воскресенье, 5 ноября 2017 г.

Նոյեմբերի 6- 11

Գործնական քերականություն
7-8 դասարան,մայրենի լեզու 172,174,175,176,178,179,180:
Վարժ.172
Հպարտանալ-ընկերներով,հողով,քրոջով,ջրով:
Կարոտել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,հողին,քրոջը,ջրին,հայրենիքը,արևը:
սիրել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,հողին,քրոջը,հայրենիքը,արևին:
մտաբերել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևին:
Վարժ.179
Առավոտից իրիկուն,հետո էլ նորից մինչև աշխատել էր տալիս,մինչև որ մշակն էլ չի դիմանաում:Զգալ տվեց,որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասել տվեց,ինքն իր համար ման է գալիս:
-Կհասկացնեմ, թե ես ով եմ,-զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլորը ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց,սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
Վարժ. 174
Ա. Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել։ Առաջին ոգտագործողն ել բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:
Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորույուն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:
Վարժ.175
Սև-սևագույն,սևաթույր,սևորագ,արջն,արջնագույն,սեփ-սեփ:
Կապույտ-երկնագույն,կապտավուն,ծավի,մավի,ծովագույն,կապուտակ:
Կարմիր-Կարմրագույն,ալ,բոսոր,հրագույն,վարդագույն,վարդակարմիր,շառագույն,կաս-կարմիր,կարմրաթույր:
Կանաչ-Կանաչագույն,կանաչերանգ,կաս-կանաչ,
Դեղին-դեղնագույն,խարտիշագույն,շիկագույն,դեղձանագունյ,խարտյաշ,դեղձան:
Սպիտակ- սպիտակավուն,ճերմակ,կաթնասպիտակ,ձյունասպիտակ,սպիտակաթույր,ճերմակաթույր,կաթնագույն,կաթնաթույր,ձյունաթույր,ձյունաճերմակ:
մոխրագույն-գորշ,գորշագույն,մողոշիկ,մրեժ:
Վարժ.176
Մի օր Փարսին ալյուր,ջուր,հաղարջ,սալոր,շաքաար ու համեմունքներ վերցրեց: Նա երկու ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ հաստությամբ թխվածք պատրաստել: Դա անշուշտ առաջնակարգ խմորեղեն էր: Փարսին խմորը դրեց վառարանը: Նա վառարանից օգտվելու հնարավորություն ուներ: Թխվածքը եփվեց, եփվեց, մինչև կարմրեց, սկսեղ ախորժալի բուրմունք արձակել: Փարսին ցանկացավ ուտել: Հենց այդ պահին Լրիվ Անմարդաբնակ կղզու խորքից դուրս եկավ մի Ռնգեղջյուր՝ եղջյուրը քթին, խոճկորային աչքերով ու անկիրթ շարժուձևով:Վարժ.178
Խելացի գիտնականը փորձ էր հասկանալ հարցի լուծումը:
Մեծ ավտոբուսը առավոտյան լիքն էր ուղևորներով:
Մութ քարանձավի փոքր մուտքը փակ էր:
Վարժ.180
Նորեկն էր խոսում,օտարի պես:
Արևն այրել էր կնոջ դեմքը,որովհետև չեր հիշում որ պետք է տնից դուրս չգա:
Ահռելի որոտից այս գիշեր պայթում էր  աշնանային երկինքը:
Բարկանո՞ւմ եք,երբ սուտն եք լսում:
Բոլոր կասկածներս փարատվեցին,երբ տեսա նրան:
Երեկոյան հազիվ տեղ հասանք,ուշ երեկոյան:
Մայր ու որդի զբոսնում էին,արդեն մեկ ժամ:

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»
Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Գտեք և բարձրաձայն կարդացեք ձեզ դուր եկած հատվածները:
  • Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն… Բոլորը եկան. Դավոն էր գնում։ Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորցի Դավոն գնում էր։ Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվոոիկի երկնքում։
  • -Դավո՜ո, ավեր տուն, կերթա՞ս… Կերթա՞ս։ — Կրկնեց Համզե Պչուկը և ծունկ ծալեց ընկերոջ մահ– ճի մոտ։ — Զիս մենա՞կ է կթողիս, Դավո։

