Կենսաբանություն

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրնները 
Մարդը մեզնից մոտ 15 հազար տարի առաջ սկսեց օգտագործել աշխատանքային գործիքները:Գործիքներով և որսի արվեստը կիրառելով մարդը կարող էր ոչնչացնել մի ամբողջ կենդանիների խումբ:Աստիճանաբար կենդանիների քանակը նվազում էր,որը կախված էր մարդու գործունեութունից և կլիմայի փոփոխությունից:Այդ պատճառով վերացան մամոնտները,քարանձավային արջերը և այլն:
Քանի որ որս անելը դառնում էր քիչ արդյունավետ,այդ իսկ պատճառով մարդը ավելի շատ սկսեց զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ:Սա մարդկային գործունեության հաջորդ փուլն էր:
Հողագործությունը սկիզբ առավ 12 հազար տարի առաջ,և տարածվեց ամբողջ երկրագնդով:
Զարգանում էր նաև անասնապահույթունը,արոտավայրերի քանակը ավելանում էր:Իսկ հողագործության զարգացման արդյունքում էկոհամակարգերը փոփոխության էին ենթարկվում:Հողերի ոչ ճիշտ օգտագործման պատճառով,արոտավայրեր ու դաշտավայրերը վերածվեցին անապատի:
Արդյունաբերական հեղաշրջումը սկսվեց այն բանից հետո երբ մարդը շատ արագ սկսեց օգտագործել բնական հանքանյութերը՝գազը,քարածուխը:
Մարդու պոպուլացիայի թվաքանակը սկսեց արագ աճել,ելնելով բնական պայմաններից:Յուրաքանչյուր շաբաթ մարդկանց թվաքանակը աճում է 1,7 մլն.-ով:
Քաղաքակրթության զարգացումը բերում է նրան,որ ոչ միայն կենսոլորտն է աղտոտվում այլև բնական պաշարները սկսում են սպառվել:Բայց կենսոլորտը օժտված է ինքնակարգավորմամբ,բայց ոչ մեծ քանակությամբ,որն էլ բերում է էկոլոգիական ճգնաժամի:Այդ իսկ պատճառով էկոլոգիական խնդիրները և կենսոլորտի պահպանությունը առաջնային են : 





Էկոլոգիական համակարգեր:Սննդային շղթա

Օրգանիզմները կապված են ոչ միայն միմյանց հետ այլև անկենդան մարմինների տարրեիր հետ:Ջրի,սննդի,թթվածնի միջոցով կենդանի օրգանիզմները էներգիա են ստանում:Ֆոտոսինթեզի շնորհիվ բույսերը արեգակնային էներգիան սինթեզում են:Եվ սննդային շղթայի միջոցով բաշխվում է կենսացենոզներում:
Օրգանիզմների և անօրգանական տարրերի ամբողջությունը որն ապահովում է նյութերի շրջապտույտը կոչվում է էկոլոգիական համակարգ կամ կենսաերկրացենոզ
:Նյութերի շրջապտույտը կարող է կատարվել միայն այն դեպքում,երբ նրանք կազմված են հետևյալ բաղադրամասերից՝ պրոդուցենտներ -դրանք ավտոտրոֆ օրգանիզմներ են որոնք ստեղծում են օրգանական նյութեր:
 կոնսումենտներմ-դրանք օրգանական նյութ սպառող կենդանիներ են:
 ռեդուցենտներ-դրանք հիմնականում սնկերն ու բակտերիաներն են որոնք քայքայում են կենդանիների մնացորդները,մինչև որ դրանք կհասնեն հանքային միացութույնների:

Տեսակների այն շարքը,որում յուրաքանչյուր նախորդ տեսակ սննունդ է հանդիսանում հաջորդ տեսակի համար,կոչվում է սննդային շղթա:



Բնակության միջավայրը և էկոլոգիական գործոնները

Կենդանի օրգանիզմի կյանքի միջավայրը կյանքը կենսածին և ոչ կենսածին պայմանների ամբողջությունը:
Կենսոլորտի սահմաններում տարբերովում են կյանքի չորս հիմնական միջավայրեր՝ջրային,ցամաքաօդային,հողային միջավայրեր և կենդանի օրգանիզմները որպես կյանքի միջավայր:Արտաքին միջավայրի այն բաղադրիչները,որոնք ուղղակի կամ անուղղակի ազդում էին կենդանի օրգանիզմների կենսագործության,թվաքանակի,աշխարհագրական տեղաբաշխման և տարածվածության վրա,կոչվում են էկոլոգիական գործոններ:Էկոլոգիական բնույթները շատ բազմազան են:
Պայմանականորեն՝ըստ ծագման,միջավայրի գործոնները դասակարգվում են երեք մեծ խմբերի՝ոչ կենսածին,կենսածին և մարդածին:
Ոչ կենսածին գործոնները դրանք անկենդան մարմինների գործոններ են:Դրանք կլիմայական հատկություններն են՝լույս,ջերմություն,խոնավութուն:Դրանք կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի այնպես էլ անուղղակի:
Կենսածին գործոնները դրանք կենդանի օրգանիզմների միջև կատարվող փոխազդեցությունն է:Օրինակ՝ փոշոտումը,կենդանինեիր մեկը մյուսին ուտելը,այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի այնպես էլ անուղղակի:
Մարդածին գործոնի մեջ մտնում են մարդկային փոխազդեցույթան բոլոր ձևերը:Ուղղակի գործոն կարող է լինել մարդու կողմից բնության կամ կենդանական աշխարհի որևէ տեսակի ոչնչացումը:Իսկ անուղղակի ազդեցույթունը կարող է լինել ռելեֆի փոփոխությունը:
Կենդանի օրգանիզմների զարգացման կարևոր գործոնը ոչ կենսածին գործոնները՝լույսը,խոնավությունը,ջերմությունը:







Գոյության կռիվ

Դարվինը գտնում է,որ բնության մեջ բոլոր կենդանիներ ու բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով:Բայց բնության մեջ վերջնական արդյունքում հասուն առանձնյակների քանակը մնում է նույնը:Սա գոյության կռվի արդյունքն է:<<Գոյության կռիվը>>բարդ և բազմազան հարաբերություն է տեսակների ու առանձնյակների,ուրիշ տեսակների,անօրգանական բնության հետ:Գոյության կռվի հիմնական պատճառը տեսակների անսահմանափակ աճի,պայմանների,պաշարների անհամապատասխանությունն է:Դարվինը տարբերում է գոյության կռվի երեք ձև՝ներտեսակային,միջտեսակային և կռիվ անօրգանական բնության անբարենպաստ պայմանների դեմ:
Ներտեսակայնի
  կռիվն է միևնույն տեսակի միջև:Սա ամենատարածված տեսակն է:Օրինակ՝անտառում բարձր և շատ սաղարթով ծառերը ավելի շատ լույս և արևի ջերմություն են կլանում:
Միջտեսակային
գոյության կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակների միջև:Օրինակ՝միջատները և միջատակեր թռչունները,գիշատիչները և զոհերը:
Երրորդ տեսակի գոյության կռիվը
կապված է բնական պայմանների հետ,օրինակ՝խիստ կլիման,ցրտահարությունները,ջրային կենդանիների համար ջրի որակը:Անապատի բույսերը չնայած նրանց ոչ մի բույս չի ճնշում բայց նրանք շատ նվազ են,իսկ անապատներում աճող բույսերի տերևները ձևավորվել են փշերի իսկ արմատները երկարել են:




Օրգանիզմի անհատական զարգացում

Սաղմնային զարգացումը ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը , տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայիընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի հետսաղմնային զարգացումը։


Ժառանգական հիվանդություններ

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։  Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիություն) և այլն։ Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Օրինակ՝ պոդագրա (հոդատապ) հիվանդությունը, որը ոչ ճիշտ սնման հետևանք է։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։Հետազոտենք որոշ մեզ ծանթ ժառանգական հիվանդության տեսակներ:
Շաքարային դիաբետ (շաքարախտ)
Շաքարային դիաբետի (շաքարախտի) առաջին տիպը կապված է ինսուլին հորմոնի բացարձակ անբավարարության հետ։ Բուժումն իրականացվում է սովորաբար խոշոր եղջերավոր անասունի ենթաստամոքսագեղձից անջատված հորմոնի ենթամաշկային ներարկմամբ։ Սակայն սա հիվանդի օրգանիզմում կարող է առաջացնել անցանկալի, ալերգիկ ռեակցիաներ, որոնցից կարելի է խուսափել՝ օգտագործելով մարդու ինսուլինային գեններկառուցված բակտերիաներից ստացված հորմոնը։ Ինսուլինի այդ պատրաստուկներն օժտված են այնպիսի անտիգենային բնութագրերով, որոնք լրիվ համապատասխանում են մարդու ինսուլինին։Դաունի համախտանիշԴասվում է, այսպես կոչված, քրոմոսոմային հիվանդությունների շարքին, որոնք, որպես կանոն, չեն ժառանգվում՝ ծնողների օրգանիզմում ընթացած գամետոգենի հետևանքով քրոմոսոմների նորմալ թվաքանակի խախտման պատճառով։ Քանի որ այս հիվանդությունները գենետիկական ապարատի խանգարումներ են, դրանց նույնպես դասում են ժառանգական հիվանդությունների թվին։ Դաունի համախտանիշի դեպքում հիվանդի քրոմոսոմների թվաքանակը մեկով ավելանում է՝ դառնալով 47 (քրոմոսոմների 21-րդ զույգը ներկայացված է լինում 3 քրոմոսոմով` տրիսոմիա): Հիվանդության հաճախականությունն է` 1։ 750 նորածին, սեռերի հավասար հավանականությամբ։ Հիմնական հատկանիշներից են դեմքի մոնղոլոիդ կազմվածքը և թուլամտությունը։ Դաունի համախտանիշն ուղեկցվում է սրտի արատներով, խոշոր անոթների կառուցվածքի, մարսողական համակարգի խանգարումներով, չարորակ ուռուցքների զարգացմամբ և, որպես հետևանք, կարճակյացությամբ։ Ենթադրվում է, որ հիվանդությունը կառուցվածքային և կարգավորող գեներիգործունեության արգասիքների՝ տրիսոմիայի պատճառով առաջացած անհավասարակշռության հետևանք է։


Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած

Ըստ այս օրենքի՝ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է տվյալ գենի զույգ ալելներից միայն մեկը։ Այս փաստը, որը Մենդելի ապրած ժամանակաշրջանում հնարավոր չէր ապացուցել անվանում են գամետների մաքրության տեսություն։ Հետագայում այս տեսությունը հաստատվեց ցիտոլոգիական հետազոտությունների շնորհիվ։ Մենդելի կողմից մշակված բոլոր օրինաչափություններց այս օրենքը կրում է ավելի ընդհանուր բնույթ։Ըստ այս տեսության՝ գամետների առաջացման ժամանակ ժառանգական գործոնները չեն խառնվում իրար, այլ մնում են անփոփոխ։ Հիբրիդները պարունակում են և՛ դոմինանտ, և՛ ռեցեսիվ գործոններ, բայց հատկանիշի արտահայտումը որոշում է դոմինանտ գործոնը, իսկ ռեցեսիվը ճնշվում է։ Հատկանիշի ճեղքավորումը հիբրիդների առաջին սերնդում Մենդելը բացատրում էր այն փաստով, որ գամետները գենետիկորեն մաքուր են և կրում են երկու ժառանգական գործոններից միայն մեկը։ Գամետների մաքրության օրենքը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. սեռական բջիջներիառաջացման ժամանակ յուրաքանչյուր գամետի մեջ ընկնում է զույգ ալելային գեներից միայն մեկը։


Մենդելի առաջին օրենք

Մենդելի առաջին օրենքՄենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
տեսանյութ



Ֆենոտիպ

Ֆենոտիպ օրգանիզմի անհատական զարգացման պրոցեսում ձևավավորված արտաքին հատկությունների և հատկանիշների ամբողջություն: Հաճախ ֆենոտիպ տերմինն օգտագործվում է նեղ իմաստով՝ նշելու համար որևէ կոնկրետ գենի փոփոխության հետևանքն օրգանիզմում։ Ֆենոտիպը կախված է գենոտիպից, ձևավորվում է նրա և շրջապատող միջավայրի փոխազդեցության պրոցեսում։ Իր հերթին ֆենոտիպը կարող է ազդել գենոտիպի վրա․ օրինակ, ԴՆԹ-ի սինթեզը և մոդիֆիկացիաները վերահսկող ֆերմենտային համակարգերի գործունեության հետևանքով կարող են առաջանալ գեների կառուցվածքի կամ կարգավորման մեխանիզմների փոփոխություններ։ Ուստի, գենոտիպը և ֆենոտիպը գտնվում են դիալեկտիկական փոխկապակցության մեջ։Ֆեների շարքում առաջնային դեր ունի որոշակի ՌՆԹ-ների (Նուկլեինաթթուներ) և պոլիպեպտիդների մոլեկուլների առկայությունը, նրանք գեների գործունեության անմիջական արգասիքներն են, ընդ որում յուրաքանչյուր այդպիսի մոլեկուլի գոյությունը հետևանք է մեկ գենի աշխատանքի։ Քանի որ պոլիպեպտիդները բջջի կարևորագույն տարրերի՝ սպիտակուցների, այդ թվում՝ ֆերմենտների, հիմնական բաղադրամասերն են, ապա նրանք վերջին հաշվով պայմանավորում են մնացած բոլոր ֆեների ձևավորումը։

