Չդիմացա ու որոշեցի գրել։Բա չիմացաք, ընկեր Աննայի հետ գնացինք «Ակունք» ազգագրական համույթի փորձին։Հասանք Առնո Բաբաջանյան համերգասրահ։ Մտնելով ներս՝ անցանք երկար միջանցքով ու արդեն քիչ-քիչ հասկանում էի, թե որն է այն հետաքրքիր սենյակը, որտեղ անցնում են փորձերը։ Ներսում անմիջապես զգացի մարդկանց ջերմությունն ու աշխատանքային վիճակը։ Երբեք չէի պատկերացնի,որ ներկա կգտնվեմ «Ակունք» ազգագրական համույթի փորձին։ Իրոք շատ էի ուրախացել. այլ է, երբ նայում ես պատրաստի ելույթը, իսկ հիմա դու կարող ես նրանց հետ շփվել ու անգամ երգել։ Արագ տեղավորվեցինք ետևի երկու կարմիր նստարաններին։ Ու երբ նստեցինք, գտանք մի շատ-շատ ծանոթ դեմք՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյան էր։ Ուրախությունը եռապատկվեց, երբ պարոն Շահնազարյանը 7 րոպե ընդմիջում տվեց, ու մենք սկսեցինք շփվել խմբի անդամների հետ։Բոլորը ուրախ էին, որ մենք եկել էինք ու չէինք էլ ուզում գնալ։7 րոպեում այնքան բան հասցրինք՝ ծանոթացանք ակունքցիների, համերգասրահի ամեն մի ծակ ու ծուկի հետ։ Այդ 7 րոպեյի մեջ նաև նոր նախագծերի առաջարկներ ստացանք,Սարգիս Ալավերդյանն առաջարկեց ներկա գտնվել նաև իր վոկալ խմբի փորձերին, որ էլ կոչվում է «Ակունքի ծիլեր»։ Առաջարկը մենք իհարկե չմերժեցինք և որոշեցինք սովորող-սովորեցնող նախագծով այցելել նրանց։Յոթ րոպե անց եկանք ավելի հարազատդարձած նույն փոքր սենյակը, որտեղ աջ ու ձախ երգի բառեր էին։Մի քիչ հետո արդեն հասկացանք,որ փորձն ավարտվեց։ Էնքան արագ անցնավ ժամանակը:
Վերջում նաև ծանոթացանք երաժիշտների հետ։Բոլոր ակունքցիների հետ դուրս եկանք համերգասրահից՝ ամեն մեկը գնաց իր ճանապարհով։Լիքը-լիքը մաղթանքներ լսեցինք.«Ապրեք երեխեք ջան, էլի եկեք»:
Ու էտ ամենից հետո մենք չէինք կարող էլի չգալ,փորձեցինք ամեն ձև կապը պահպանել։ Վերջում ակունքցիների հետ մեքենա նստեցինք ու ճանապարհին երգելով՝ առաջ սլացանք։ Մեզ էլի համերգների հրավիրեցին, իսկ մենք էլ Հասմիկ Գրիգորյանին դպրոց հրավիրեցինք, որպեսզի մեզ գորգագործություն ու ասեղնագործություն սովորեցնի։ Ուրախ էինք,որ չմերժեց։
Այդ օրը այնքան լեցուն անցավ, ու այնքան բան սովորեցի: Այդօրվանից արդեն ում տեսնում էի պատմում էի «Ակունքի» մասին։Հա մոռացա ասեմ, այնքան ուշադիր էի լսում, որ երբ տուն էինք գալիս հիշեցի, որ մի նկար էլ չեմ արել որ նույն ջերմությունը ձեզ էլ հասներ։Ոչինչ,բացը կլրացնեմ,մյուս անգամ։