  • Դավոն գտավ, սեղմեց ընկերոջ ձեռքը, և Պչուկը զարմացավ.
    — Մեջ քու երակներուն էդքան ուժ կա, Դավո, դու ու՞ր է կերթաս։
    “Կռիվ է կերթամ, Պչուկ”,— Դավոն մտքում պատասխան տվեց և հանկարծ… հիշեց… Այն, ինչ այդպես լարված որոնում էր՝ գտավ, անցած–գնացած
    այն պատմությունը, որը աչքերին ընկած շողքն էր հուշում, կոպերի դիմաց թռվռացող կարմիր ու կանաչ պեծերի պարսը, Դավոն հիշեց… Ցից– քարի կռիվն էր… Հիշեց ու ավելի ամուր սեղմեց ընկերոջ ձեռքը։
    “Կհիշի՞ս, Պչուկ, Ցիցքարի կռիվ քու մի՞տքն է”,– կնճիռները ողողվեցին ժպիտով։
    — Քու ճակտին ուրախություն կա, Դավո,— նկատեց Համզե Պչուկը,— դու էրգի՞ր է կերթաս։ “Կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՞ս”։– Նրան թվում էր, թե կարող է բարձրաձայնել, բայց չէր հասկանում, թե ինչու բերան չէր բացում։
    — Քու սիրտն ի՛նչ կուզե, Դավո,— հիթենքցի Մոսեն անժամանակ հարց տվեց։
    Դավոն դժգոհ տնքաց։
    “Իմ սիրտ կուզե…,- հետո ուզեց շուրթ շարժել, որ Մոսեն լսի և նրան թվաց, թե, իրոք, ձայնարկու ասաց,— զիս չխանգարիս, Մոսե, թող որ…,— և սեղմեց ընկերոջ ձեռքը,– կռիվ է կերթամ, Պչուկ, կգա՛ս… Ով զարկվեց՝ դավաճան է… Ցիցքարի կռիվ քու մի՛տքն է… կհիշի՞ս…”
  • “Ուրիշ ելք չկա”,— համաձայնեց Պչուկը։
    “Ու զարկվել չկա։ — Գոռաց ինքը ու նայեց Պչուկի աչքերի մեջ։ — Ով զարկվեց՝ դավաճան է”։
  • “Դու ինչու» զենք չես վերցրել,– փորձեց զորավարը,— և ինչու* չես կռվում”։
    “Ես զենքի մարդ չեմ փաշա,– երիտասարդի շուրթերից ծորում էր ժպիտը,— ես միայն երգել գիտեմ”։
    Սա՞… ուրեմն սա՞ էր… սա՞… կատաղությունից լալկվեց ինքը, աչքերի դիմաց թռվռացին կարմիր ու կանաչ պեծերը, խենթացած քաշեց սուրը և լսեց Անդրանիկի սաստող ձայնը՝
    “Դավո”։
    “Փաշա, զիմ թև մի բռնե,— գժված դարձավ զորավարին և դեմքը հազիվ նկատեց. Անդրանիկի դեմքը նշմարվեց՝ պարուրված թռվռացող կարմիր ու կանաչ պեծերով։— Իրավունք տուր, փաշա”։
    “Դավո, փեզեվանկը գեղեցիկ է և երգել գիտե. պետք է ապրի”։
    “Իմ տոհմի էգն ու որձը գեղեցիկ չէ՞ր, փաշա։ ՈՒ՞ր Են։ Իմ տոհմ երգ չունե՞ր, փաշա, ու՛ր է իմ տոհմի երգ… Իրավունք տաս—չտաս՝ կսպանիմ…”։
    — Կսպանիմ, փաշա,— լսվեց Դավոյի կռվարար ձայնը։
    Ներկաները անհանգիստ նայեցին Դավոյին, և Բջե Ավեն կանչեց.
    — Ելի՛, ելի, Դավո, Տալվորիկ կռի՜վ է, տնավեր, ինչի՛ ես պառկե։
    Դավոյի հոնքերը դժգոհ զարկվել էին իրար, և նա ծանր շնչում էր…
    «Կսպանիմ»,— գժվել էր ինքը և նույնիսկ չզգաց, թե ինչպես թռցրեց երիտասարդի գլուխը և… տեղն ու տեղը ականջն ընկավ զորավարի հրամանը՝ մահ Դավոյին։
    — Փաշա, — Պչուկը կանգնեց Անդրանիկիկ դիմաց, — Դավոն է։ Մահ Դավոյին։
    Սասունցի զինվորներից էլի միջամտողներ եղան. Մանուկը, Իսրոն, Չոլոն, Ախոն… Բայց զորավարը իր որոշման տերն էր։
    “Դու քաջ զինվոր ես, Դավո,— ասաց զորավարը,— Ես քեզ չեմ մոռանա։ Բայց դու ստիպեցիր…,— և աչքերը լցվեցին։ — Ընդունիր վճիռը, Դավո”։
    “Չեմ ընդունի, Փաշա, քու վճիռը սխալ է”։
    “Զինաթափ անել,— կատաղեց զորավարը,— կապկպել՝գցել գետը”։— Եվ ընտրեց չորս զինվոր։՞
  • Ձայնը քարանձավից էր գալիս։ Պչուկին թվաց, թե Կաբլորաքարի քարանձավից լսեց Դավոյի ձայնը։
    — Զիմ ձեռքեր… չխաչիք,— ասաց Դավոն։ — Զիմ ձեռքեր թողեք… թող բաց մնան…
    Դավոն գնում էր արդեն…
    Պչուկը հազիվ–հազ զգաց, որ Դավոն իր ձեռքը սեղմում է։ Բայց կոպերը դեռ շոշափում էին արևը։ Պատուհանից ներս ընկած լուսե թելը դեպի երկինք էր ձգում Դավոյին։
    Եվ Դավոն գնում էր։ Ձիու ականջը մտած, մերկացած սուրը ճակատին, Դավոն սուրում էր դեպի բլրակը՝ թշնամու դիրքերը… Իրիկնապահի արևը բոցկլտում էր մերկ սրին, համբուրում ճակատը, և աչքերի դիմաց կ
    այծկլտացող կարմիր ու կանաչ պեծեր, Դավոն սուրում էր դեպի արևմուտք, դեպի հեռու լեռների վրա փշրված արևը։
Ինչու՞  կանչ,  մեկնաբանեք և հիմնավորեք ձեր ասելիքը:
Գտեք և բարձրաձայն կարդացեք ձեզ դուր եկած հատվածները:
  • Բանջար հավաքող աղջիկների նախշուն բույլքը վետվետում էր լանջն ի վեր: Նրանցից մեկը՝ յոթ-ութ տարեկան պստլիկ Ալեն, սև պլստան աչքերով ու ջուխտակ բարակ ծամով Ալեն, բոբիկ ու նախշուն գոգնոցով ու կրակի կտոր Ալեն. Ամիկի պես՝ հենց իրենց թանիկ ուլի, հենց Զորոյի խլրտուն մատղաշներից էն ճերմակ ականջներով ուլի պես, քարեքար էր թռչկոտում… Ալեն… Ծաղկեպսակ էր գործել-դրել գլխին… Ալեն… հովից տարուբեր գույնզգույն ծաղիկների մի փունջ… Պստլիկ Ալեն… Եվ Զորոն անակնկալ հասկացավ, զգաց, որ նա իր Ալեն է, ուրիշ ոչ մեկինը, իր Ալեն է ու կա:
  • -Օխաա՜շ,- ափով սրբեց բեղերը:-Իմ սիրտն հովցավ… էսպես անուշ գինի իմ շրթին չէր դիպե, Ալե: Անուշ գինի էր: — Եվ գլխահակ և շեղ ու մի տեսակ իրենից զատվող հայացքը մառանի անկյունում կանգնած պառավի սոլերին՝ դիմեց որդուն:-Իմացա՞ր, լաո, թե արև ծագից չուրի հիմա ինչի համար կմտնինք գեղերն ու կելնինք, կմտնինք ու ձեռնադատարկ կելնինք դուրս… Իմացա՞ր… Իմ ուզած գինին էս էր ու էս… Լցրեք: -Ինչքա՞ն, քանիսո՞վ,- հետաքրքրվեց տանտերը: -Կարասը լրիվ իմն է:-Զորոյի ձայնի մեջ կռիվ կար:-Լցրեք ու առանց հախ ու հաշվի… Գինին անգին է,-բողոքեց Զորոն,- գին ու արժեքն էլի գինին է, Ալե… Լցրեք:
  •  -Ուտենք,- աղջնակը շտապ բացեց կապոցը,- բոլո՜րը կուտենք, պապ: «Գավաթ մը գինի կպիտեր: -Մտածեց Զորոն և տեղն ու տեղը որոշեց:- Էլնիմ ու էրթամ Ալեի մոտ»: -Գառներն ո՞ւր են, պապ: -Չկա՞ն,-Զորոն մահակին հենված՝ ոտքի ելավ: -«Էրթամ Ալեին ի տես»: -Գառներն է՜, էնտեղ են,- անորոշ մեկնեց փայտը: — Գնա ժողվե-բեր, քու քրոջ հետ՝ հաց կերեք, ես հասնիմ գեղն ու դառնամ:
  • Չէ՜, գինին չէ՜ … Գինին էստեղ ի՞նչ մեղք ունի, գինին չէ, Ալե՛, է՛ս է,- ափը դրեց սրտին,- էս է, իմ հոգին, էս է… էն խորոտ հեքիաթն ո՞ւմ համար էր, Ալե: էլ ինչի՞ էն լուս-առավոտ ծնվեց-եկավ աշխարհք, թե ես ու դու մեր գլուխ հետ իրար չդնինք մեկ բարձի… Թե՝ չպիտի լինի… թե՝ չպիտի լիներ, էն կապույտ առավոտը ինչո՞ւ ծնվեց, թե Զորոն էդ առավոտ իր պստիկ, նախշուն Ալեին պետք է գտներ ու իրիկուն չեկած՝ կորցներ, էդ լույս- առավոտը ինչո՞ւ եղավ, Ալե … Եղավ, որ գար էս մեղավոր աշխարհի մեղքը ավելացներ ու էրթա՞ր, եղավ, որ գար դաղեր Զորոյի հոգին ու էրթա՞ր, որ Զորոյին ասեր, թե աշխարհում էսպես-էսպես անուշ բա՞ն կա, ասեր ու էրթա՞ր, Ալե… Երա՞զ էր… Խորոտիկ հեքիաթ էր… Չէ. էն լույս-առավոտը եղել է ու կա: — Ելի՛ ու քո գոտին ժրե՛, ու երթանք,- պահանջեց Զորոն: — Ախպե՛ր Զորո, երկինք վկա, դու քո խելքը թռցրել ես,- նեղսրտեց պառավը: — Կփախցնիմ,- Զորոն բռունցքը խփեց գետին: Պառավը ափի մեջ խնդմնդաց: — Ինչպե՞ս կփախցնես, ախպե՛ր Զորո: — Պստլի՜կ, բուռ մի բան ես, կգցիմ մեջ պարկին ու…Դժվար չուրի գեղից դուրս գալն է: Հետո աշխարհք թափի-գա՝ Ալեն իմ Ալեն է: Կփախցնիմ:- Պինդ կրկնեց Զորոն:
  • - Մոր կողմից մենք ոչ մի ազգական-բարեկամ չունենք, դու, իսկապես, մեր մորեղբայրն ես: «Օտար կհաշվիս զիս, թե քեռի, քու գործն է,- Զորոն մտքում պատասխան տվեց,- հըմը էս գիշեր քու մոր կփախցնիմ… Կփախցնիմ, լաո»: Կրտսեր որդին մորը շատ էր նման: «Ալեն է ու կա»,- մտածեց Զորոն:
  •  Ալե՜… — Մա՛, քեզ հետ է:- Բոլորը սուս արած լսում էին ծերունու մենախոսությունը, և տանտիրոջ կրտսեր որդին հուզվել էր:- Քեռի Զորոն քեզ հետ է, մա՛… Նստի՛ր քեռի Զորոյի մոտ: Իսկ մայրը դժվարանում էր ոտքի ելնել: Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն աոավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե… Ալե, իմ հոգին, Ալեեեե՜…
Նայեք ֆիլմը, գրավոր վերապատմեք:

