Հունիսի 8-ին մենք՝ Լրագրական ակումբի սովորողներով գիշերեցինք դպրոցում։ Գիշերը խաղացինք, պարեցինք, երգեցինք նաև պատրաստվեցինք մյուս օրվա կայանալիք ասուլիսին Տիար Բլեյանի հետ։ Հիշարժան գիշերակացից հետո առավոտյան լավ տրամադրությամբ գնացինք եկեղեցի, հետո զբոսնելու։ Եկեղեցուց երգելով վերադարձանք դպրոց ու սկսվեց ընդհանուր պարապմունքը։ Հետո լրագրողներով հավաքվեցինք, վերցրեցինք բեյջերը ու սկսեցինք մեր աշխատանքները։Մի քանիսը լուսաբանում էին գիշերակացի իրենց տպավորություններն ու իրադարձությունները, մյուսները, այդ թվում ես, նախարարի հետ շրջում էին դպրոցով։ Լևոն Մկրտչյանին Նոր դպրոցի երեխաները դիմավորեցին Կոմիտասի երգերով։ Հետո մի փոքր նայեցինք ցուցահանդեսը ու գնացինք Ավագ դպրոց։ Այստեղ շրջեցինք առաջին հարկում, տեսանք, թե ինչ աշխատանքներով են զբաղված ջոկատները։ Հետո գնացինք Միջին դպրոց, որտեղ, ինչպես միշտ, բազմազբաղ իրավիճակ է ջոկատներում։ Այնտեղ Գոհար Եղոյանը մի խումբ սովորողների հետ սննդի կազմակերպումը՝ որպես տեխնոլոգիական կարողությունների դրսևորում ժամին ռուլետ էր պատրաստում, ռոբոտաշինության սենյակում ընկեր Գնել Հարությունյանը սովորողների հետ եռաչափ տպիչով Լևոն Մկրտչյանի համար անակնկալ նվեր էին պատրաստում։ Այդ ամենից հետո գնացինք դեպի դպրոցի բակ, որպեսզի տեսնենք, թե այնտեղ ինչով են զբաղված մյուս ջոկատները։ Դպրոցի բակում սովորողների ու դասավանդողներ մի մեծ խումբ թարգմանություններ էր անում մի քանի լեզուներից։ Մի փոքր այն կողմ մեր Լրագրողական ակումբի սովորողներն էին, ընկեր Լիլիթի հետ բաց դաս-քննարկում էին անում Ավագ դպրոցի լրագրող սովորողների հետ։ Նախարարը մոտեցավ լրագրողների մեր խմբին, մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք՝ կապված մեր դասընթացի, ակումբի աշխատանքների հետ, հարց ու պատասխանի ձևաչափով զուգահեռ կրթահամալիրի տնօրենի հետ կարճատև ասուլիս անցկացրինք։Ի դեպ, նախարարը հաճելիորեն զարմացավ, երբ իմացավ մեր գիշերակացի մասին։ Մյուս հատվածում արդեն ընկեր Անիի ջոկատ բատիկա էր անում, իսկ մյուս խումբը կավագործությամբ էր զբաղվում։ Այսպես ավարտվեց նախարարի հետ շրջայցը կրթահամալիրում։
Комментариев нет:
Отправить комментарий