суббота, 3 июня 2017 г.

Մի քանի ժամ բնության հետ

Այսօր մի մեծ խմբով գնացինք Շիրակի մարզ,Վահրամաբերդ գյուղ:Առավոտյան ժամը 9-ից շարժվեցինք,ինձ ուղեկցում էր Ռուբեն Հախվերդյան երգերը, խոսելով, խաղալով ,բնությամբ հիանալով։Անցնելով Արագածոտնի մարզը հասանք Վահրամաբերդ գյուղ։Հասանք ու հիանալով բնությամբ հասկացանք, որ 2 ժամ իզուր չէինք կտրել անցել եւ հասել Ախուրյան գետի ափ ։Մի քիչ հանգստացանք ,չնայած էդ ամեն մի ծաղիկն ու քարը տեսնելուց հետո էլ ինչ հանգստանալ։Հետո գեղեցկությունը վայելելով ,իջանք խորդուբորդ աստիճաններով։Գունավոր ծաղիկների ուղեկցությամբ հասանք գետի մոտ։Գետի ջուրը մաքուր էր ու գեղեցիկ,նկարվեցինք ու ծաղիկներ հավաքեցինք։Քանի որ քաղաքի աղմուկից հետո իրոք գետի մոտ նստելը ու ուղղակի վայելելը հաճույք էր։Բնությունը իրոք հրաշալի էր,այդ իսկ պատճառով մի քիչ ավելի լավ ուսումնասիրեցինք տարածքը։Գետի ափի մոտ կային շատ գեղեցիկ ծաղիկներ ,ամբողջ ափը ասես մի հեքիաթ լիներ,իրական հեքիաթ էր, որի մեջ գտնվում էինք մենք։Էդ ամեն մի տպավորությունը նկարեցինք թղթի վրա։Հետո նորից նստեցինք մեր երթուղայինը ու հետ եկանք ,որ մեր տպավորությունները ավելի ամբողջական լիներ նաև գնացինք Գյումրի։Գյումրում էլ այցելեցինք Յոթվերք եկեղեցի, մի քիչ էլ ման եկանք Գյումրու հրապարակում նորից նստեցինք մեր ուրախ ավտոբուսը բայց ամբողջ ճանապարհին լուռ էինք,քանի որ բոլորս տպավորված էինք։Ու լռությունը տպավորութունները վայելելում ամենալավ միջոցն է:











Комментариев нет:

Отправить комментарий