понедельник, 28 ноября 2016 г.

Ես սեբաստացի եմ

ներկայացնել սեբաստացուն բնորոշ հատկանիշերը, նրա առանձնահատկությունները
Իմ կարծիքով սեբաստացու առաջին մեծ հատկանիշն ու առանձնահատկությունը այն է որ մենք ամեն մեկս կազմում ենք ընտանիքի մաս։ Ամեն մեկը ուզում է մի լավ բան անել դպրոցի համար։ Առաջին հայացքից շատ-շատ առանձնահատկություններ կան, օրինակ`մեր դպրոցի դռները բաց են ամեն մի անհատի համար, ունենք Ագարակ, ունենք ընտրության հնարավորություն, աշխատում ենք համակարգիչներով, ունենք նախագծեր, էլ. Գրադարան… շատ կարող եմ ներկայացնել իմ կրթահամալիթը։Սեբաստացի պետք լինի տարբերվող, արկածախնդիր, մտքով ազատ… :

փաստերով ցույց տալ Ձեր գործունեությունը՝ անհատապես կամ խմբով արված /նախագծեր, նախաձեռնություններ, ստեղծած տեսաֆիլմեր և ռադիոնյութեր…/
Գրաբար նախագծի հեղինակ Էլինա Գրիգորյան և Միլենա Մարկոսյան։

Ձեր գործունեության ամբողջական ներկայացումը կարող է դառնալ սեբաստացու ձեր հաշվետվությունը
Անել ձայնագրություններ՝ ընթերցելով գրաբար հատվածներ:
1.Այստեղ կարող եք տեսնել իմ բոլոր ձայնագրությունները և փոխադրություները գրաբարից

воскресенье, 27 ноября 2016 г.

ԽԻՂՃԸ : ԻՏԱԼՈ ԿԱԼՎԻՆՈ (վերլուծություն)

Յուրաքանչյուր մարդ,երբ գնում է պատերազմ պետք է ոչ թե անձնական վրեժի համար կռվի,այլ պետք է նրա մեջ լինի հայրենիքը պաշտպանելու գաղափար:Լուիջին թշնամիների մեջ փնտրում է Ալբերտոյին:Իսկ երբ արդեն խաղաղ պայմաներում գտավ թշնամուն, սպանեց նրան, մեղադրվեց մարդասպանության մեջ:Ստեղծագործության գաղափարը այն էր,որ մարդիկ պատերազմների ժամանակ են թշնամի:Իսկ խաղաղ պայմաներում մարդը թշնամիներ պետք է չունենա:

Այն հեռավոր գիշերը: Վիլյամ Սարոյան (վերլուծություն)

Իմ կարծիքվ ստեղծագործության գաղափարը այն է,որ մարդիկ երբ գտնում են իրենց սիրուն պետք չէ շուտ հրաժեշտ տալ նրան:Քանի որ, հետո կարող է փնտրես նրան, բայց չգտնես:


среда, 16 ноября 2016 г.

Մարդու պահանջմունքները

Մարդու պահաջմունքները բաժանվում են երկու խմբի՝նյութական և ոչ նյութական:Գոյություն ունեն նաև կենսաբանական,հասարակական և հոգեկան պահաջմունքներ:Կենսաբանական պահանջմունքները դրանք մարդու սննդի,քնի,ցավը հաղթահարելու պահանջմուքներն են…:Կենսաբանական պահանջմունեները շատ կարևոր են մարդկանց առողջության համար:Որովհետև,եթե մարդիկ չսնվեն,չքնեն դա վատ կանրադառնա մարդկանց առողջության վրա:Հասարակական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են,երբ մարդը շփվում է ընկերների,բարեկամների հետ:Հոգեկան պահանջմուքները դրանք այն են,երբ մարդը ձգտում է ճանաչել շրջապատող աշխարհը և ինքը իրեն:Մարդու հոգեկան պահանջմունքները կարող են լինել շատ տարբեր:Մարդիկ պահանջ ունեն գրքեր կարդալու,կինո և թատրոն հաճախելու:Քանի որ մարդիկ մտավոր զարգացմամբ պետք է շփվեն հասարակության հետ:Կան մարդիկ,որոնք սիրում են երաժշտություն:Մարդիկ սիրում են երգել,պարել,նկարել…դրանով էլ բավարարում են իրենց հոգեկան պահաջմնուքները: Մարդը ապրում է շրջապատված մարդկանցով և նրա համար շատ կարևոր է առօրյա շփումները:Մարդը պետք է շփվի ընկերների,ծանոթների,բարեկամներ,հարևաների հետ:Պետք է շփվի անծանոթների հետ ու ծանոթանա:Հեշտ շփող մարդկանց կյանքը ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում:Չշփող մարդիկ ավելի պասիվ են ու ինքնամփոփ:Ընկերություն անելու համար կարևոր չէ սեռը ու տարիքը:
Իմ կարծիքով մարդու համար ամենակարևորը հոգեկան պահանջմունքներն են,քանի որ եթե մարդը չճանաչի ինքն իրեն ու շրջապատը նա չի կարող հասարակական կյանքին մասնակցել:

пятница, 11 ноября 2016 г.

Անսովոր սեմինար


Այսօր մի խումբ սովորողներով գնացինք <<Իլիկ >> ձեռագործ աշխատանքների խանութ,որտեղ  մասնակցեցինք սեմինարի:Ինչքան էլ որ անսովոր էր, բայց թեման էր <<Ինչպես ջինսերի վրա նկարել>>:Տարօրինակ էր, բայց շատ հետաքրքիր:Մի քիչ ջինսերից խոսելուց,հետո ավելի լավ պատկերացնելու համար հեղինակը ջինսի վրա նկարեց: Շատ հեշտ էր մենք էլ կփորձենք:Հեղինակը՝ Կարեն Բարսեղյանը ծիծաղելով ասաց.
-Գործերս դարի հետ վատանում են հիմա բոլորը ճղած ջինսեր են հագնում:Իսկ ինձ սովորական ջինսեր են պետք:
Կարեն Բարսեղյանը Գյումրից էր,և Գյումրվա ամեն մի ծառն ու թուփն էլ նկարներում,էր ջինսերի վրա:Նա մի քիչ էլ ներկայացրեց իր նոր նախագիծը:Նա կտրում էր ջինսերի գրպաները ու գրպաներում մի նամակ էր թողնում,որ կարդան և դնեն տեղը,արդեն 12 կտավ ուներ:Վերջում էլ չդիմացանք ու հրավիրեցինք մեր դպրոց: 









среда, 9 ноября 2016 г.

Խմբեր,շերտեր,համայնքներ

Հասարակությունը բաժանվում է խմբերի,կան խմբեր որոնցում մարդիկ հայտնվում են իրենց կամքից անքախ:Եվ կան խմբեր որտեղ մարդիկ արդեն իրենց ընտրությամբ են ընկնում:Առաջին խմբում կարող են լինել աղջիկներ,տղաներ,տարբեր ազգեր,գյուղացիներ կամ քաղաքացիներ:Իսկ երկրորդ խմբում կարող են լինել երաժիշտներ,վարորդներ,մարզիկներ,հոգևորականեր:Մարդիկ իրենց կյանքում դառնում են այս կամ այն խմբի անդամ:Համայնք ասելով հասկանում ենք մարդկանց այն խումբը որոնք միավորվում են մի տարածքում:

Մարդու պահանջմունքները

Մարդու պահաջմունքները բաժանվում են երկու խմբի՝նյութական և ոչ նյութական:Գոյություն ունեն նաև կենսաբանական,հասարակական և հոգեկան պահաջմունքներ:Կենսաբանական պահանջմունքները դրանք մարդու սննդի,քնի,ցավը հաղթահարելու պահանջմուքներն են…:Հասարակական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են երբ մարդը շփվում է ընկերների,բարեկամների հետ:Հոգեկան պահանջմուքները դրանք են երբ մարդը ձկտում է ճանաչել շրջապատող աշխարհը և ինքը իրեն:Իմ կարծիքով մարդու համար ամենակարևորը հոգեկան պահանջմունքներն են,քանի որ եթե մարդը չճանաչի ինքն իրեն ու շրջապատը նա չի կարող հասարակական կյանքին մասնակցել:

Մարդը և իր շրջակա աշխհարը

Մարդը բանական արարած է որը աժտված է մտածելու կարողությամբ:Մարդը ավելի զարգացած է քան կենդանիները և այլ եղանակներով է բավարարում իր պահանջմունքները:Իմ կարծիքով մարդիկ կենդանական աշխարհից պետք է դասեր քաղեն:Օրինակ՝ Մաուգլին այնքան էլ ապրել կենդանիների հետ որ ընդօրինակում էր կենդանիների վարքագիծը:Կենդանիներն էլ մարդիկ էլ իրար ինչ-որ բանով նման են լինում:

Գենդեռային անհավասարություն

Գեներալները անհավասարություն միշտ էլ կա։ Իմ կարծիքով գենդեռային անհավասարությունը եկել է հնուց։ Երբ եղել են տղաների և աղջիկների, առանձին դպրոցներ։ Հայաստանում այնպես է, որ հիմնականում տան այսպես ասաց գլուխը տղամարդն է, այստեղ տղամարդիկ ավելի մեծ դեր ունեն։ Հիմա էլ կանանց կարող ենք տեսնել քաղաքականության մեջ։ Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ շատ վատ է, երբ աղջիկները ծխում են։ Ես համաձայն չեմ որովհետև, սերը կարկուտի առողջության հետ։

понедельник, 7 ноября 2016 г.

