ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։— Բարի լույս, Ջոն Բայրո,— ասաց իմ զարմիկ Մուրադը։
10. — Շները,— փսփսացի Մուրադի ականջին,— կարծում էի, որ կհաչեն։— Ուրիշի վրա կհաչեն,— ասաց նա։
Մայրենի 7 -8-րդ դասարան, էջ 80, 213, 214, 215, 216
-Ես էլ եմ փնտրում ձեր հորը որպեսզի գիրքս նվիրեմ,-ասաց նա աղջկան:Նա ասաց աղջկան,որ ինքն էլ փնտրում նրա հորը որպեսզի իր գիրքը նվիրի:
Ես չեմ առարկում ասաց ինձ Արամը,այդ մասին հայտնիր եղբորդ:Արամը ինձ ասաց,որ ինքը չի առարկում,այդ մասին հայտնեմ եղբորս:
Նա ասաց ես կմնամ տանը մինչև ծնողներս աշխատանքից գան:Նա ասաց որ ինքը կմնա տանը մինչև իր ծնողները աշխատանքից գան:
Թագավորը նրան ասում է.
-Եթե այնպիսի սուտ ասես ,որ ես ասեմ ,որ սուտ ես ասում,թագավորությանս կեսը կտամ քեզ:Թագավորը նրան ասում է,որ եթե նա այնպիսի սուտ ասի ,որ ինքը ասի որ նա սուտ է ասում իր թագավորության կեսը կտա նրան:
Վարժ.215
Մի օր ես ու քույրս քայլում էինք փողոցով:Ու մի ագռավ հարցակվեց քրոջս վրա:Քույրս այնպես գոռաց,որ ագռավը վախից հեռացավ,լեզուն չլներ՝ագռավները աչքերը կհանեին:
Ոնց էլ հեռացավ ագռավը թե չե,լեզուն չլներ՝ագռավները աչքերը կհանեին:
Վարժ.214
Մայրս այս պտուղները սիրում է:
Մայրս այս պտուղները չի սիրում:
Նշանաբառը բոլորը գիտեն:
Նշանաբառը բոլորը չգիտեն:
Պարտեզում գեղեցիկ վարդ է բացվել:
Պարտեզում գեղեցիկ վարդ չե բացվել:
Ես վաղուց փնտրում էի այս իրը:Ես վաղուց չէի փնտրում այս իրը:
Մի քանի երեխա խաղում էր բակում:Մի քանի երեխա չէին խաղում բակում:
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:Ջրաղացը հին օրերի երգը չեր երգում:
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:
Կաթի ամբողջ սերը չեր պահել միջնեկ որդուն:
Վարժ.216
Գոհացնել-գոհացրի,գոհացրիր,գոհացրեց,գոհացրինք,գոհացրիք,գոհացրին:
Վստահեցնել-վստահեցրի,վստահեցրիր,վստահեցրեց,վստահեցրինք,վստահեցրիք,վստահեցրին:
Փակցնել-փակցրի,փակցրիր,փակցրեց,փակցրինք,փակցրիք,փակցրին:
Թփվեցնել-թթվեցրի,թթվեցրիր,թթվեցրեց,թթվեցրինք,թթվեցրիք,թթվեցրին:
Դարձնել-դարձրի,ձարձրիր,դարձրեց,դարձրինք,դարձրիք,դարձրին:
Վարժ.213
Այդպես թուլակամ ու վախկոտ մարդիկ մնացել են կես ճանապարհին ու կորչել, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրացել ու հասել իրենց նպատակին:
Դեկտեմբերի 18-23
Ընթերցանության դաս-քննարկում
Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»(փոխադրություն)
Մի օր Լիբանանի մի հրաշք անտառում երեք մայրի ծնվեցին,մայրիները աճում են շատ դանդաղ:Մայրիները շատ դանդաղ աճեցին և մի օր սկսեցին խոսել իրենց երազանքների մասին:Առաջին մայրին ուզում էր գահ դառնալ որի վրա կարող էին նստել ամենահզոր թագավորները:Երկրորդը ուզում էր այնպիսի բան դառնար որը հավերժ չարը բարու վերափոխեր:Իսկ երրորդը ուզում էր,որ մարդիկ, իրեն նայելով, ամեն անգամ Աստծուն հիշեին:Անցան տարիներ ու վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները:Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:Երեք մայրիներն կարծում էին,որ իրենց փայտերը շատ լավն է և ոչ մեկ իրենց նպատակով չի ծառայում:Մի գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:Տարիներ անց մի գեղջկական տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն:Նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում
Իմ կարծիքը
Իմ կարծիքով միշտ չէ,որ ինչպես երազում ես այդպես էլ կատարվում է:Միշտ կյանքում լինում է այնպիսի հանգամանքներ երբ քո երազանքը կամ նպատակը խանգարում են իրագործելու:Իմ կարծիքով պետք է չլինեն երազանքներ այլ պետք է լինեն նպատակներ:Երազանքը այն է երբ դու նստած երազում ես,ու ավելի փոքր քայլերով է իրագործվում:Իսկ նպատակը երբ դու կյանքում քո առաջ նպատակ ես դնում ու ավելի մեծ քայլերով ես իրագործում:
Գործնական քերականություն
որ+և+է
ինչև իցէերբևէուրևէ
որ+և+իցե իցե=լինել
որևիցե
երբևիցե
ուրեիցե
դողէրոցք=տենդ,հիվանդություն
դող+էրվել+ոցք
աշտե=նիզակ
միջօրե
գրեթե
երկբացել=կասկածելի
աներկբա=անկասկած
Էակ=է+ակ
մանրէ
մանրէաբան
անե=աշխարհ
տասներեք,տիեզերք,խուռներ,աներբա-բաղաձայնից հետո բառամիջում և-ը կարդացվում է է:
կիսաեփ,ամենաերկար,ամենաերիտասարդ- ձայնավորից հետո և տառը կարդացվում է յէ:
առօրեական,միջօրեական,քրիստոնեական,պաշտոնեական,հռոմեական-այս բառերում է արմատ չկա:
տի=մեծ
տի+այր=մեծ տղամարդ
տի+կին=մեծ կին
տի+եզերք=մեծ եզերք
Լրացնել բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով է կամ ե:
Դողէրոցք,էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ, ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջեկ, հրեշ, տիեզերք, մեջք,եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, վերերկրյա, որևէ, գրեթե, միջօրե, անէ, աներկբա, երբևիցե, կիսաեփ, չէի, չէիր, չէինք, չէր, էլեկտրաեռակցել, երփներանգ, գետեզր, նրբերշիկ, աներևույթ, ցայգերգ, աներկյուղ, նորեկ, առօրեական, այժմեական, պաշտոնեական, անէական, լայնեզր, հովեկ:
Էջանել=իջնելԷջմիածին,Իջևանել,Իջևան,իջևանանտուն,վարյէջք,ելևէջ,առէջ,լուսնէջք,փողփողէջ,ջրէջք
աշտե=նիզակ
Լրացնել բաց թողնված տառերը`է կամ ե:
Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհեկը որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին լսվում է ծաղիկների առեջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված` տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ էր, թե որքան ձգող է ծննդավայրը: Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:
Լրացնել բաց թողնված տառերը` կետերի փոխարեն գրելով օ կամ ո:
ա) Առօրյա, թռչորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազօծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ,օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, տրտմօրոր, ոսկեզօծ, հոծ, հողմակոծ, հանրoգուտ, յուրoրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, միջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, Որմիզդուխտ, օրըստօրե, նախօրոք, չօգնել, բնօրինակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ:
բ) Այսօր, պարզորոշ, օրեցօր, տարորշել, կեսօր, հանապազօրյա, ամանոր, հրանոթ, փորձանոթ, անօթևան, անոթի, հնոտի, սնոտի, տոթ, տնօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրբորեն, փոխօգնություն, չօգտագրծել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ընդօրինակել, Օդապարիկ, ով, հօդս ցնդել, հոտնկայս, արփիազոծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօրուգիշեր, գիշերուզօր, վատորակ, արծաթազօծ, լացուկօծ, անողնաշար, տարօրինակ, քեռորդի, հակաօդային, հակաօրինական, նմանօրինակ, նորօրյա, սառնորակ, տասնօրյակ, հատօրյակ, հնգօրյակ, երկվորյակ, հնօրյա, բացօթյա, օրոցք, ապօրինի, օթևան, անօրեն, նախօրե, թիկնօթոց, վաղօրոք, արջաորս, սևորակ, շորորալ, եռօրյա, ականջօղ:
Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
Օդանավը թռչում է հնօրյա երկրի` Հայաստանի վրայով: Միօրինակ հռնդյունից ձանձրացած` դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը: Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթազօծ սառնորակ գետակները: Փչում է մեղմօրոր քամի, և մեղմօրեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրնեց բնօրրանը ինչպես են տնօրինում երկրի բախտը և ամեն ինչ անում հօգուտ նրա բարգավաճման: Հօգուդ մեջ ուռճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հօդս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշօրեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ի՞նչը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջքը: Պարզորոշ գծագրվում են երկորյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորաոճ շենքերը, օրեցօր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախօրոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղևորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշերօթիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգօրյա օթևանը:
Կետերի փոխարեն ավելացնել ը տառը այն բառերում, որոնց մեջ գրվում է:
Անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչ.նդետ,ակնթարթ, դասընթաց, մթընկա, անընթեռնելի, խոյնթացք, չըմբռնել,նախընտրել, սր.նթացք, խաղ.նկեր, ձեռ.նտու, .մպելիք, առ.նթեր, ակ.նդետ,դյուր.նթեռնելի, չ.նկնել, ան.մբռնելի, դր.մբոց, օր.նդմեջ, այլ.նտրանք,ճեպ.նթաց, ան.նդունակ, ակն.բախ, .նթանալ, զուգ.նթաց, համ.նկնել,չ.նդդիմանալ, երկ.նտրանք, կոր.նթարդ, համ.նթաց, գահ.նկեց, գիրկ.նդխառն զմ.ռսել, .նթերակա, ինքն.ստինքյան, չ.նկճվել, ամենա.նտիր, մթ.նշաղ, ան.նդունելի, ան.նդմեջ, որոտ.նդոստ, ձկ.նկիթ,ամենա.նդունակ,հոտ.նկայս, ան.նդհատ, չ.նդունել, ընկ.րկել, .նչացք, մերթ.նդմերթ, գույն.զգույն,գործ.նկեր, դյուր.մբռնելի, հետ..զհետե, մեջ.նդմեջ, չ.մբոշխնել, վեր.նթաց, .նձուղտ, մակ.նթացություն, օր.ստօրե, արագ.նթաց, դաս.նկեր,ամենաընդունելի. լուս.նկա, վեր.նձուղվել:
Մայրենի 7 -8-րդ դասարան, էջ 85, 222, 223, 224
Վարժ.222
Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր մտածում:
Պատմիր կատարածի մասին:
Վերջապես ամեն ինչ վերջացավ:
Սայթաքեց ու ինքն իրեն բարկացավ:
Իր վարսերից հրաժարվել չէր ուզում:
Վարժ.223
Վերադարձս բոլորի համար անսպասելի էր:Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:Ես ներս մտա,փորձեցի որքան հնարավոր է աննկատ:Սենյակում օդը ծանր էր,լի էր ծխածոտի ու խմիչքի հոտերով:Երաժշտությունը բարձր էր,իսկ ես հոգնած էի ու տրամադրություն էլ չունեի պարելու:Պարողներիսց մեկը ինձ անընդհատ հրավիրում էր պարի:Ես շարունակում էի մերժել,բայց շուտով համաձայնեցի:Ես էլ սկսեցի պարել:Պարեցինք մինչ ուշ գիշեր:Ես մոռացա հոգնածությունը նույնիսկ մոռացա,որ շատ սոված էի:Աղմուկը այլևս ինձ չէր խանգարում:Ես էլ դարձա նրանցից մեկը: