понедельник, 21 марта 2016 г.

Նոր ծրագիր

Այսօր մեր կրթահամալիրում մեկնարկեց նախագծային շաբաթը:Մենք այսօր սովորեցինք mathomir ծրագիրը:Համեմատած geogebra-ի շատ հեշտ և մատչեի ծրագիր է:Դրանով հանդերց ծրագրի թերություններից մեկը այն է որ չի գրում հայերեն լեզով:Հուսամ, որ ելքը կգտնվի:Արագության տեսանկյունից շատ հարմար է,քիչ ժամանակ ծախսելով շատ գործ կարող ես անել օրինակ`(կոտորակի նշանը,աստիճանը կամ բազմապատկման նշանը դնելիս):Նախագծային շաբաթվա սկիզբը հետաքրքիր և ոգևորող էր:


вторник, 15 марта 2016 г.

Գիտեք, որ գարուն է արդեն….


Արդեն գարուն է։ Գարնան առաջին օրից սկսած արդեն գարնանային տրամադրություն էր։Փողոց դորս գալուն  պես արդեն շատ լավ եղանակ էր,բոլոր երեխաները բակում խաղում էին,էլ չկան մռայլ,անձրևոտ եղանակներ։Զգացվում է գարնան շունչը:Օդը թարմ է,մի քիչ սառնություն ել կա:Գարունը արելի է կարդալ մարդկանց դեմքից փողոցում քայլող մարդկանց հագուստներից և հագուստների գույներից:Այգիներում խաղացող երեխաների աղմուկն է լսվում:Փողոցում ծառերի կտրված ճյուղերն են թափված:Դրանցից շատերը արդեն բողբոջել են:Ես ուզում եմ որ միշտ գարուն լինի: