суббота, 7 апреля 2018 г.

Այցելություն երկրաբանական թանգարան


 Ապրիլի 7-ին մենք մի խումբ  9-րդ դասարանցիներով գնացինք երկրաբանական թանգարան: Առաջին անգամ չէր, որ այնտեղ էի, բայց այս անգամ ավելի շատ բան հասկացա ու ավելի շատ նոր բաներ սովորեցի: Ինձ հատկապես դուր եկան հանքաքարերի հատվածը ու կենդանիների կմախքները: Թանգարանը շատ հետաքրքիր է,ու ամեն տարիքի մարդու համար հասանելի. կարելի է գտնել թե գիտական նյութ, թե փոքրերի համար՝ պարզապես ծանոթանալու: Դժվար է թանգարանի բոլոր 11000 նմուշները ճանաչել մեկ այցով, ուստի ես ևս մեկ, նույնիսկ մի քանի անգամ կուզենայի այցելել այնտեղ: 

Նաև առաջարկ ստացանք՝ թանգարանում գործող «Բնագետ» էկոակումբին, ընկեր Էմանուելն էլ ասաց, որ կարող ենք մեր դասերից մի քանիսն էլ հենց երկրաբանական թանգարանում կազմակերպել: Այդպես թե՛ դասը կենդանի կլինի, թե՛ թանգարանը: 




Комментариев нет:

Отправить комментарий