Մարդու վարակվածությունը ոջիլներով իրենից ներկայացնում է ոջլոտություն: Ոջիլներն արյունածուծ միջատներ են, մարդու և կաթնասունների մակաբույծներ, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Հայտնի է ոջիլների ավելի քան 150 տեսակ։
Մարդուն մակաբուծում են հագուստի, գլխի ոջիլները։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝
- ձու (անիծ),
- թրթուր,
- հասուն առանձնյակ։
Ձվադրման համար բարենպաստ է 28-30° C ջերմաստիճանը։ Ձուն ամրանում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։ Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում Է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։
Ոջլոտության տարածվածությունը սովորաբար պայմանավորված է անբավարար սանհիգիենային պայմաններով, բնակչության բարեկեցության ցածր մակարդակով։ Ոջլոտությունը սոցիալական և բնական աղետների ուղեկիցն է։
Մարդուն մակաբուծում են հագուստի, գլխի ոջիլները։ Տարբերում են դրանց զարգացման հետևյալ փուլերը՝
- ձու (անիծ),
- թրթուր,
- հասուն առանձնյակ։
Ձվադրման համար բարենպաստ է 28-30° C ջերմաստիճանը։ Ձուն ամրանում է մազերին կամ գործվածքի մազմզուկներին։ Ձվից թրթուրի դուրս գալը և հետագա զարգացումը կախված է շրջապատի ջերմաստիճանից։ Զարգացման շրջանը տևում է մինչև 15 օր։ Հագուստի ոջիլն ապրում է մինչև 2 ամիս, գլխինը՝ 4 շաբաթ։ Ոջիլները կերպարանափոխության բոլոր փուլերում (բացի ձվից) սնվում են միայն արյունով։ Հագուստի ոջիլը սնվում Է օրական 2-3 անգամ։ Ոջիլները բծավոր տիֆի, հետադարձ տիֆի, տենդի հարուցիչների փոխանցողներն են։
Комментариев нет:
Отправить комментарий