Լաբարատոր աշխատանք (ֆոտոշարք)

Թեման-Ազատ անկում
Նպատակը՝
Ազատ անկման դիտում, ուսումնասիրում, եզրակացություն:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝
1 մ երկարությամբ հաստ պատերով ապակե գլան, որի մեջ նախoրոք գցված է կապարե գնդիկ, մետաղե կապօղակ,փետուր: Գլանի մեկ կողմը փակված է ռետինե խցանով, մյուս կողմը ծորակով: Նաև օգտագործվել է օդահան պոմպ:
Փորձի ընթացքը
Վերցնում ենք գլանը բացում ենք ծորակը և թողնում ենք, որ օդը ներս մտնի: Հետո 180 աստիճանով պտտում ենք գլանըԱռաջինը ընկնում է կապարե գնդակըհետո մետաղե կապօղակը և ամենավերջում փետուրըՀետո մենք օդահան պոմպի շնորհիվ գլանից հանեցինք օդը և ծորակը փակեցինԳլանը պտտեցինք 180 աստիճանով և բոլոր իրերը ընկան հավասար արագությամբ:
Եզրակացություն
Օդի պատճառով էոր տարբեր մամինները ընկնում են տարբեր արագություններով:Երբ մենք ստեղծեցինք վակում մարմինները ընկան միայն գրավիտացիայի օգնությամբ: Բոլոր մարմիները,Երկրի ձգողության ազդեցությամբ,վայր են ընկնում նույն արագացմամբ:






воскресенье, 6 ноября 2016 г.

Հոտ և համ

Ինչ գիտեի


Ես գիտեի,որ մարդու քիթը 10000 տարբեր հոտեր է զգում,իսկ բերանը զգում է ընդհամենը 5-ը:Գիտեի,որ մինչև 75% դեպքում այն  ինչ մենք համարում ենք համ իրականում հոտ է:Գիտեի, որ հոտի զգացողությունը առաջանում է քթում, իսկ համինը՝ բերանում։

Ինչ իմացա

Հոտերը երբեմն արթնացնում են կարևոր հիշողություներ.օրինակ՝ծովի հոտը կարող է արթնացնել
 ուրախ արձակուրդը պատկերող հիշողություններ:Գիտնականները ենթադրում են,որ սա տեղի է ունենում,քանի որ հոտերն ընկալող ուղեղի հատվածը մեծապես կապված է ամիգդալների հետ,որն առանցքային դեր է կատարում հույզերի և հիշողության հարցում:

четверг, 3 ноября 2016 г.

среда, 2 ноября 2016 г.

Մի քիչ պատմեմ...(օրագիր)

Առավոտյան, երբ վեր կացա, շատ էի ուզում,որ ձյուն գար:Արագ նայեցի պատուհանից, բայց բացի թրջված,ցեխոտ տերևներից, անձրևից,անձրևանոցով կամ թրջված մարդկանցից այլ բան չտեսա:Արագ սկսեցի անել այն ամենը, ինչ որ դու ամեն առավոտ անում ես (հագնվել,լվացվել,նախաճաշել...):Ինչքան էլ որ չէի ուշանում, բայց արագ վերցրեցի եղանակի հետ անհամատեղելի,բայց օգտակար գունավոր  անձրևանոցս ու դուրս եկա տանից:Այսօր չտեսա ամենօրյա նույն դեմքերը:Ամբողջ ճանապարհին չգիտեմ ինչու,բայց մտքիս մեջ ասում էի՝ հիրուր խեդ (իրար հետ):Մինչև դպրոց,գլուխս կախ, ջրափոսերից դուրս գալու պլաններ էի մտածում:Հետո հասկացա,որ միայն ականջակալներն են պակասում: Ականջակալներին երանի տալով հասա դպրոց:Երբ մտա, ասես ուրիշ տեղ ընկած լինեի. մի քանիսն էլ ասես դպրոցում գիշերած լինեին:Շփոթված հասա պահարանիս:Հանեցի բաճկոնս: Թափ տալուց հասկացա,որ շատ աղմկեցի ու բոլորի ուշադրությունը գրավեցի:Սկսեցի ավելի կամաց գործել:Քիչ-քիչ աղմուկը շատացավ,ու հասկացա,որ բոլորը արդեն եկել են:Դասերի մի մասը անցկացրեցի մրսած:Անգլերենի դաաժամին բոլորս խորացել էինք դասի մեջ ու արագ-արագ գրում էինք:Արդեն սովորել էինք,որ միշտ անձրև պիտի գա ու պատուհանին ուշադրություն էլ չէինք դարձնում:Մեկ էլ այնպես աղմուկ բարձրացավ,որ բոլորս նայեցինք դասարանից դուրս:Ու չեմ էլ հիշում՝ ով ասաց .<<Երեխեք, ձյուն ա գալիս>>: Մենք էլ ուրախացանք (բայց ոչ այն բարձր գոռացող դասարանի չափ):Դասերը վերջացան, ես ու Էլինան գնացինք գրադարան (բայց ոչ գիրք կարդալու նպատակով), ձայնագրություն արեցինք:3:30 գնացինք երգչախմբի. արագ անցավ ժամանակը, և ես գնացի տուն: Այս անգամ էլ թաց ձնով հիանալով՝ հասա տուն:Հանգստանալուց հետո անցա դասերիս:Արեցի մի քանի դաս ու անցա օրագրիս:Երբ գրում էի օրագիրս. աչքովս ընկավ հեռուստացույցի հաղորդումը Արամ Խաչատրյանի մասին: Հենց սկսեցի հետաքրքվել հաղորդմամբ, վերջացավ:Սկսեց մի ֆիլմ,որը ինձ այդքան էլ չէր հետաքրքրում: