Մայրիկս պատմում է, որ երբ ես մեկ տարեկան երեք ամսեկան եմ եղել, դեռ առանց օգնության չեմ քայլել: Իսկ երբ 2004 թվականի սեպտեմբերի մեկին քույրիկս գնաց առաջին դասարան, նրան շնորհավորելու համար մեր տուն հյուրեր էին եկել: Հյուրերից մեկը փորձելով օգնել մայրիկին վերցրել է ինձ նրա գրկից: Իսկ երբ քիչ անց մայրիկը զգուշացրել է, թե. «զգույշ բռնիր, որ չընկնի», հյուրը զարմաբած պատասխանել է. «բայց նա արդեն քսան րոպե է ինքնուրույն ու առանց ընկնելու քայլում է»:
Комментариев нет:
Отправить комментарий