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա կամ բջջապլազմաբջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։Ցիտոպլազման հայտնաբերել է Յա Պուրկինյեն 1830 թ.։ «Ցիտոպլազմա» տերմինը առաջացել է հունարեն «ցիտոս»-զետեղարան, բջիջ և «պլազմա»-կերտված, ծեփած բառերից։Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։
Խտության այս փոփոխությունը նպաստում է՝
ներբջջային նյութերի տեղաշարժմանը
միջբջջային նյութափոխանակությանը
օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր։
Ցիտոպլազման կազմված է՝
Ավելի պինդ՝ պլազմոգել կամ էկտոպլազմա
Ավելի հեղուկ՝ պլազմոզոլ կամ էնդոպլազմա։
Ի տարբերություն էլեկտրոնային մանրադիտակի, սովորական լուսային մանրադիտակի տակ հնարավոր չէ տարբերել էկտոպլազման էնդոպլազմայից։ Ցիտոպլազմայի հիմնական զանգվածն ունի մանրահատիկավոր կազմություն, և նրանում գտնվում են շատ բարակ թելիկներ՝ ֆիբրիլներ, որոնք ստեղծում են ցանցանման գոյացություններ։ էլեկտրոնային մանրադիտակի տակ երևում են թիթեղանման կառուցվածքներ կամ 3-4 նմ հաստությամբ զույգերով դաասավորված թաղանթներ, որոնք առաջացնում են տափակ ճյուղավորված խողովակներ՝ ռետիկուլում։ Դա էնդոպլազմային ցանցն է։Ցիտոպլազման արտաքինից սահմանազատված է բջջային մեմբրանով՝ պլազմոլեմայով, իսկ ներսից կորիզաթաղանթով։ Բուսական բջիջներին հատուկ է նաև ներքին՝ բջջահյութը սահմանազատող մեմբրանը, որն առաջացնում է վակուոլ։ Ցիտոպլազման ընդունակ է շարժման։ Ցիտոպլազմայում կարող են կուտակվել տարբեր նյութեր։ Դրանք կոչվում են ներառուկներ, որոնք ցիտոպլազմայի ոչ մշտական կառուցվածքներ են։ Ցիտոպլազման ունի որոշակի ռեակցիա, բջիջների մեծ մասում այն թույլ հիմնային է։
Ֆունկցիաներ
կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը,բջջին տալիս է ամրություն, ճկունություն,ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար,ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում,միջբջջային նյութափոխանակության ապահովում,օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր



Սպիտակուցներ
Սպիտակուցների կառուցվածք բարդ է:Բոլոր սպիտակուցները բաղկացած են O,N,H,C ատոմներից:Շատ սպիտակուցներ պարունակում են նաև ծծմբի,տարբեր մետաղների՝ցինկի,երկաթի,ցինկի ատոմներ:Ցանկացած կենդանի օրգանիզմում,այդ թվում նաև մարդու օրգանիզմում կան տասնյակ հազարավոր սպիտակուցներ:Սպիտակուցները տարբերվում են նրանց մեջ եղած ամինաթթուների թվաքանակով,դասավորությամբ և կառուցվածքով:Տարբեր ամինաթթուների մոլեկուլներում մի մասը միատեսակ է ՝այն կազմված է ամինախմբից և կարբօքսիդային խմբից,իսկ մյուս մասը բոլոր ամինաթթուներում տարբեր է և կոչվում է ռադիկալ:Սպիտակուցների մոլեկուլները լինում են պարուրաձև,ծալքավոր և գնդաձև:Դրանք էլ ունեն կառուցվածքային մի քանի մակարդակներ՝առաջնային,երկրորդային,երրորդային,չորորդային:Առաջնային կապի ժամանակ սպիտակուցները միանում են իրար կովալենտ կապի միջոցով,որը կոչում է պեպտիդային կապ,առաջացած միացությունը կոչվում է պեպտիդ:Երկու ամինաթթուներով առաջացած միացությունը կոչվում է կրկնակի պեպտիդ,իսկ բազմաթիվ ամինաթթուներից կազմվածը՝պոլիպեպտիդ:Պոլիպեպտիդային շղթան սպիտակուցի  առաջնային կառուծվացքն է:Սպտակուցները լինում են ջրում լուծվող և չլուծվող:Որոշ սպիտակուցներ թելի տեսք ունեն,որոշներն էլ գնդաձև են:Որոշ սպիտակուցներ ակտիվ են որոշները ոչ:Սպիտակուցներ կան որոնք կարող են թույլ լույսից,շոշափումից ձևափոխվել:
Սպիտակուցները նաև կարողանում են բնափոխվել:Սպիտակուցները ունեն ռեակցեոն ունակություն,նրանք կարող են փոխազդել անօրգան և օրգանական միացությունների հետ:Սպիտակուցները ունեն կառուցողական և կատալիզային  ֆունկցիա:Սպիտակուցները ունեն փոխադրական և շարժողական ֆունկցիա: 



Ածխաջրեր
Բջջում կան ածխաջրեր կամ շաքարներ(սախարիդներ):Բույսերի բջջիջներիում ավելի գերակշռում են ածխաջրերը քան կենդանի օրգանիզմներում:Ածխաջրերը կազմված են C,H,O ատոմներից:Այսինքն ջրից և ածխածնից:Կան պարզ և բարդ ածխաջրեր,որոնք բոլորն էլ լուծվում են  ջրում և ունեն քաղցր համ:Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում,կամ չեն լուծվում և անհամ են:Ածխաջրերը ունեն կառուցողական և էներգիական ֆունկցիա:


