Իրավունք

Քաղաքական իրավունքներ


Պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ է դրսևորվում մարդու քաղաքական իրավունքները:Հասարակական քաղաքական կյանքին մասնակցելը նշանակում է ,երբ մարդը մասնակցում է պետության կառավարմանը:Քաղաքացիները պետք է կարողանան ազատ արտահայտել իրենց կամքը:
Քաղաքական իրավունքները ու ազատությունները առձանագրված են մի շարք հիմնարար միջազգային իրավական փաստաթղթերում:Ընտրական իրավունքը ևս մարդու քաղաքական իրավունքն է:Մարդը ունի խաղաղ երթեր,հանրահավաքներ անցկացնելու իրավունք:Մարդը ունի դիմելու իրավունք,խոսքի իրավունք:


Մարդու քաղաքացիկան և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Մարդու
կարևոր իրավունքներից մեկը կյանքի իրավունքն է:Այն հաստատվում է նաև սահմանադրության մեջ:Կյանքի իրավունքի կարևոր վայրը պետությունն է:Պետությունը պարտավոր է իրականացնել բոլոր միջոցները մարդու տվյալ իրավունքի իրագործման համար:
Օրինակ.՝Երբ վարորդը ալկոհոլ օգտագործած վրաերթի է ենթարկում քաղաքացուն:Կամ երբ սննդամթերքը արտոնված է լինում և մարդը օգտագործելով այն թունավորվում է:
Կյանքի իրավունքի գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է:
Կյանքի իրավունքի գլխավոր երևույթներից մեկը մահապատիժն է,որը այսօր էլ կա շատ երկրներում:Մեր երկրում 1995թ մահապատիժն արգելվել է:Կյանքի իրավունքի բարդ վերլուծության թեմա է ինքնասպանությունը:Առաջին դեպքում մարդը ինքն է իրեն զրկում կյանքից,մյուս դեպքում ինքնասիրությունը վիրաորելը,սադրելը կամ աղանդի մասնակցելը բերում է ինքնասպանության:
ՀՀ-ում մարդը ունի քաղաքացիության իրավունք,քաղաքացին ունի և իրավունքներ և պարտականություններ այդ պետության հանդեպ:Քաղաքացին կարող է լինել այս կամ այն կուսակցության անդամ,նաև կարող է  լինել կազմակերպության անդամ:
Մարդը ունի իր քաղաքացիական բողոքն արտահայտելու իրավունք,խաղաղ երթերի,անհնազանդության ձևով:Ընտրությունները քաղաքացու իրավունքի արտահայտման լավագույն ձև են, եթե դրանք անցկացվում են արդար և թափանցիկ:

<<Քաղաքացիություն>>հասկացությունը:Քաղաքացու իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Քաղաքացիությունը ցույց է տալիս տվյալ պետության քաղաքացի լինելու հանգամանաքը:Օրինակ 1993թ-ին առացավա նոր տիպի քաղաքացիության՝Եվրամիության քաղաքացի:Քաղաքացին ունի և իրավունքներ և պարտականություններ:Որևե երկրի քաղաքացիություն չունեցողը կոչվում է քաղաքացիություն  չունեցող անձ:
Մեր երկրում քաղաքացիությունը սահմանվում է սահմանադրությամբ:ՀՀ քաղաքացիները հավասար են օրենքի առաջ,բոլորի իրավունքները,ազատությունները և պարտականությունները սահմանված են օրենքով:Քաղաքացիություն ձեռք բերելու հիմնական գործոնը այդ երկրում ծնված լինել հանգամանքն է:Մյուս դեպքում քաղաքացիությունը ժառանգում են ծնողներից:Հաջորդը ամուսնությամբ ձեռք բերված քաղաքացիությունն է;Քաղաքացիություն են շնորհում ներգաղթյալներին,որոնք պարտավոր են հանձնել թեստ,նաև հրաժարվել նախկին քաղաքացիությունից;Մեր երկրում ընդունված է քաղաքացիության ձեռքբերման արյան սկզբունքը:Քաղաքացին պետության հետ կապված է կայուն կապով:Այն սկսվում է ծննդյան պահից և ավարտվում է մահով:Պետությունը ճանաչում է քաղաքացու բոլոր իրացունքները,իսկ քաղաքացին պետք է կատարի իր բոլոր պարտականությունները:


Հանրային քաղաքականության առաջարկ և գործողությունների ծրագիր
Հանրային քաղաքականությունը կատարվում է հետևյալ փուլերով.
·         Մուտք
·         Որոշումների կայացում
·         Ելք
·         Իրականացում
·         Գնահատում,արժևորում
·         Հետադարձ կապ
Գործընթացը սկսվում է հիմնախնդրի բացահայտումից:Դրա համար պետք է զրուցել մարդկանց հետ,իմանալ մասնագետների կարծիքը,հարցազրույցներ կազմակերպել:Հետո հիմնախնդիրը ուսումնասիրում և քննարոկւմ են:Հետաքրքրված քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ ընդհանուր կարծիքի են գալիս թե ինչպես ներկայացնել խնդիրը:Քննարկումների արդյունքում իշխանության լիազոր մարմնի կողմից որոշում է կայաացվում:Որոշումից հետո պետք ք իրականացնել այդ ծրագիրը:Իրականացման ընթացքում սկսում են գնահատել և արժևորել գործընթացը:Գնահատողի դերում կարող է լինել ցանկացածը,ով շահագրգռվում է այդ հիմնախնդրի լուծմամբ:Գնահատումից հետո տեղի է ունենում տեսակետների գնահատում:Եվ գործում է քաղաքականություն վարողների հետ:

Հանրային քաղաքականություն
Հանրային քաղաքականությունը դա հանրության ու իշխանության միչև կատավող գործընթացն է:Հանրությունը բնակչության այն հատվածն է որի վրա ազդում են այս կամ այն քաղաքականությունը:Իշխանությունը սովորաբար ընտրում է այնպիսի հարցր որոնք ավելի շատ են հետաքրքրում հանրությանը,օրինակ՝առողջապահական,կրթական,բնապահպանական:Այդ դեպքում երբ իշխանությունները չեն մասնակցում հիմնախնդրի լուծմանը,դրանք կոչվում են մասնավոր դեպքեր:Շրջակա միջավայրը մաքրելը,հաշմանդամներին օգնելը,բարեգործական համերգները,նախագծերը դրանց անվանում են հանրօգուտ աշխատանք:Հանրային քաղաքականությունը ձևավորվում է,երբ հանրության անդամները գիտակցում և բարձրաձայնում են որևէ խնդիր:Հանրային կյանքում այդ քաղաքականությունը պետք է բերի մարդկանց բարեկեցության:Դրա կարևոր տարրերն են:
·         Գործողությունների նախաձեռնում և իրականացում:
·         Հանրային պաշարների բաշխում:
·         Խնդրի լուծում տվյալ ժամանկում:
·         Հանրային բարեկեցություն:

Այսպիսով՝հանրային քաղաքականության ընթացքում պետական պաշտոնյան ազդում է հանրության անդամների կյանքի վրա,կատարում է հանրային պաշարների բաշխում:Այս գործընթացին մասնակցում են օրենսդիր,գործադիր և դատական մարմինները:Զանգվածային լրատվականը նույնպես մասնակցում են այս քաղաքականությանը,կազմակերպում են քննարկումներ:Հասարակական կազմակերպությունները ևս մասնակցում են այս գործընթացնի:




Խտրականություն
Աշխարհի
բոլոր երկիրների բնկչությունը տարբեր է:Նրանք պատկանում են տարբեր ազգերի և տարբերվում են ռասսայով,լեզով,մշակույթով,ավանդույթներով:Բոլոր մարդիկ հավասար են և ունեն նույն իրավունքները:Երբ որևէ ազգության երեխայի դպրոց չեն ընդունում այդ կոչվում է խտրականություն:1968թ առաջինը Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանությոն դասախոս՝Ռոբերտ Սթոլերը օգտագործեց գենդերային հավասարություն հասացողությունը:
Կանայք և տղամարդիկ տարբերվում են և կենսաբանական և հասարակական տեսանկյունից:Բայց հասարակական կյանքում կանայք և տղամարդիկ պետք է գործեն հավասար չափով:Մարդիկ հավասար են օրենքի առաջ և ունեն հավասար իրավունքներ և ազատություններ:

