
Տիեզերքից Բայկալ լիճը նման է կիսաբաց կապույտ աչքի։ Նրա երկարությունը 636 կիլոմետր է, իսկ առավելագույն լայնությունը՝ 80 կիլոմետր։ Այստեղ կուտակված է աշխարհի քաղցրահամ ջրերի մեկ հինգերորդ մասը, որը ավելի շատ է, քան հյուսիսային Ամերիկա յի հինգ Մեծ լճերի ջրերը՝միասին: Բայկալ լճի առավելագույն խորությունը անցնում է 1 600 մետրից։ Եթե հնարավոր լիներ լիճը լիովին դատարկել,այն նորից լցնելու համար անհրաժեշտ կլիներ, որ աշխարհի բոլոր գետերը մեկ տարիանընդմեջ լցվեին այնտեղ։Բայկալ լճի ջուրը օդի պես թափանցիկ է և այնքան մաքուր, որ հնարավոր է մինչև50 մետր խորության վրա ամեն ինչ պարզորոշ տեսնել։ Ուստի զարմանալի չէ, որոմանք վախենում են նավարկել լճի վրայով։ Լճում բնակվող խեցգետնակերպերի միտեսակ, որը կոչվում է էպիշուրա, զտում է ջուրը՝ մաքրելով այն ջրիմուռներից ևբակտերիաներից։
Комментариев нет:
Отправить комментарий