ԴՆԹ

Նուկլեինաթթուները պոլիմերներն են որոնք գտնվում են բջջում:Բջջում կան երկու տեսակի նուկլեինաթթուներ ԴՆԹ և ՌՆԹ:ԴՆԹ-ի մոլեկուլները իրենցից ներկայացնում են երկու իրար փաթաթված թելեր:Մեկ մոլեկուլում կա հարյուրավոր նուկլեյնիդներ:Նուկլեյնիդը միացություն է որը կազմված է երեք նյութից՝ազոտական հիմքից,ածխաջրից և ֆոսֆորական թթվից:Ածխաջրի պարունակությունից առաջացել է ԴՆԹ անվանումը:





ՌՆԹ

ՌՆԹ-ն իր կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային:Բջջում կա ՌՆԹ-ի մի քանի տեսակներ,որոնց ֆունկցիան սպիտակուցի սինթեզի մասնակցությունն է:Դրանք փոխադրող ՌՆԹ-ներն են որոնք չափերով շատ փոքր են: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է հաջորդ սերունդների փոխանցումը:






Մաշկ

Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում կա նաև գունանյութ,որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը կազմված է երեք շերտերից,վերնամաշկ, բուն մաշկ և ենթամաշկային ճարպաբջջանք։վերնամաշկը  ու բուն մաշկը  իրարից հեռու են գտնվում հիմային (բազալ) թաղանթով։Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի)։Մարմինը պատված է թեփուկներով:Թռչունների մաշկը պատված է փետուրով, իսկ սողուններինը կաշի է։

Հարբուխ

Սովորաբար հարբուխը առաջանում է տարբեր մանրէներով և վիրուսներովախտահարվելիս: Հիվանդության առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը:Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:Շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Այդպիսի կոփումը հնարավոր է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ: Կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:



Մարսողական համակարգ

Մարդու մարսողական խողովակն ունի մոտ 8-10 մ երկարություն և ստորաբաժանվում է հետևյալ բաժինների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափողստամոքսբարակ աղիք (նրբաղի) և հաստ աղիք։ Վերին երեք բաժինները, որոնք տեղավորված են գլխիվզի և կրծքի շրջաններում, պահպանում են համեմատաբար ուղիղ դիրք։ Ըմպանում մարսողական խողովակը խաչաձևվում է շնչառական ուղիների հետ. ըմպանի վերին մասը բացառապես շնչառական է և առջևից խոանների միջոցով հաղորդակցվում է քթի խոռոչի հետ, իսկ կողքերից եվստախյան փողերի միջոցով՝ միջին ականջի խոռոչի հետ. ըմպանի ստորին մասում առջևից բացվում է կոկորդը։
Մարսողական խողովակը, անցնելով ստոծանու միջով, լայնանում է և կազմում ստամոքսը, որին հաջորդող նրբաղին իր հերթին բաղկացած է երեք բաժնից՝տասներկումատնյա աղիաղիճ աղի և զստաղի։ Հաստ աղիքի կազմության մեջ մտնում են կույր աղին իր որդանման ելունվերելովմիջաձիգվայրէջ և սիգմայաձև աղիները և, վերջապես, ուղիղ աղին։ Մարսողական խողովակի նշված 10 բաժիններն ըստ իրենց ծագման սաղմնային խողովակի երեք մասերից (առաջնային, միջին կամ հետին) որևէ մեկի ածանցյալներն են։

Մարսողական խողովակի պատերը, բացի բերանի խոռոչից և ուղիղ աղիքի վերջնահատվածից, կազմված են 4 թաղանթից՝ լորձաթաղանթենթալորձային հենքմկանային թաղանթ և, արտաքին դասավորությամբ՝ շճային թաղանթ։ Կախված մարսողության խողովակի համապատասխան բաժնի առանձնահատկություններից՝ վերը նշված շերտերի զարգացվածությունը տարբեր կերպ է դրսևորված։








Շնչառական համակարգ



Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։





Մկանների կառուցվածքը և գործողութունները


Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։

Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքայինմիջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրձերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանի մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության, օրինակ աքիլեսյան ջիլը դիմանում է մինչև 400 կգ ծանրության։









Հոտ և համ





Ինչ գիտեի

Ես գիտեի,որ մարդու քիթը 10000տարբեր հոտեր է զգում,իսկ բերանըզգում է ընդհամենը 5-ը:Գիտեի,որմինչև 75% դեպքում այն  ինչ մենքհամարում ենք համ իրականումհոտ է:Գիտեիոր հոտիզգացողությունը առաջանում էքթումիսկ համինը՝ բերանում։

Ինչ իմացա

Հոտերը երբեմն արթնացնում են կարևոր հիշողություներ.օրինակ՝ծովի հոտը կարող է արթնացնել
 ուրախ արձակուրդը պատկերող հիշողություններ:Գիտնականները ենթադրում են,որ սա տեղի է ունենում,քանի որ հոտերն ընկալող ուղեղի հատվածը մեծապես կապված է ամիգդալների հետ,որն առանցքային դեր է կատարում հույզերի և հիշողության հարցում:




Աչքի կառուցվածքը


Թաղանթներ
Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցայն թաղանթ
Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք, են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

ԲիբԾիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ակնաբյուրեղ

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։














Գեղձեր

Տեսակներ

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։Ենթաստամոքսային գեղձի ներզատիչ մասը արտադրում է մի շարք հորմոններ՝ (ինսուլին, գլյուկագոն և այլն), իսկ արտազատիչ մասն արտադրում է մարսողական հյութ, որը ծորանով բացվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Սեռական գեղձերի ներզատիչ մասն արտադրում է սեռական հորմոններ, իսկ արտազատիչ մասը՝սեռական բջիջներ։


Վահանագեղձ

Վահանագեղձը տեղադրված է վահանաճառի առջևի մասում, որի պատճառով էլ ստացել է համապատասխան անվանումը։ Այն բաղկացած է երկու բլթերից և նրանց միացնող նեղուցից։ Վահանագեղձի հորմոններից է թիրօքսինը, որի կազմի մեջ մտնում է յոդ։ Վահանագեղձի հորմոններն ապահովում է օրգանիզմի բնական նյութափոխանակությունը, աճը, զարգացումը, էներգափոխանակությունը, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։ Այս գեղձը ներզատում է նաև արյան մեջ կալցիումի քանակը կարգավորող հորմոն, որը դրա ավելցուկը կուտակում է ոսկրային հյուսվածքում։ Թիրոքսինի անբավարարությունը մանկական հասակում առաջ է բերում գաճաճություն (կրետինիզմ) հիվանդությունը, որի ժամանակ խախտվում է մարմնի համաչափությունը և առաջանում է թուլամտություն։ Հասուն շրջանու վահանագեղձի թերֆունկցիան առաջացնում է լորձայտուց կոչվող հիվանդությունը, որի ախտանիշներն են մարմնի այտուցվածությունը, դեմքի բութ արտահայտությունը, հիշոխության վատացումը։ Այն վայրերում որտեղ հողն ու ջուրն քիչ յոդ են պառունակում, հանդիպում է վահնագեղձի մեծացում և այդ հիվանդությունը կոչվում էտեղային խպիպ։ Գեղձի այդպիսի մեծացումը ունի հարմարողական նշանակություն և օրգանիզմի պահանջը բավարարելու համար ավելի շատ հորմոն է արտադրում։ Թիրոքսին հորմոնի գերաանդուրտադրությունը առաջացնում է նյութափոխանակության գերակտիվացում, նյարդային գրգռվածություն, հոգնածություն, սրտի աշխատանքի հաճախացում։ Այդ հիվանդությունը կոչվում է բազեդովյան։



Ենթաստամոքսային գեղձ


Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է։ Այն կատարում է արտազատական ու ներզատական ֆունկցիա։ Ներզատական ֆունկցիան իրականացնում են նրա կղզյակներում սինթեզվող հորմոնները։ Դրանցից գլխավորը սպիտակուցային կառուցվածք ունեցող ինսուլինն է։ Այն նպաստում է հյուսվածքների կողմից ածխաջրերի յուրացմանը,լյարդում արյան գլյուկոզից կենդանական շաքարի՝ գլիկոգենի սինթեզին ու պահեստավորմանը։ Նույն գեղձի մյուս հորմոն գլյուկագոնն ունի հակառակ ազդեցություն՝ արյան մեջ շատացնում է գլյուկոզը՝ ի հաշիվ լյարդի գլիկոգենի ճեղքման։ Այս երկու հորմոնների և մակերիկամի ադրենալին հորմոնի օգնությամբ արյան մեջ գլյուկոզի քանակը մշտապես մնում է հարաբերական կայուն վիճակում:


Մակերիկամներ



Մակերիկամները զույգ ներզատական գեղձեր են, տեղավորված երիկամների վերին բևեռներում։ Մակերիկամները բաղկացած են կեղևային ու միջուկային շերտերից։ Կեղևային շերտը ներզատում է հանքային փոխանակությունը կարգավորող հորմոններ։ Հորմոնների մեկ այլ խումբ կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը։ Մասնակցում է ածխաջրերի ու սպիտակուցների փոխանակությանը։ Դրանք ուժեղացնում են նաև պահուստային ճարպերի օգտագործումը։ Օրգանիզմի «վթարային» տագնապային իրավիճակներում մակերիկամները ենթատեսաթմբի ու մակուղեղի հետ միասին «մոբիլիզացնում են» օրգանիզմի պաշարները վրահաս վտանգը կանխելու համար։ Կեղևը ներզատում է նաև իգական ու արական սեռական հորմոններ, որոնց ակտիվությունը բարձր է մանկական հասակում և որոնք նպաստում են սեռական օրգանների զարգացմանը։
Մակերիկամների միջուկային շերտը ներզատում է ադրենալին,որն արագացնում է սրտի աշխատանքը, սեղմում արյունատար անոթների մի մասը, բարձրացնում արյան ճնշումը, շատացնում արյան մեջ շաքարի քանակը, արգելակում ստամոքս-աղիքային ուղու գործունեությունը, լայնացնում բրոնխները, վեր բարձրացնում մաշկիմազերը։ Այս հորմոնը վերականգնում և ուժեղացնում է մկանային գործունեությունը։ Հուզական ռեակցիաների ժամանակ (ցավ, զայրույթ, վախ, ուրախություն) արյան մեջ շատանում է ադրենալինի քանակը։





Հյուսվածք



Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը,կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։


Շարակցական հյուսվածք
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

Մկանային հյուսվածք
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։












Օձեր

Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից - 12 մետր է, զանգվածը՝ 5 գ - 200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ստորին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, ինչը նրանց թույլ է տալիս առանց ծամելու՝ մանրացնել և կուլ տալ բավական խոշոր կենդանիներ։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջույթներից միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջույթների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքիկողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլորմկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝ լեշերով։















Երկկենցաղներ


Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում էթոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված ենբակտերիասպանիչ հատկությամբ։Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։Գորտի հետևը վերջույթները երկար են, որի շնորհիվ տեղաշարժվում են ցատկումներով։







Կռճիկային ձկներ

Կռճիկային ձկներ

Ձկներ

Ձկներ ջրային կենսակեպ վարող քորդավորներ են։ Ապրում են ծովերում,օվկիանոսներում,գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։
Մարմնի կառուցվածքը
Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։
Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։
Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։
Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։





Նշտարիկ


Նշտարիկ քորդավորների տիպի ներկայացուցիչ։ Նշտարիկը փոքր է՝ 4-8 սմ երկարությամբ, ունի իլիկաձև, կողքերից սեղմված, երկու ծայրերից սրված,կիսաթափանցիկ ձկանման մարմին։ Նա ապրում է տաքծովերում, ունի 10-20 զույգ շոշափուկներերով շրջապատված բերան։ Նրաքորդան պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Արյունատար համակարգը փակ է, երկխորշ է, կազմվարծ է նախասրտից և փորոքից։ Նշտարիկ սիրտ չունի։ Նա սնվում է ինֆուզորիաներով։ Նշտարիկով սնվում են ծովային գազանները և որոշ ձկներ։ Նշտարիկը կապող օղակ է անողնաշարների և ողնաշարավորների միջև։

Լեգենդներ սարդերի մասին

Ասում են, որ տանը սարդ սատկացնելու դեպքում ընտանիքը փորձանքի ու դժբախտությունների առաջ է կանգնում։ Իսկ ինչո՞վ է պայմանվորված այս սնահավատությունը եւ ո՞վ է այն հնարել։Կա լեգենդ, համաձայն որի՝ մի հայտնի մարդու ավազակները հետապնդելիս են լինում, եւ վերջիններից ազատվելու համար նա թաքնվում է մի քարայրում։ Նրան հետապնդողները, հասնելով այդ քարանձավի մոտ, չեն մտնում ու ստուգում, արդյոք նա այնտեղ է թաքնված թե ոչ։ Իմանալով, որ քարայրը լի է սարդոստայներով, նրանք մտածում են, որ ոչ մեկ չէր համարձակվի մտնել ու թաքնվել այնտեղ։ Այսպիսով, նա փրկվում է։Իսկ ինչու՞ տվյալ մարդու անունը չի գվում։ Խնդիրն այն է, որ տարբեր աղբյուրներում տարբեր անուններ են նշվում՝ կամ Մովսես, կամ Մուհամեդ, կամ փոքրիկ Հիսուսն իր սուրբ ընտանիքով։ Սակայն այնքան էլ կարեւոր չէ, թե ով է եղել այդ մարդը, քանի որ պատմությունն այն մասին, որ սարդերը փրկել են նրա կյանքը, արդեն հազարամյակներ փոխանցվել ու հասել է մեր օրեր։Բայց նշենք, որ սարդերի հետ կապված կան նաեւ այլ լեգենդներ, համաձայն որոնց՝ իսկապես չի կարելի սատկացնել դրանց։Առաջինը պատմում է, որ սարդերին սատկացնելուց հետո տանը հիվանդություններ են առաջանում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հնում մարդկանց բուժել են տարբեր խոտաբույսերի, բույսերի եւ միջատների օգնությամբ։ Շատ կախարդներ հավատացել են, որ սարդերը կարող են պաշտպանել մարդկանց հիվանդություններից։ Իհարկե, վաղուց ի վեր ապացուցվել է, որ սարդերը ոչ մի բուժիչ հատկություն չունեն, սակայն սարդի որոշ տեսակների թույնը մինչ օրս օգտագործվում է որոշ դեղահաբերի պատրաստման գործընթացում։Ըստ մեկ այլ լեգենդի՝ սարդ սատկացնելը կարող է դժբախտություն բերել։ Ընդ որում, կարծիք կա, որքան փոքր սարդ են սատկացնում, դժբախտություններ ավելի շատ են լինում։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ սարդերը նույնպես կենդանի էակներ են, եւ չի կարելի սատկացնել նրանց։ևս մեկ լեգենդ։ Ինչպես գիտեք, սարդերը կարող են ծածուկ գալ ու «տեղավորվել» ձեր մարմնի ինչ-որ մասի վրա։ Հնում դա համարվել է մոտ ապագայում մեծ նվեր ստանալու նշան։ Սակայն եթե դուք դիտմամբ նրան վերցնեք ու դնեք ձեր մարմնի վրա, ապա ոչ մի նվեր չեք կարող ակնկալել։



