вторник, 28 марта 2017 г.

Ավելորդը: Դ.Դեմիրճյան

Համառոտ՝ 10-12 նախադասությամբ վերապատմեք պատմվածքը:
Հաճի աղան ապրում էր փոքր քաղաքում,նա վաճառական էր,ուներ մեծ ընտանիք։Տարիների ընթացքում աշխատել ու կուտակել էր իր հարստությունը։Հաճի աղան ուներ մի քույր,որը անդամալույծ էր։Սրբունը այրի էր,ապրում էր եղբոյր տանը։Երբ թուրքերը մոտենում էին քաղաքին,Հաճի աղան որոշում է հավաքել իր ունեցվածքն ու ընտանիքի հետ հեռանան։Հավաքելով տան և խանութի կարևոր իրերը,վերջին պահին Հաճին որոշում է ,որ Սրբունը ավելորդ է և չպետք է նրան տանեն։Ընտանիքը դեմ էր այդ որոշմանը,բայց ոչինչ անել չեն կարողանում։Եվ ընտանիքով առանց Սրբունին փախան քաղաքից։Տարիներ շարունակ Հաճի աղայի խղճին ծնրացել էր Սրբունին թողնելը։Եվ հետո Հաճին տերտեր ուզեց,տերտերը եկավ։Եվ Հաճին տերտերին ոսկի տվեց,որ բաժանի աղքատներին,ավելորդի հոգու համար։

Դուրս գրեք հատվածներ, որոնք ձեր կարծիքով.
ամենահուզիչն են

Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։ Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.
 —
Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»[9] ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.
Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս


Անդամալույծը չպատասխանեց։ Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց.
Թուրքերեն կվախենա։
 Տիրեց լռություն։

Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի՛ք տա։ Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.
 —
Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։ Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ»[9] ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.
Ձեռքե՛րդ անցու՝ ճամփան չմսիս

ամենակարևորն են /առանց որի հիմնական ասելիքը չէր հասկացվի/


Հո՜ո՜ո՜փ,— ձգեց իրենց առջևից գնացող ֆուրգոնի կառապանը և կանգնեցրեց ֆուրգոնը։ Նրան հետևեցին մյուսները, և բոլորը կանգնեցին։
Ինչի՞ կայնեցիք,— դժգոհեցին և վախեցան զանազան կողմերից։ Բայց ոչ ոք չէր իմանում՝ ինչո՞ւ։ Միայն երեխաների ճիչն ու կանանց լացը ավելի պարզ լսվեց աղմուկի միջից։ Քաղաքի կողմը, դեպի արևմուտք, որ թաղված էր մթան մեջ, լսվում էին թնդանոթի խուլ դղրդյուններ։ Տագնապը սաստկացավ քարավանի մեջ։ Հաճու թոռները սկսեցին հեծկլտալ։
Սրբուն մամին մորթե՜ն պիտի,..
Հաճի մարը, որ մինչև այդ խստահայաց ու անհաշտ նայում էր չորս կողմը, լսելով երեխաների լացը՝ հանկարծ լցվեց և հեծկլտաց.
Չեն մորթե, մի՛ք լա,— ու սկսեց աչքերը սրբել։
Երեխաները տեսնելով նրա լացը՝ ձայները բարձրացրին։

Աս քեզի,— շշնջաց նա և, հանելով մի ուրիշ քսակ, դողդոջուն ձեռքով մեկնեց տերտերին ու աչքերի երեխայական արտահայտությամբ նայեց նրան և ուզում էր մի բան ասել, բայց մնաց, շունչը կտրվում էր. սաստիկ հուզված էր։
Աս ո՞ւմ,— հարցրեց տերտերը, կռանալով նրա վրա։
Ո՞ւմ տաս,— մրմնջաց հիվանդը և լռեց։ Արտասուքը խեղդեց նրան։ Շունչ առավ և հառաչեց.
 —
Ադ ա տուր աղքատներունԵվ խլելով տերտերի փեշը, համբուրեց և մղկտաց.
 —
Ավելորդին հոգուն համար

ոչ այնքան կարևոր են
Հակոբը կեղծավորություն արավ.
Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կըսես, ապրանքը թեթևցնե՞նք
Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։
Չգիտեմ, ի՞նչ ըսեմ
Ու դուրս գնաց։

Անդամալույծը չպատասխանեց։ Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց. — Թուրքերեն կվախենա։ Տիրեց լռություն։


 Ահա հոգնեց նա, եկավ կանգնեց և ճամփից դուրս գալով, գնաց խրվեց ձյան մեջ ու մնաց.
Ալ չեմ կրնագնացեքՆայում է նրան Հաճի աղան և իսկույն մոռանում է։
Ահա քարվանը նորից շարժվում է։

3. Բնութագրիր կերպարներից մեկին:
Սրբունը շատ բարի կերպար էր,նա ամբողջ օրը կար ու կարկատան էր անում և օգնում էր ընտանիքին։Նա այնքան բարի էր,որ նույնիսկ վերջին պահին ,երբ պարզ է դառնում ,որ իրեն չեն տանելու նա մտածում էր ոչ թե իր մասին այլ եղբոր։Եվ ճանապարհից առաջ մի զույգ ձեռնոց  է նվիր ում նրան։
4.
Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված ավելորդը:
Իմ կարծիքով ստեղծագործությունը վերնագրված է <<Ավելորդը>> որովհետև,անդամալույծը իրեն ավելորդ էր զգում։
5.
Ո՞րն է ստեղծագործության գաղափարը՝    հեղինակի ասելիքը:
Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն էր,`որ երբեք ոչ ոք այս երկրում ավելորդ չէ (Հաճին դա վերջում հասկացավ):Եթե մարդը իրեն ավելորդ է համարում,դա չի նշանակում, որ հենց այդպես էլ պիտի լինի։Իմ կարծիքով:Եթե նրան էլ տանեին իրենց հետ նա իրեն ավելի լավ կզգար։