Ընտրություններ
Ընտրությունը միջոց է քաղաքացիների համար ընտրելու իրենց ղեկավարներին։Եթե նրանք լավ չկատարեն իրենց պարտականությունները հաջորդ անգամ չեն ընտրվի։Ընտրողները ընտրությանը մասնակցում են տարբեր սկզբունքներով։Նախագահը,պատգամավորները,տեղական ինքնակառավարման մարմինները ընտրվում են անմիջականորեն։Քվեարկությունը գաղտնի է։Յուրաքանչյուր ընտրող ունի 1ձայնի հնարավորություն։Ընտրությանը նախատրաստվում  հրապարակային։Տեղամասերը պետք է լինեն բնակելի շենքերին մոտիկ։Ընտրություններ կազմակերպվում են նաև կալանավայրերում։Հանրապետության նախագահի ընտրվում է 5 տարի ժամկետով։Նախագահը կարող է լինել 35 տարին լրացած ,և 10 տարի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։Ազգային ժողովում կա 131 պատգամավոր:

Հանրային բարիք և անձի ինքնագիտակցություն
Հանրային են այն բարիքները,որից օգտվում են բոլոր մարդիկ:Մեկի համար չի կարելի բացառել հանրային բարիքի օգտագործումը:Օրինակ՝հանրային հեռուստատեսությունը և ռադիոն բոլորի համար են:Բարիքները լինում են մրցակցային և ոչ մրցակցային:Մրցակցային են բոլոր մասնավոր առարկաները,օրինակ՝հեռախոսը,համակարգիչը....:Բայց փողոցային լույսերը ոչմրցակցային է:Բարիքները լինում են զատվող և չզատվող:Օրինակ՝հուշարձանները,եկեղեցիները,քանդակները դրանք չզատվող ապրանքներ են,իսկ օրինակ ամսագիրը կարդալ չենք կարող,քանի դրա համար չենք վճարել կամ եթե մրգի համար չենք վճարել չենք կարող ուտել,դրանք զատվող ապրանքներ են:Հանրային բարիքը այն է,որը ստեղծվում է ուրիշների կողմից սպառելու համար,առանց հավելյալ արժեքի:Հանրային բարիքը չզատվող է և ոչ մրցակցային:Բարիքները լինում են 4 տեսակի մասնավոր,ընդհանուր,խմբային,հանրային:

ՄԱԿ-ի և միջազգային կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում


ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտն է առաջարկել ՄԱԿ անվանումը որն էլ կոչվում էր միավորված ազգերի կազմակերպություն:Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ 26 պետություններ միավորվեցին և շարունակեցին պայքարել ֆաշիզմի դեմ:1945թ.50 պետություններ հավաքվեցին և մշակեցին ՄԱԿ-ի կանոնադրությունը:
  • Պահպանել միջազգային խաղախություն:
  • Զարգացնել պետությունների բարեկամական հարաբերությունները:
  • Նպաստելմիջազգային,տնտեսական,հասարակական,մշակութային,մարդասիրական խնդիրների լուծումը: 
ՄԱԿ-ի սկզբունքներին համաձայն նրա բոլոր անդամների իրավունքներն ու պարտականությունները հավասար են:Բոլոր անդամները պարտավոր են միջազգային վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:Ցանկացած պետություն կարող է դառնալ ՄԱԿ-ի անդամ,բայց պետք է կատարի նրանց բոլոր պահանջները:ՄԱԿ-ի հիմնական նպատակը մարդու իրավունքների լիարժեք պաշտպանությունն է:






 Գենդերային անհավասարություն
 Գենդերային անհավասարություն միշտ էլ կա։ Իմ կարծիքով գենդերային անհավասարությունը եկել է հնուց։ Երբ եղել են տղաների և աղջիկների, առանձին դպրոցներ։ Հայաստանում այնպես է, որ հիմնականում տան այսպես ասաց գլուխը տղամարդն է, այստեղ տղամարդիկ ավելի մեծ դեր ունեն։ Հիմա էլ կանանց կարող ենք տեսնել քաղաքականության մեջ։ 

Комментариев нет:

Отправить комментарий