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ. Թալինի շրջանի Կաթնաղբույր գյուղում,հենց այնտեղ էլ հաճախել է դպրոց,այնուհետև սովորել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության բաժնում:Տարիներ անց Գալշոյանը գրում է իր առաջին վիպակը ցեղասպանության օրերին նա կորցրել է իր ընտանիքը:Հետո իր ապագա կնոջը գտնելով 3-4 տարի թափառելուց հետո հասան Արևելյան Հայաստան ու հաստատվել Թալինում:Նրանց զավակներից երրորդը Մուշեղը Գալշոյան հետագայում իր ներդրումը ունեցավ հայ գրականության մեջ:47 տարեկանում մահացավ Պարույր Սևակը,Մինաս Ավետիսյանը և Մուշեղ Գալշոյանը:Մուշեղ Գալշոյանը պետք է ապրեր,որովհետև նա սիրում էր իր հայրենիքը,կարոտում էր:Բայց քանի որ սահմանները փակ էին նա չկարողացավ գար իր հայրենիք:Գալշոյանի գրականությունը ուղղված է մի խնդրի,հետ բերել գերդաստան ու հող կորցրած ժողովրդի պատմությունը:

  • «Կարդում  ենք» ռադիոնախագիծ
  • Ընթերցանություն-կարդա  Սինյիտիրո Նակամուրայի «Դղյակ տանող ճանապարհը» ստեղծագործությունը: Գրիր կարծիք-վերլուծություն` հիմնավորելով ստեղծագործությունից վերցված հատվածներով:

    Ինձ դուր եկավ ստեղծագործությունը ,այն շատ խորիմաստ էր։Վերնագիրն էլ հետաքրքիր էր ու ամեն ընթերցողի էլ կհետաքրքրի։
  • -Օհո, սա՞ ինչ է: Նայի՛ր, գրպանումս դռան բանալին է: Ամբողջ անպետք աղբը` կեղտահոր, այլապես երբեք չենք գտնի Դղյակը:
    Բանալին, ճլմփացնելով, թռավ-ընկավ ավազանի մեջ: Աղջնակը հիշեց, որ այդպես էլ չհագեցրեց ծարավը: Բայց աչքերը բացել չէր կարելի, մայրն ու հայրն անմիջապես կընդհատեին իրենց խոսակցությունը, և նա շարունակեց քնած ձևանալ: Ձևացրեց, ձևացրեց, հետո իսկապես քնեց:
  • -Ամեն բան կարգի՞ն է,-շշնջաց մայրը:
    -Չգիտեմ…Արի մի քիչ էլ սպասենք,-պատասխանեց հայրը` տանջահար հայացքը գիշերային խավարին հառած:-Ես նրան տվի փողի կեսից ավելին:
    -Օ՜, աստվա՜ծ իմ,-հառաչեց մայրը: Նրա ձայնից վախեցած` աղջիկը, որի քունը տանում էր և որը սկզբում չէր զգացել ծնողների լարվածությունը, լաց եղավ:

Комментариев нет:

Отправить комментарий