Պլեներ-նկարչական ճամփորդություն <<Գետը քաղաքում>> նախագծով քիչ ավելի հեռու՝ Արաքսին խառնվող Ախուրյան գետի հունն ի հետ՝ Մարմաշեն վանքային համալիր:
Լուսանկարները՝ սեփական պահոցից՝ «Սեբաստացիներ» երգչախմբի ճամփորդությունից
Նպատակը՝
- Պլեներ-նկարչություն
- Ախուրյան գետի ուսումնասիրություն
- տարածքի մաքրման աշխատանքներ
- մաքրման կարևորության գնահատում
- էկոլոգիական խնդիրների արձանագրում
- գեղագիտական, ճանաչողական, ուսումնական, հմտությունների զարգացում
- հայրենագիտություն:
Նախապատրաստական աշխատանք
- Տեղանքի մասին տեղեկատվություն, ուսումնասիրություն
- հավաքած նյութերի հրապարակում բլոգներում
Ընթացք
Մոլբերտաերթ Մայր դպրոցից մինչև Շիրակի մարզ, Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափ, Մարմաշեն վանքային համալիր:
Պատասխանատու
Անի Հովհաննիսյան
Ծրագիր
Մեկնումը՝ Հունիսի 2-ին, ժամը 9:30-ին. Մայր դպրոցից; ժամանում՝ 16-30
Անհրաժեշտ իրեր`
Մոլբերտ, վրձին, թուղթ, յուղամատիտներ, գուաշ ջրաներկ (նյութի ընտրությունը՝ ըստ ցանկության) մարզական հագուստ, սպորտային կոշիկներ, անհատական թվային միջոցներ, աղբի մաքրման տոպրակներ, ձեռնոցներ, առաջին բուժօգնության արկղիկ, ջուր, բրդուճներ: