воскресенье, 13 мая 2018 г.

Լուսին(Անհատական-հետազոտական աշխատանք)


Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ էԼուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթներըԼուսնի մակերևույթը փոխվում է +1200 C-ից (ցերեկըմինչև -1630 C (գիշերը): Նորալուսինների միջև ընկած ժամանակը (լուսնային ամսի տևողությունը) 29,53 օր էԼուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրիցծավալով՝ 49 անգամՆրա զանգվածը հավասար է Երկրի զանգվածի
0,0123 
մասինայսինքնԵրկրի նյութից հնարավոր կլիներ պատրաստել 81 այնպիսի գնդերորոնցից յուրաքանչյուրը կկշռեր Լուսնի չափԼուսինը կազմված է քարապարներիցև Երկրից անզեն աչքով դիտողն այդ արբանյակի վրա միշտ տեսնում է նույն գորշ բծերըորովհետև Լուսինը դեպի Երկիրն է ուղղված շարունակ նույն կողմովԴա պայմանավորված է Լուսնի`   իր առանցքի և Երկրի շուրջը պտտվելու ժամանակահատվածների հավասարությամբ՝ 27,33 օրԱյս պարբերության ընթացքում Երկրից դիտվող Լուսնի տեսքը փոխվում է բարակ կիսալուսնից՝ եղջյուրից (մահիկ), մինչև լուսարձակող լրիվ սկավառակը (լիալուսինև ընդհակառակը:

Եթե Լուսինը գտնվում է Արագակի ու Երկրի միջևապա մենք այն առհասարակ չենք տեսնումսկսվում է նորալուսինըՆորալուսինների միջև եղած պարբերությունը 29,53 օր էՆորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն հայտնվում է Երկրի ու Արեգակի միջև և  ծածկում է Արեգակըտեղի է ունենում Արեգակի խավարումԻսկ երբ լիալուսնի ժամանակ Երկիրը հայտնվում է Արեգակի ու Լուսնի միջև և ստվեր է գցում Լուսնի վրաապա տեղի է ունենում Լուսնի խավարում:Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններովորոնց մեծ մասն առաջացել էերբ միջմոլորակային տարածությունից նրա վրա են ընկել քարե կամ մետաղե երկնային մարմիններ՝ երկնաքարեր:Լուսնի վրա ծանրության ուժը 6 անգամ ավելի փոքր էքան Երկրի վրաԼուսինը կանոնավորապես ուսումնասիրել են տիեզերական ինքնաշխատ սարքերով:
Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիայինըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախումորի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասարԲախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորներիորոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջԱվելի ուշ այդ օղակը «խտացել » էորից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրաեղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելիիսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:Լուսինը և Երկիրը ունեն աննախանձելի պատմություննրանք երկար ժամանակ գտնվել են «ռմբակոծության» տակդա եղել է 3-ից 4 միլիարդ տարի առաջերբ երկիրը և Լուսինը գտնվել են երկնաքարերի հոսքի մեջ:Լուսինը ավելի շուտ ձվաձև էքան գնդաձև:Լուսնի առաջացման ժամանակ մոտ 4.5 միլիարդ տարի առաջերբ այն Երկրից հեռու էր 22 530 կիլոմետրովայն 3 անգամ ավելի մեծ էր քան հիմա:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներև դա զարմանալի չէքանզի այնտեղ չկան քամիներև այնտեղ չկա խոնավություն:Լուսնի վրա չկա մթնոլորտայդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինումցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:Լուսնի խավարում լինում է տարին երկու անգամբայց այդ երևույթը երկրի կոնկրետ տեղում կարող է դիտվել մոտ հարյուր տարի պարբերությամբ:
Հայերեն Լուսին բառն առաջացել է լույս բառիցանվանումը թերևս ստացել է գիշերը լուսավորելու պատճառով։ Լատիներեն Luna բառը նույնպես թարգմանաբար նշանակում է լուսավոր:
Նիլ Ալդեն Արմսթրոնգ ամերիկացի տիեզերագնաց է։ Նա ծնվել է 1930թօգոստոսի 5-ին ԱՄՆ-ում ։ Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում։ Արմսթրոնգն առաջին մարդն էրով ոտք դրեց Լուսնի վրա՝ 1969 թ-ի հուլիսի 21-ին։

Комментариев нет:

Отправить комментарий