понедельник, 26 февраля 2018 г.

Կարդում ենք Չարենց

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները (վերլուծույթուն)

Տաղ Անձնական (վերլուծություն)

Ֆիլմի վերլուծություն
Լուսմփոփի՜ պես աղջիկ (վերլուծություն)

Կարդա՛ «Տաղարան» շարքը: Քեզ դուր եկած բանաստեղծությունները սովորիր անգի՛ր, ձայնագրի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ:
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

 Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:
Կուզեմ հիմի փչե զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Տաղ անձնական


Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Իհարկե Չարենից բոլոր ստեղծագործություններն յուրովի և անկրկնելի են,բայց ես այս երկու բանաստեղծությունները համարում եմ տիպիկ Չարենցյան:Կարդալով այս բանաստեղծությունները ամբողջական պատկերացում եմ կազմում տվյալ ժամանակաշրջանի ,Չարենցի հոգևիճակի,մանկության պատանեկության մասին:


Փարվանա


Փարվանա

Փարվանա բալադը  աղջկա սիրո և նրա արցունքներից գոյացած Փարվանա լճի մասին պատմող ավանդությունից է վերցված:Թումանյանը ստեղծել է անձնազոհ մարդու և սիրո  մասին գեղեցիկ մի երգ:Փարվանա արքայադուստրը երազում է այն քաջի մասին որը կբերի հավերժական սիրո հույրը:Փարվանա արքայադստեր սիրով արբած երիտասարդները գնում են՝ բերելու անմար հուրը բայց բոլորն էլ այրվում են այդ որոնումների ճանապարհին:Արքայադստեր արցունքներից գոյանում էր լիճը,ծածկում ամեն ինչ:Ուրեմն երիտասարդների կյանքն էլ անցնում է սիրո,երջանկության,գեղեցկության որոնումների ճանապարհներին:Դրանք հավերժական ձկտումներ են որոնցով պայմանավորվում և իմաստավորվում է կյանքը:

Հայոց նոր գրականության հիսնամյակը (Վերլուծություն)


1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանը տպագրեց «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի: Այս տարի լրանում է այդ գրքի տպագրության հիսնամյակը։ Մի  մեծ համազգային տոն կազմելու,զգացմունքներ ու գաղափարներ, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։Այդպիսի օրեր շատ քիչ են լինում հայ ժողովուրդի կյանքում:Եվ այդպիսի օրերը պետք է մեծ շուքով նշել:


суббота, 24 февраля 2018 г.

Տերյանը՝իր նամակներում

Վահան Տերյանի կյանքը,գործունեությանընամակներըբանաստեղծությունները ինձհամար նորություն դարձան, բանաստեղծը ինձ ավելի հոգեհարազատ դարձավՎահան Տերյանը ազնիվ էրպարզանկեղծսիրում էր ճշմարտությունը,երաժշտությունըՎահան Տերյանը ցանկանում է՝  իր հետ շփվողանձնավորությունը մաքուր լինիազնիվպարզՄինչ այսօր հրապարակված է բանաստեղծի ավելի քան երկու հարյուր նամակ՝ հասցեագրված երեք տասնյակիցավելի անձանցՏերյանի նամականին պարունակում է տասնամյակների ընթացքում հասցեատիրոջ կողմից խնամքով պահպանված և երկար ժամանակ անհայտ մնացած 62 նամակորոնք Վահան Տերյանը գրել է Անթառամ ՄիսակյանինՆամակները կարելի է դիտել որպես նամակագրական ժանրի առանձին մեծ արժեք ունեցող ստեղծագործություններ:
Տերյանի նամակներից երևում է, որ նա շատ կարևորություն էր տալիս առաջին տպավորությանը: Ինչպես պոեզիայում, այնպես էլ կյանքում մարդու ամենաթանկ սեփականությունընրա բարոյական գնահատման չափանիշը բանաստեղծը համարում էր անկեղծությունըՄեզ հասած 1908 թնամակներից երևում էոր այդտարի Տերյանը նամակագրություն է ունեցել ՑԽանզադյանիԿԿուսակյանի և ԱվԻսահակյանի հետՏերյանը չափազանց համեստ էր ու պահանջկոտ իր նկատմամբԲանաստեղծի խոստովանությամբ նրա տրամադրություններն այնքան արագ ենփոփոխվումոր նա կարող է խոսել միայն տվյալ պահի մասին:
Բանաստեղծը հավանություն չի տալիս եսասիրությանը, արհամարհում էճղճիմությունըգտնում էոր պետք է բարձր լինել հիմար պայմանականություններիցորոնցով ապրում են միայն մանրախնդիր մարդիկ ու հիմարներըԵրաժշտությունընրա հոգին էրորը ինչ -որ հրաշք էր համարումԵթե երաժշտության մեջ նա չէր լսումիր հոգիննշանակում էոր այդ արդեն երաժշտություն չէԱհա թե ինչու երբեմն որևէնշանավոր սինֆոնիա նրան չի հուզումիսկ «Երգեհոնիկը աշնանային եղանակինխելքահան է անում»: Տերյանի ստեղծագործությունը դեռ դարեր կդաստիարակի հայերիտասարդներին

Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով…Պետքա է գրել,քանի գրվում է,քանի հոգում պոեզիայի կրակ կա,քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից:Ազատություն եմ ուզում տալ հոգուս ու խոյանքներիս,որոնք այսքան երկար ժամանակ <<հալածված>>ու <<ճնշված>> են եղել իմ կողմից:

Ցոլակ Խանզադյանին,1913թ

Մի բան կխնդրեմ անողոք ճակատագրից.այն է,մենակ չմնալ և մտերիմ ընկեր ունենալ:Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության,որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր,բայց,իհարկե,ոչ քաղքենի կինը,այլ կին-մարդ,խելացի կինը,կին-ընկերը:Արդյոք կա՞ այդպիսին <<ընդլուսնյա աշխարհում>>:

Օնիկ Օհանջանյանին,1907թ
Չգիտեմ ինչո՞ւ եմ այսպես թուլացել:Շալը վրա եմ առել ու փաթաթվել,մրսում եմ :Գլուխս պտտվում է:Բայց դուրեկան է նստել այսպես ու մտածել հեռավոր կողմերի մասին:Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն-դեպի մեր գյուղը և մեր գետը,մեր  տան դիմացի բլուրը…այնքա՜ն հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում,գետի ափին,բլրի մոտ:

Արմենուհի Տիգրանյանին,1912թ

пятница, 23 февраля 2018 г.

Հայ գրականության գալիք օրը (հոդվածի վերլուծություն)

Հոդվածագիրը գտնում էր,որ Տերյանի քաղաքական ասպարեզը ու հոգեկան աշխարհը ներփակված են ծխական դպրոցի և եկեղեցու շրջանակներում:
Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Խնդիրը ազգային կուլտուրաի մեջ չե,քանի որ թե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի նրանք նույն կերպ կստեղծագործեին:Հոդվածի հեղինակը պնդում է,որ ազգերը նման են անհատների որոնք կարող են առանձնության մեջ քարանալ ու մեռնել:Ստեղծագործողները չպետք է պարփակվեն ազգային կեղևի մեջ որովհետև,եթե ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից:Պետք է դուրս նայել,այդ կեղևի մեջ մնալը վտանգում է ազգի գոյությանը:Ով իմաստուն է պետք է կոտրի այդ կեղևը,և փորձի ազգին առաջ մղել:Անհնար է երևակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ: Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները: Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն:Նա ասում էր, որ նրանք Եվրոպայի աշակերտներն են և որ իրենց ապագան կախված է նրանից, թե որքան լավ կամ վատ աշակերտներ կլինեն նրանք։

вторник, 20 февраля 2018 г.

Daravand Guest House in Dilijan

 "Daravand" is located in one of the most beautiful places of Dilijan. Just a couple of steps from the guest house there is the Dzhukhtak monastery. It’s a very nice place, surrounded by nature, forests and mountains. The house provides all the facilities to feel comfortable staying away from home. Here you will feel the comfortable and calm. It’s really good experience for those, who prefer passive rest and who love nature and who love too feel the silence or the voice of the nature.

Hotels prices
Single -
€ 30
Double -
€ 50
Triple -
€ 60
Cottage (4-5 pers.) -
€ 60


понедельник, 12 февраля 2018 г.

Կարդում ենք Թումանյան

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածներ



  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
    Հայոց նոր գրականության հիսնամյակը (վերլուծույթուն)
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:

    3.«Անուշ» պոեմը ունեցել է երկու տարբերակ,բաղկացած է 856 տողից,պոեմում նկարագրում է հայ նահապետական գյուղը իր սովորություններով և օրենքներով:Պոեմնը ունի նախերգանք,որը մի փոխաբերական պատկեր է ,որտեղ փերիները և ամբողջ սովորությունները ողբում են երիտասարդ սիրահարների վաղամեռիկ սերը:
4. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:
Փարվանա
5. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետո
1.Դավաճանություն
 
Ինձ համար դավաճանությունը աններելի արարք  է:Իմ կարծիքով ամեն բան կարելի է ներել բացի դավաճանությունից:Շատ աններել արարք է, երբ քեզ շատ հարազատ մարդ դավաճանում կամ խաբում է:Ես սիրում եմ երբ մարդիկ անկեղծ են լինում,և ոչմեկին չեն դավաճանում իրենց արարքներով:Բոլորին են հաճելի է երբ դիմացինտ քեզ հետ անկեղծ է լինում,և շփվում է քեզ հետ ինչպես կա:Երբ մարդիկ խաբում են ինձ համար դա էլ է դավաճանություն:Աշխատում եմ այնպիսի մարդկանց հետ շփվել ովքեր անկեղծ կլինեն ու չեն խաբի:

2.Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:
Թշնամիներին պետք է վերաբերվել թշնամաբար:Քանի որ մեր երկրի թշնամիները Թուրքերն են,մարդիկ կան, որ շատ վատ են վերաբերվում իրենց, բայց մոռանում են,որ Թուրքիան էլ է մեր հարևանը:

5.Հետազոտական աշխատանք

  • Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
  • Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության,  ժողովրդի ներկայացուցիչների հետ:
  • « Վերնատուն» գրական խմբակը:

ՊԱՏՄԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՂԱԴՐԻՐ ԲԼՈԳՈՒՄ:

6. Կարդա՛ Թումանյանի  քառյակները , սովորի՛ր անգիր:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
Անգիր սովորել
«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա»  Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում», «Հայոց վիշտը»

ՊԱՏՄԻ՛ՐՎԵՐԼՈՒԾԻ՛ՐՆԵՐԿԱՅԱՑՐՈ′Ւ ,ՏԵՂԱԴՐԻ′Ր ԲԼՈԳՈՒՄ:

7. Ընթերցանության համար նախատեսված նյութերից ընտրի′ր  երկու նյութ,  փորձի′ր արտահայտել վերաբերմունք, կարծիք:
Կարդում ենք Թումանյան
  • Դաս Թումանյանի տուն-թանգարանում
Աշխատանքների  ամփոփում-արդյունքներ
Յուրաքանչյուր մասնակից /անհատ, խումբ/ ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխատանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:
Լավագույն թատերական ներկայացում
Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
Լավագույն հետազոտական նախագիծ

Ազգային երգը  (փոխադրություն)


Աշնան մի պայծառ առավոտ էր Արարատյան դաշտի հրաշագեղ առավոտներից մեկը:Հուռթի այգիներից լիության անուշ հոտ էր գալիս:Երկու ընկերով քայլում էին դեպի գյուղ:Որը գտնվում էր Երասխ գետի ափին:Մեր գլխավերևում ծփում էր սոսիները իսկ մեր դիմաց Մասիսն էր:Հասանք գյուղ և այցելեցինք դպրոց :Արաքսի ափին նստարանների վրա խումբ խումբ տեղավորվել էին դպրոցի աշակերտները:Կիրակի օր էր գյուղը հանգստանում էր:Դպրոցում կար մեկ ուսուցիչ,դասարաններում մի խումբը այբուբեն էր սովորում,մյուսի մոտ մայրենի էր,իսկ մեկ այլ խումբ Դավիթ բեկ էր կարդում:Դասերը վերջացան ընկերս, որ երգ շատ էր սիրում որոշեց որ երեխանեը մի երգ երգեն:Իսկ ուսուցչուհին ասաց,որ ես <<բաղաձայն>>եմ թող,որ երեխաները երգեն փոքրերը չերգեցին իսկ մեծերը ամաչեցին:Ընկերը ասեց,որ ավելի լավ կլինի բոլորով մի երգ երգենք:Իսկ ուսուցիչը կարմրեց որովհետև չգիտեր խմբային երգեր,միայն այբ,բեն,գիմ գիտեր:Երեխաները ուսուցչուհ քանոնի շարժումից սկսեցին երգել՝այբ,բեն,գիմ,դա եչ,զա…:Ուսուցիչը քրտինքը մաքրեց և ավարտեցին,  նա ասաց.՝
-Ահա մեր ընդհանուր ազգային երգ 4-5 տարի է ես այս երգն եմ սովորեցնում երեխաներին:
Տղաները ուսուցիչի ձեռքը սխմեցին և շնորհակալություն հայտնեցին: Նրանք դուրս եկան դպրոցից և երկուսով ՝զրուցելով գնացին  մեկը ասաց,որ համաձայն չես որ քանի հայը ապրի հայոց այբուբենը չի մեռնի:Իսկ մյուս ընկերը ասաց, որ ես հակառակն եմ մտածում քանի հայոց այբուբենը կա հայը չի մեռնի: