среда, 29 января 2014 г.

Մազերի խնամք

Մազերը ունեն շատ կարևոր նշանակություն նրանք պաշտպանում են  գլուխը շոգից ու ցրտից:Մազերի մաքրությունը կարևոր է առողջության համար : Մազերը պետք լվանալ հատուկ շամպույնով:Որը պետք է շատ մանրամասն պարզաջրել : Մազերը պետք է շատ խնամքով սանրել  , ընդ որում օրը 2-3 անգամ : Պետք է սանրել  նաև մազերի աճելու հակառակ ուղղությամբ: Սանրը պիտի ունենա ոչ սուր ատամներ որ քերծվածքներ չառաչացնի սանրը խիստ հիգենիկ անձնական առարկա է : Չի կարելի սանրվել ուրիշի սանրով:


четверг, 23 января 2014 г.

Հովհաննես Թումանյանի առաջին բանաստեղծությունը

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում։


Այս ոտանավորը գրվել է մի դեպքի պատճառով:11 տարեկանում սիրահարվում է իր դասընկերուհուն  և գրում այս ոտանավորը:

среда, 22 января 2014 г.

Թումանյանը իր հոր ու մոր մասին

Հոր մասին

Իմ հայրը, Տեր Թադևոսը,  գյուղի քահանան էր: «Ամենալավ և ամենամեծ բանը, որը ես ունեցել եմ կյանքումս, եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր ազնվական՝ բովանդակ մտքով : Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվաճաբան, սակայն միշտ  ուներ մի խոր լրջություն: Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»,- պատմում է Թումանյանը իր հոր մասին:

Մոր մասին

«Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր: Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար: Մայրս՝ Սոնան, որ նույն գյուղից էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիք էին ասում՝ «գիժ պախրի կով» : Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլ բնավորությունանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին: Այդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը»,- պատմում էր Թումանյանը իր մոր մասին:

понедельник, 20 января 2014 г.

Դդումով կեքս

Հարկավոր է.
Դդումի միջուկ (փափկամաս)- 400 գրամ
Ձու- 2 հատ,
Ալյուր- 2  ճաշի գդալ
Շաքարավազ-  1 ճաշի գդալ
Ձեթ- 5  ճաշի գդալ
Սերուցքային կարագ- 25-30  գրամ
Մեկ լիմոնի միջուկ
Փխրեցուցիչ- 2  թեյի գդալ (կարելի է նաև առանց սրա):
Պատրաստման եղանակը.

среда, 15 января 2014 г.

Առակներ

Վարդան Այգեգցի
Այրի կինը և  խորթ որդին
Լինում է մի այրի կին, որը ունենում է մի  խորթ որդի:Այրի կինը ունենում  է մի կով ,իսկ որդին՝ մի էշ:Մի օր որդին գողանում է կովի կերը և տալիս իր էշին:Կինը տեսնելով որ կովի կերը չկա, աստծուն խնդրեց, որ էշը սատկի:Բայց կովը սատկեց : Կինը ասաց,  լաց լինելով:
-Ո՛վ աստված,մի՛թե չկարեցար էշը կովից տարբերել:

понедельник, 13 января 2014 г.

Դիջիպատում



Բարև, ես Միլենա Մարկոսյանն եմ: Սովորում եմ  «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրում` Դպրոց-պարտեզում, 5-րդ  դասարանում: Մեր դպրոցը  այս տարի շատ ձեռբերումներ ունեցավ… Դե, ոնց որ մյուս տարիներին: Օրինակ՝ ձևափոխվեցին  մեր դասարանների ապակիները, վերանորոգեցին մարզադհալիճը և այլն: Հասկացա, շատ հարմար է նեթբուք- նոթբուքերով աշխատելը: