среда, 28 июня 2017 г.

Ուսումնասիրել եմ՝Գոհար Ստեփանյանի բլոգ

Գոհար Ստեփանյանի բլոգը
Իմ հավանած նյութը
5-րդ դասարանցիներից շատերի բլոգներն եմ ուսումնասիրել ,բայց Գոհարը իմ կարծիքով տարբերվում էր մյուսներից:Գոհարը ավելի հասուն է մտածում,նաև կարողանում է մտքերը լավ դասավորել,շարադրել:Ինձ Գոհարի բլոգում ամենից շատ դուր եկավ ,ֆոտոշարքերը:

понедельник, 12 июня 2017 г.

Հաշվետվություն

«Շրջիկ լրատու» նախագիծ․ ճամբարային օրվա ամփոփում


Արդեն ճամբարային երկրորդ օրն է կրթահամալիրում։ Մենք ակտիվ ճամբարային առօրյայով ենք ապրում։ Առավոտյան ընկեր Լիլիթի հետ մեր խմբով  մասնակցում ենք ընդհանուր պարապմունքին, որի ընթացքում նախավարժանք ենք անում ու տարբեր խաղեր խաղում։ Ապա խմբով հավաքվում ենք, քննարկում անելիքները, օրվա ընթացիկ աշխատանքները։ Յուրաքանչյուր օր մեր Լրագրողական ակումբի լրագրողներից  շրջում են տարբեր ջոկատներում, հետևում նրանց աշխատանքներին և լուսաբանում։ Այսօր եղանք ընկեր Լուսինեի ջոկատում, սովորողները խնդիրների ժողովածուից թարգմանություններ էին կատարում։ Հետևեցինք Սուսան Սահակյանի ջոկատի սովորող-սովորեցնող նախագծային աշխատանքին, փորձեցինք Անի Հովհաննիսյանի խմբի հետ Ճամբարային «Դոմինո» խաղը ստեղծել, ապա նաև հետևել ավանդական խաղերի կազմակերպման ընթացքին Գառնիկ Սահակյանի ջոկատում։ Ի դեպ, Իզմիր մեկնող ճամբարային ջոկատի սովորողները այսօր մեզ անակնկալ մատուցեցին իրենց յուրօրինակ տեսքով։
Իսկ հիմա մի փոքրիկ տեղեկություն էլ մեր ջոկատի աշխատանքների մասին։ Ընդհանուր պարապմունքից հետո ամբողջ խմբով գնացել էինք հեծանիվ քշելու։ Ինչ խոսք, շատ լավն էր, բայց դե երկար մնալ չէինք կարող, շտապեցինք ընկեր Գնելի ռոբոտաշինության խմբի հետ մեր նախագծային աշխատանքը կատարելու։ Մենք՝ որպես պատվիրատու նաև սովորում էինք, թե ինչպես պետք է մեզ՝ լրագրողներիս համար կրծքազարդ պատրաստենք, որպեսզի դրանք կրենք մեր լուսաբանումների ընթացքում։ Ապա «Շրջիկ լրատու» նախագծի համաձայն՝ ամփոփեցինք նյութերը, մոնտաժեցինք նոր հոլովակները։ Իսկ հետո էլ Լրագրողական ակումբի դասին նոր գիտելիքներ ձեռք բերեցինք «Լրագրողական էթիկայի» և «Հարցազրույց վարելու գրագիտության» մասին։ Ապա ստացանք նոր առաջադրանքներ, որ պետք է ներկայացնենք հաջորդ դասի համար։







пятница, 9 июня 2017 г.

ՀՀ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի այցը՝ ճամբարային օրակարգով



вторник, 6 июня 2017 г.

Վան ազգագրական երգի-պարի համույթ

Այսօր Լրագրողական ակումբում մենք հանդիպում ունեցանք <<Վան>> ազգագրական երգի-պարի համույթի ներկայացուցիչների հետ։ Մինչ խումբը կժամաներ դպրոց, մենք հայկական խոհանոցի ավանդական  ուտեստների պատրաստություն էինք տեսնում։ Պատրաստում էինք ավանդական հալվա, որը ամբողջ խմբի ջանքերի շնորհիվ շատ լավ ստացվեց ։ Դե, հետո էլ աղջիկներով պատրաստվեցինք, սկսեցինք իրար մազերը հյուսել։ Ամենակարևորը սեղան գցելու պահն էր․ աղջիկներով անցանք գործի...: Սեղանը գցեցինք երգ ու պարով, բարձր տրամադրությամբ։ Արդեն պատրաստ էինք ավանդական ուտեստները, պանրախաշը, տոլման, թաբուլեն, աղանձը, փոխինձը, ժինգյալով հացը...բոլորը գերվեցին՝ այդ կերակուրները տեսնելով։  Եկան մեր հյուրերը, ազգային երգ ու պարով դիմավորեցինք, հետո գնացինք մեր պատրաստած ուտեստները համտեսելու, ապա միասին երգեցինք, պարեցինք, շրջայց կատարեցինք դպրոցում։ Եվ երգ ու պարով էլ ճանապարհեցինք մեր սիրելի հյուրերին։
Պատրաստման աշխատանքները տես այստեղ
Ամբողջական









суббота, 3 июня 2017 г.

Մի քանի ժամ բնության հետ

Այսօր մի մեծ խմբով գնացինք Շիրակի մարզ,Վահրամաբերդ գյուղ:Առավոտյան ժամը 9-ից շարժվեցինք,ինձ ուղեկցում էր Ռուբեն Հախվերդյան երգերը, խոսելով, խաղալով ,բնությամբ հիանալով։Անցնելով Արագածոտնի մարզը հասանք Վահրամաբերդ գյուղ։Հասանք ու հիանալով բնությամբ հասկացանք, որ 2 ժամ իզուր չէինք կտրել անցել եւ հասել Ախուրյան գետի ափ ։Մի քիչ հանգստացանք ,չնայած էդ ամեն մի ծաղիկն ու քարը տեսնելուց հետո էլ ինչ հանգստանալ։Հետո գեղեցկությունը վայելելով ,իջանք խորդուբորդ աստիճաններով։Գունավոր ծաղիկների ուղեկցությամբ հասանք գետի մոտ։Գետի ջուրը մաքուր էր ու գեղեցիկ,նկարվեցինք ու ծաղիկներ հավաքեցինք։Քանի որ քաղաքի աղմուկից հետո իրոք գետի մոտ նստելը ու ուղղակի վայելելը հաճույք էր։Բնությունը իրոք հրաշալի էր,այդ իսկ պատճառով մի քիչ ավելի լավ ուսումնասիրեցինք տարածքը։Գետի ափի մոտ կային շատ գեղեցիկ ծաղիկներ ,ամբողջ ափը ասես մի հեքիաթ լիներ,իրական հեքիաթ էր, որի մեջ գտնվում էինք մենք։Էդ ամեն մի տպավորությունը նկարեցինք թղթի վրա։Հետո նորից նստեցինք մեր երթուղայինը ու հետ եկանք ,որ մեր տպավորությունները ավելի ամբողջական լիներ նաև գնացինք Գյումրի։Գյումրում էլ այցելեցինք Յոթվերք եկեղեցի, մի քիչ էլ ման եկանք Գյումրու հրապարակում նորից նստեցինք մեր ուրախ ավտոբուսը բայց ամբողջ ճանապարհին լուռ էինք,քանի որ բոլորս տպավորված էինք։Ու լռությունը տպավորութունները վայելելում ամենալավ միջոցն է: