Ֆիլմը Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ֆիլմ էր:Այն ինձ հետաքրքրեց կիսով չափ:ՀՀ արդեն
100 տարի է ինչ անկախ է (1918-2018):Առաջին հանրապետությունից գիտեի,որ ստեղծվել է 1918թ մայիսի
28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:Դիտելուց հետո շատ նոր տեղեկություններ իմացա:Իմացա, որ Այսրկովկասում
իշխանության համար վտանգավոր կռիվ էր ընթանում, Վրաց մելշեվիկներն ու Բոլշեվիկները
մտադրվել էին Կովկասում հաստատել Վրացական գերիշխանություն:Երկրամասում ձևավորված Վրաց-թաթարական
դաշինքի համար առավել վտանգավոր մրցակից էր դաշնակցությունը,, նա էր տնօրինում Կովկասում
առկա և շարունակաբար ամրապնդվող միակ ռազմական ուժը,ի դեմս Հայկական կորպուսի և Հայկական
ջոկատի:
Ֆիլմը այստեղ
Ֆիլմը այստեղ
Комментариев нет:
Отправить комментарий