Նախագծի նպատակը այն է, որ ավելի լավ պատկերացնենք հովազաձորը թե ինչպես են անցել երեխաները ու մենք էլ նույն ճանապարհով գնանք։ Օրինակ ` հովազաձորը պեղանքը ուսումնասիրել, որտեղ է այն գտնվում, քանի ճանապար ունի...:
Վախթանգ
Անանյանի մասին
Վախթանգ Անանյանը ծնվել է 1905 թ. հուլիսի 26-ին Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնայուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։
Հովազաձորի
նկարագիրը
Ճամփին հանդիպած հող ու քար, փուշ ու խոտ իր բաշին առած՝ այդ անակնկալհեղեղը, վիշապի նման մռնչալով, գալարվելով, մեջքը ուռցնելով, լայնքին կտրում-անցնում է Արարատյան դաշտը և Արաքսի պարզ ջրերը պղտորելով՝ վազում դեպիծով։Ձորն այնքան նեղ է, որ վերին ժայռերից պոկ եկած քարը դղրդոցով գլորվումհասնում է գոմերին, զարկվում է որևէ պատի, նոր միայն կանգ առնում: Ֆերմայիձմեռանոցից վերև, մինչև լեռների ճերմակած գագաթները մերկ է, խանձված ու գորշ, մանրածառ անտառներ կան միայն հույսիս նայող լանջերին: Ներքևում, մինչևԱրարատյան դաշտը, բուսականությունն ավելի աղքատ է: Այդտեղ շիկակարմիրժայռեր են՝ կազմված կրաքարից, իսկ ավելի ցած՝ լեռները վեր են ածվում դեպի դաշտիջնող մաշված բլրաշարքերի, որոնց արանքներով հոսող առուների ափերին է, որկյանք կա՝ այգիներ, ցանքեր, մնացած վայրերը օձառատ «ղռեր» են: Իսկ հովտի մյուսափից մինչև ամպերը, և ամպերից էլ վեր՝ մինչև երկնի լազուրը՝ վեհորենբարձրանում են Մեծ ու Փոքր Արարատները՝ փեշները վառ զգեստներով ծածկված, իսկ գլուխները ճերմա՜կ-ճերմա՜կ… Տարված դիտում էր բնության սիրահարպատանին հայրենի երկրի աննման տեսարանները և մի պահ մոռացել էր և՛ իրեն, և՛ընկերներին:
Մեջբերումներ Անանյանի մասին

Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։
Պարույր Սևակ
Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։
Սերո Խանզադյան
Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։
Հարի Ազեմիս (գերմանացի գրող)
Комментариев нет:
Отправить комментарий