Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչո՞ւ …. Ինչո՞ւ կենդանիները չեն կարողանում խոսել: Ես կուզեի, որ կենդանիների ոչ թե աչքերից հասկանաինք, որ նրանք սոված են կամ ծարավ, այլ նրանք իրենք ասեյին այդ մասին:Կամ ինչո՞ւ ծառերը շնչում են, բայց չեն խոսում։Ծառը եթե խոսել իմանար, նա մարդկանց կասեր, որ ինքը ծարավ է:Եվ գուցե կգտնվեին բարի մարդիկ, որ կջրեին ու կխնամեին ծառը։Եվ երբ այդ ծառին կուզենային կտրել, նա ոչ թե ցավից և վախից կհառաչեր,
այլ կգոռար ու բարի մարդիկ կգաին ու կօգնեին: Եթե լեռները խոսել իմանային, կասեին, որ հրաբուխ է լինելու, մարդկանց կզգուշացնեին:Շատ ինչո՞ւներ կան, որ ես կուզեի բացահայտել:
Комментариев нет:
Отправить комментарий