пятница, 4 мая 2018 г.

Թագավորի նոր հագուստը(փոխադրություն)

Շատ ու շատ տարիներ առաջ կար մի թագավոր:Նա շատ էր սիրում գեղեցիկ շորեր հագնել:Զորահանդեսի էր դուրս գալիս,թատրոն էր գնում կամ զբոսայգի, միայն ցույց էր տալիս իր նոր շորերը:Բոլորը հիանում էին իր շորերով:
Օրերից մի օր քաղաք եկան երկու խաբեբաներ ովքեր ասացին,որ  ջուլհակ են:Նրանք հավատացնում էին թագավորին,որ այնպիսի շոր կկարեն իր համար,որ ամբողջ աշխարհում միայն ինքը կունենա:Շորը կլինի այնպիսին,որ անգամ հիմարները չեն տեսնի այն:Խաբեբաները համոզեցին թագավորին,իսկ նա նախապես շատ փող տվեց:Խաբեբաները երկու դազգահ վերցրին, ու անընդհատ թանկ թելեր ու կտորներ էին պահանջում:
Մի օր թագավորը նախարարին ուղարկեց, որպեսզի տեսնի,թե ինչ են արել ջուլհակները:Նախարարը գնաց ու տեսավ,որ ջուլհակները նստած են երկու դատարկ դազգահների դիմաց:Նախարարը մտածեց.<<Ողորմած Աստված,միթ՞ե ես այդքան հիմար եմ,ես արժանի չեմ այս պաշտոնին,բայց չի կարելի խոստովանել,որ չեմ տեսնում >>
-Օ՜, ինչ գեղեցիկ կտոր է,ինչ գեղեցիկ նախշեր են:Թագավորը իրոք շատ կհավանի:
Ու խաբեբաները նորից փող ու ոսկի ուզեցին:Այնքան գովացին,որ թագավորն էլ ուզեց շտապ տեսնել այդ հագուստը:
-Դե նայեք, հիասքանչ կտոր է –ասացին խաբեբաները:
Ու թագավորը մտածեց.<<Ին՞չ սարսափելի բան է ,ես չեմ տեսնում կտորը, միթե ես արժան չեմ իմ գահին>>
Ու բարձրաձայն ասաց.
-Ի՜նչ գեղեցիկ կտոր է:
Իսկ շքախումբը զարմացած նայում էր դատարկ դազգահներին:Երկու խաբեբաները սկսեցին հագցնել թագավորին անտեսանելի հագուստը,թագավորը ձեռքերը վեր էր բարձրացնում իբրև,թե հագնում է:
-Ահա վարտիքը,ահա կարճ վերնազգեստը,մարդուն այնպես կթվա,որ շոր չկա հագին թեթև ու հարմար է,-թագավորին համոզում էին խաբեբաները:
Իսկ թագավորը շուռումուռ էր գալիս հայելու մոտ ու հիանում էր իր անտեսանելի հագուստով:
-Իրոք որ գեղեցիկ է,-ասաց թագավորը:
Եվ դուրս եկան տոնախմբության:Բոլորը ասում էին, որ շատ գեղեցիկ է:Բոլորը չէին տեսնում հագուստը,բայց ասում էին, որ շատ գեղեցիկ է:
Ու հենց այդ պահին մի երեխա ասաց.
-Բայց ախր նա մերկ է:
Եվ բոլորը սկսեցին գոռալ, որ իրոք նա մերկ է:Իսկ թագավորը ցնցվեց այդ երեխայի ասածից,բայց շարունակեց իրականում մերկ քայլել ,իսկ
սենեկապետները ձևացնում էին, թե բռնել էին քղանցքը:

Комментариев нет:

Отправить комментарий