Հոր մասին
Իմ հայրը, Տեր Թադևոսը, գյուղի քահանան էր:
«Ամենալավ և ամենամեծ բանը, որը ես ունեցել եմ կյանքումս, եղել է իմ հայրը: Նա ազնիվ մարդ էր ազնվական՝ բովանդակ մտքով : Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվաճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն: Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող
»,- պատմում է Թումանյանը իր հոր մասին:
Մոր մասին
«Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր: Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար: Մայրս՝ Սոնան, որ նույն գյուղից էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիք էին ասում՝
«գիժ պախրի կով
» : Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլ բնավորությունանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին: Այդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը
»,- պատմում էր Թումանյանը իր մոր մասին: