· տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
Արագածոտնի
մարզ ,Բյուրական գյուղի մոտ,ճանապարհ սկզբում անտառային գեղեցիկ տեսարաններ
ճանապարհը ոլորապտույտ է ,թեք լանջերին նկատվում են գեղեցիկ ու երփներանգ
ծաղիկների խմբեր:Մինչև ամրոցին հասնելը անցնում ենք խորը կիրճի և խոշոր ժայռաբեկորների
միջով: Ամբերդ, միջնադարյան բերդաքաղաք և ամրոց
էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն
գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝
(Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ
գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև
հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։Դղյակը և պարսպի
որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ
դարում,Կամսարականների օրոք։ Ամբերդի
եկեղեցին կառուցել է Վահրամ
Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում
ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի
լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ
դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում
և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես։
<<Տոնացույց» ազգագրության նորաբաց
կենտրոնը կներկայացնի մոռացված ծեսերն
ու տոները:
Բյուրականում բացվել
է «Տոնացույց» ազգագրության կենտրոնը: Բյուրականը լավագույն տեղն
էր, կենտրոնը բացելու
համար: Ազգագրության կենտրոնը
գտնվում է գյուղի
հենց կենտրոնում: Սա հրաշալի հնարավորություն է կտրվել առօրյայից և մտնել ավանդական ծիսակատարությունների մեջ: Հիմնականում հայտնի են
անձրևաբեր ծեսերը և ջուր փախցնելու արարողությունը:
· հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…
Մենք երբ հետ էինք գալիս Ամբերդի եկեղեցուց մի հորթ պատահեց: Որը մեր հետևից
եկավ մինչև ճանապարհի վերջը:Նույնիսկ մենք, երբ ջուր էինք խմում նա էլ էր սպասում, որ ինքն էլ ջուր խմեր: Վերջում
էլ մեքենայի ետևից քայլում էր:Քիչ հետ նա արդեն մնաց հերվում:
Комментариев нет:
Отправить комментарий