понедельник, 2 июля 2018 г.

Միտքը

Մի բարձր լեռան վրա մի բարձր, բայց ոչ այդքան մեծ ամրոց կար:Ամրոցը տարբերվում էր մեր տեսած ամրոցներից:Սկսած իր փոքրությունից ու տեղից տարօրինակ էր ու նման չէր մյուս ամրոցներին:Թշնամին պաշարել էր ամրոցը:Այդ ամրոցից ներքև  կար մի մեծ ու անհայտ գետ:Գետից ամեն օր աղջիկները տանջվելով ջուր էին տանում:Նրանց տանջանքները ամեն օր տեսնում էին ամրոցում գտնվողները:Ամրոցի փոքրիկ պատուհանից
նրանք թելերից հարմարանքներ էին պատրաստում ջուրը վերև քաշելու, իրենց գործը  հեշտացնելու համար,բայց չէր ստացվում:Թելերից հյուսված պարանները անընդհատ ճանապարհին ծանրությունից կտրվում էին:Իսկ ամրոցի բնակիչները ծարավ էին մնում:
Առավոտյան, երբ բնակիչները նորից փորձեցին ջուր հանել ձորից տեսան,որ պարանի փոխարեն մազերից հյուսված մի հաստ թոկ էր կախված:Ամրոցի աղջիկները կտրել էին իրենց երկար մազերը ու դրանով երկար ու ձիգ թոկ պատրաստել:Աղջիկների հնարամտությունից հետո ամրոցի բնակիչները երբեք ծարավ չմնացին:

понедельник, 21 мая 2018 г.

Հավաքից հավաք (հաշվետվություն 2018)

Ուսումնական սեպտեմբեր
Տես՝այստեղ
Ուսումնական հոկտեմբեր
Հոկտեմբերի 2-8
Կոմիտասյան դասեր
Հոկտեմբերի 9-20
Ավետիք Իսահակյան
Հոկտեմբերի 23-29
Մեսրոպ Մաշտոց 
Ուսումնական նոյեմբեր
Նոյեմբերի 6-11

Նոյեմբերի 13-18(Նախագծային շաբաթ)
Նոյեմբերի 20-25
Ուսումնական դեկտեմբեր
Ուսումնական փետրվար
<<Կարդում ենք Տերյան>>նախագիծ

<<Կարդում ենք Թումանյան>> նախագիծ
Ուսումնական մարտ

Կարդում ենք Չարենց
Գործնական քերականություն
Նախագծային շաբաթ

1.Զիա Օսման<<Ձեռքեր>>
2.Չինական պոեզիա:Ջիդի Մաջիա
3.Մելիխ Ջեզդետ Անդայ <<Դու գանձերի մեջ>>


Ուսումնական ապրիլ
Տես՝այստեղ
Ուսումնական մայիս
<<Հայ ժամանակակից գրողներ>>նախագիծ
Թագավորի նոր հագուստը(փոխադրություն)
Երգ երգոց(փոխադրություն)
Գործնական քերականություն
Մայիսյան 13-րդ հավաք

Մայիսյան հավաք

Մայիսի 15-ին տեղի ունեցավ «Ժամանակակից հայ գրողներ» նախագծի քննարկումը:Սեմինարը տեղի ունեցավ գրադարանում,շատ հետաքրքիր ու բուռն անցավ:Ամեն սովորող ներկայացրեց իր կարդացած ստեղծագործությունը:Քննարկում էինք Հրաչյա Սարիբեկյանի՝<<Կույրինը կույրին>>,<<Եկեղեցին>>,<<Այնտեղ` երբ աչքերդ բացես>>,<<Բաց մնացած շիրիմ>>,<<Ապորիա>> ,Հատված «Երկվորյակների արևը» վեպից,<<Հավերժական շարժիչը>>,<<Գուշակություններ հայելիներով>>,<<Հոգեհանգստի ձյունը>>:Ես կարդացել էի <<Հավերժական շարժիչը>>:
<<Հայ ժամանակակից գրողներ>>նախագիծ
Նախագծին ծանոթացիր՝ այստեղ

четверг, 17 мая 2018 г.

Քաղաքական իրավունքներ

Պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ է դրսևորվում մարդու քաղաքական իրավունքները:Հասարակական քաղաքական կյանքին մասնակցելը նշանակում է ,երբ մարդը մասնակցում է պետության կառավարմանը:Քաղաքացիները պետք է կարողանան ազատ արտահայտել իրենց կամքը:
Քաղաքական իրավունքները ու ազատությունները առձանագրված են մի շարք հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերում:Ընտրական իրավունքը ևս մարդու քաղաքական իրավունքն է:Մարդը ունի խաղաղ երթեր,հանրահավաքներ անցկացնելու իրավունք:Մարդը ունի դիմելու իրավունք,խոսքի իրավունք:

понедельник, 14 мая 2018 г.

Գործնական քերականություն

376
Կա մի գյուղ Դրմբոն՝ճանապարհից հեռու:
Ընկերներս գլխաբաց, չթե հասարակ շապիկով՝երկու տղա քայլում էինք գետափով:
Ես ու իմ ընկեր Անդոն հաց ենք տանում  նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մենք՝ես ու Ցոլակը, մտանք բակ:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝դուստրը իմ վաղեմի ծանոթին:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով, խառնեց-պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին, կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից, հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
Հովտի մեջ,հենց առվակի մոտ երկնագույն երերացող սյուն էր կանգնած:
Վիթխարի ծառի տակ՝ նրա տախտականման արմատների մեջ ինձ անծանոթ միջատների կույտ կար:
Մեր տանն ապրելու ընթացքում՝ մանավանդ հիվանդանալուց հետո, այդ սկյուռը մարդամոտ էր ու շփվող:
Հաջորդ տարի,աշնան առաջին օրերին, մեր գազանանոցը մի հյուր էլ ունեցավ աֆրիկյան ջունգլիներից:

377
Պարզվում է,որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից:Նախանձը օրինակ ոչմիայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը,այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ:Ահա թե ինչու են ասում.<<Եթե չես ցանկանում տառապել ,մի՛ նախանձիր>>:Զըրպարտությունը,վիրավորանքը,շողոքորթությունը,անտաշ վերաբերմունքը ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են
:Մ.թ.ա երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտան:
Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն,որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում,որ ներկը հավասարապես չորանա:




382
Պլատոնի Ատլանտիդան,ամենազարմանալի ու հանելուկային լեգենդներից մեկը՝ավելի քան երկու հազար տարի հուզում է մարդկությանը:Երկուսուկես հազարամյակ շարունակ վեճեր են ծավալվում Ատլանտիդայի՝ այդ առեղծվածային <<երկրի>>շուրջ,որտեղ հավանաբար պետք է փնտրել Արևելքի և Արևմուտքի խոշորագույն քաղաքակրթությունների արմատները:Սակայն այդ հեռավոր անցյալում՝ Հին Եգիպտոսի առաջին հայտնի շրջանից էլ 4-5 հազարամյակ առաջ,ամեն ինչ անէանում է անգիտության մշուշում:Այդտեղ թափանցելը դեռևս անհնարին է:Օվկիանոսների ստորջրյա խորությունները նույնիսկ քսանմեկերորդ դարի նախաշեմին, շարունակում են մնալ մեր մոլորակի ամենաթույլ ուսումնասիրված բնագավառներից:Սակայն հետազոտությունների շրջանակը աստիճանաբար նեղանում է, քանի որ ծովային երկրաբաններն ավելի ու ավելի ակտիվորեն են թափանցում այնտեղ:Գլխավորն իհարկե դեռ առջևում է:Չնայած Ատլանտյան օվկիանոսի երկրաբանական տարեգրության որոշ էջեր արդեն ընթերցված են:
Պլատոնը գրում է, որ Ատլանտիդայի մասին լսել է իր պապից՝ Կրիտիոսից, իսկ վերջինս<<իմաստունների իմաստուն>>Սոլոնից: Դարավոր գաղտնիքը Սոլոնին են հաղորդել Նեղոսի դելտայում գտնվող Սաիս քաղաքի քուրմերը:Դեռևս մ.թ.ա վեցերորդ դարում,Սաիսի տաճարում պահպանված քրմական գրքերում գրառումներ են եղել մարդկության պատմության վաղեմի իրադարձությունների վերաբերյալ:Որոնց մասին Հելլադայում չգիտեին, կամ գուցե արդեն մոռացել էին:Այնտեղ եղել են գրառումներ նաև Հերակլեսյան սյուներից այն կողմ գտնվող ատլանտների հզոր տերության՝ Ջիբլարթարի նեղուց,ատլանտների ու հին հելլենների միջև եղած պատերազմների, Ատլանտիդայի կործանման մասին:


384.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

1.Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
2.Սրա հիման վրա կլինի հիմքը:
3.Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
4.Դուք չափազանցնում եք վտանգը:
Վտանգը դուք չափազանցրեցիք:
5.Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
6.Ի՞նչ բան է հարբուխը:
7.Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
8.Հաճելի տեսք չի թողում
Հաճելի
տեսք չունի:
9.Հեռախոսը դա շքեղություն չէ:
Շքեղություն չէ հեռախոսը:
10.Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:


378.

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենսանիների պաշտպանությաան վերաբերյալ նոր օրենք է ընդունվել: Ըստ այդ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են: Արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն: Այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կորկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:


воскресенье, 13 мая 2018 г.

Լուսին(Անհատական-հետազոտական աշխատանք)


Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ էԼուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթներըԼուսնի մակերևույթը փոխվում է +1200 C-ից (ցերեկըմինչև -1630 C (գիշերը): Նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր էԼուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրիցծավալով՝ 49 անգամՆրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի
0,0123 
մասինայսինքնԵրկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդերորոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափԼուսինը կազմված է քարապարներիցև Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերըորովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմովԴա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օրԱյս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսինև ընդհակառակը:

Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջևապա մենք այն առհասարակ չենք տեսնումսկսվում է նորալուսինըՆորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր էՆորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակըտեղի է ունենում Արեգակի խավարումԻսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրաապա տեղի է ունենում Լուսնի խավարում:Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններովորոնց մեծ մասն առաջացել էերբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր էքան Երկրի վրաԼուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով:
Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիայինըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախումորի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասարԲախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորներիորոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջԱվելի ուշ այդ օղակը «խտացել » էորից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրաեղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելիիսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություննրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակդա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջերբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:Լուսինը ավելի շուտ ձվաձև էքան գնդաձև:Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջերբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրովայն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներև դա զարմանալի չէքանզի այնտեղ չկան քամիներև այնտեղ չկա խոնավություն:Լուսնի վրա չկա մթնոլորտայդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինումցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամբայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:
Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառիցանվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։ Լատիներեն Luna բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր:
Նիլ Ալդեն Արմսթրոնգ ամերիկացի տիեզերագնաց է։ Նա ծնվել է 1930թօգոստոսի 5-ին ԱՄՆ-ում ։ Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում։ Արմսթրոնգն առաջին մարդն էրով ոտք դրեց Լուսնի վրա՝ 1969 թ-ի հուլիսի 21-ին։