Խաղողի խխունջ

Խաղողիխխունջ խոշորամարմին փափկամարմինփորոտանիների դասից։ Հանդիպում է անտառներում, խոնավ վայրերում։ Սնվում է տերևներով՝ հատկապես խաղողի տերևով, որտեղից էլ առաջացել է նրա անունը։ Որոշ աղբյուրների համաձայն, խաղողի խխունջներն սկսել են տարածվելԿենտրոնական և Հարավ-Արևմտյան Եվրոպայի երկրներից։
Դեռևս հին ժամանակներից մարդիկ խխունջն օգտագործվել են սննդի մեջ և այն հասանելի է եղել բոլոր խավերի ներկայացուցիչներին։ Այդ երկրներում այն համարում են առողջարար սննդի տեսակ։
Խաղողի խխունջն ակտիվ կենսակերպ է վարում գարնան սկզբից մինչև աշնանվերջը։ Ջերմաստիճանի նվազելուց հետո նրանք թաքնվում են 30 սմ հաստությամբ հողային շերտի տակ և ձմեռային քուն մտնում, նրանց մոտ սկսվում է անաբիոզի շրջան։ Որպես կանոն, նրանք միշտ ձմեռում են նույն տարածքում։ Անաբիոզի շրջանում խեցու բերանը փակվում է կրային շերտով՝ էպիֆրագմայով, որի հաստությունը ձմեռային խստաշունչ ամիսներին պաշտպանում է կենդանուն։
Բնության մեջ այս կենդանին միջին հաշվով ապրում է 7-8 տարի, բայց որոշ դեպքերում կարող է ապրել նույնիսկ 20 տարի, եթե իհարկե այլ կենդանիների կեր չդառնա։ Գրանցված ռեկորդը համարվում է 30 տարին․ այս դեպքում առանձնյակը պահվել է տնային պայմաններում։

Խեցի

Խեցու չափերը հասուն առանձնյակի մոտ հասնում են մինչև 3-4,5 սմ-ի։ Խեցու չափերն այնպիսին են, որ իրանն ամբողջությամբ տեղավորում են դրանում։ Խեցին պարուրաձև է, հիմականում 4,5 պտույտից կազմված։ Խեցու գույնը կարող է լինել դեղնադարչնագույնից մինչև սպիտակադարչնագույն։ Բայց տարբեր խխունջների մոտ խեցու գույնը էականորեն կարող է տարբեր լինել․ մի առանձնյակի մոտ այն մուգ գույն ունի, մյուսի մոտ՝ բաց։ Գունավորման կտրուկ տարբերությունները կապված են բնակավայրից և հատկապես կախված է տվյալ տարածքի լուսավորումից։ Գունային փոփոխությունները պայմանավորված են նաև պաշտպանական ռեակցիայով, որի շնորհիվ կարողանում են թաքնվել՝ ձուլվելով բնությանը։ Խեցու գույնի վրա ազդում է նաև այն սննունդը, որը կենդանին ուտում է։


Լեգենդներ թիթեռների մասին





Ասկարիդոզ





Շիմպանզե

Շիմպանզե







Սկյուռ

Սկյուռ






Տափակ որդեր

Комментариев нет:

Отправить комментарий