Վահան Տերյանի կյանքը,գործունեությանը, նամակները, բանաստեղծությունները ինձհամար նորություն դարձան, բանաստեղծը ինձ ավելի հոգեհարազատ դարձավ: Վահան Տերյանը ազնիվ էր, պարզ, անկեղծ, սիրում էր ճշմարտությունը,երաժշտությունը: Վահան Տերյանը ցանկանում է՝ իր հետ շփվողանձնավորությունը մաքուր լինի, ազնիվ, պարզ: Մինչ այսօր հրապարակված է բանաստեղծի ավելի քան երկու հարյուր նամակ՝ հասցեագրված երեք տասնյակիցավելի անձանց: Տերյանի նամականին պարունակում է տասնամյակների ընթացքում հասցեատիրոջ կողմից խնամքով պահպանված և երկար ժամանակ անհայտ մնացած 62 նամակ, որոնք Վահան Տերյանը գրել է Անթառամ Միսակյանին: Նամակները կարելի է դիտել որպես նամակագրական ժանրի առանձին մեծ արժեք ունեցող ստեղծագործություններ:
Տերյանի նամակներից երևում է, որ նա շատ կարևորություն էր տալիս առաջին տպավորությանը: Ինչպես պոեզիայում, այնպես էլ կյանքում մարդու ամենաթանկ սեփականությունը, նրա բարոյական գնահատման չափանիշը բանաստեղծը համարում էր անկեղծությունը: Մեզ հասած 1908 թ. նամակներից երևում է, որ այդտարի Տերյանը նամակագրություն է ունեցել Ց. Խանզադյանի, Կ. Կուսակյանի և Ավ. Իսահակյանի հետ: Տերյանը չափազանց համեստ էր ու պահանջկոտ իր նկատմամբ: Բանաստեղծի խոստովանությամբ նրա տրամադրություններն այնքան արագ ենփոփոխվում, որ նա կարող է խոսել միայն տվյալ պահի մասին:
Բանաստեղծը հավանություն չի տալիս եսասիրությանը, արհամարհում էճղճիմությունը, գտնում է, որ պետք է բարձր լինել հիմար պայմանականություններից, որոնցով ապրում են միայն մանրախնդիր մարդիկ ու հիմարները: Երաժշտությունընրա հոգին էր, որը ինչ -որ հրաշք էր համարում: Եթե երաժշտության մեջ նա չէր լսումիր հոգին, նշանակում է, որ այդ արդեն երաժշտություն չէ: Ահա թե ինչու երբեմն որևէնշանավոր սինֆոնիա նրան չի հուզում, իսկ «Երգեհոնիկը աշնանային եղանակինխելքահան է անում»: Տերյանի ստեղծագործությունը դեռ դարեր կդաստիարակի հայերիտասարդներին:
Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով…Պետքա է գրել,քանի գրվում է,քանի հոգում պոեզիայի կրակ կա,քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից:Ազատություն եմ ուզում տալ հոգուս ու խոյանքներիս,որոնք այսքան երկար ժամանակ <<հալածված>>ու <<ճնշված>> են եղել իմ կողմից:
Ցոլակ Խանզադյանին,1913թ
Մի բան կխնդրեմ անողոք ճակատագրից.այն է,մենակ չմնալ և մտերիմ ընկեր ունենալ:Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության,որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր,բայց,իհարկե,ոչ քաղքենի կինը,այլ կին-մարդ,խելացի կինը,կին-ընկերը:Արդյոք կա՞ այդպիսին <<ընդլուսնյա աշխարհում>>:
Օնիկ Օհանջանյանին,1907թ
Չգիտեմ ինչո՞ւ եմ այսպես թուլացել:Շալը վրա եմ առել ու փաթաթվել,մրսում եմ :Գլուխս պտտվում է:Բայց դուրեկան է նստել այսպես ու մտածել հեռավոր կողմերի մասին:Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն-դեպի մեր գյուղը և մեր գետը,մեր տան դիմացի բլուրը…այնքա՜ն հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում,գետի ափին,բլրի մոտ:
Արմենուհի Տիգրանյանին,1912թ
Комментариев нет:
Отправить комментарий