понедельник, 23 октября 2017 г.

Մեսրոպ Մաշտոց

Գրականություն
Մեսրոպ Մաշտոց
Ներկայացրո ՛ւ՝ ինչ իմացար Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու մասին:

Գրիգոր Նարեկացի հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյաաստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Սուրբ Ներսես Շնորհալի հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։
Նայի՛ր «Մեսրոպ Մաշտոցի շարականները» տեսանյութը, գրավոր ներկայացրո՛ւ ինչ-որ լսեցիր: Կարող ես նաև բանավոր վերապատմել

Գործնական աշխատանք
Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պահպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակառկառ ժայռերով շրջապատված ալևետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրփագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյանն տաճարը: «Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած: Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և Հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օգնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընդացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուփ տաճարը:
Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:
վիշապաքաղ
 
հրավարս

բոցամորուս

Լեզվամտածողություն
Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:

ընդունակություն,ձիրք,տաղանդ,քանքար,հանճար

понедельник, 9 октября 2017 г.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան — ուսումնական մեդիափաթեթ
  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:Աստված Ադամից հետո ստեղծեց Լիլիթին։Ադամը ամբողջ սրտով սիրահարվել էր Լիլիթին,ամեն բան անում էր նրա համար որպեսզի ուշադրությունը գրավի։Սակայն Լիլիթը միշտ խուսափում է Ադամից և չի կարողանում նրան սիրել։Օձից և սատանայից հրապուրվելով նա հեռանում է Ադամից: Աստված տեսնում է որ Ադամը շատ է տառապում,այդ իսկ պատճառով ստեղծում է Եվային։Եվան սիրահարվում է Ադամին։Իսկ Ադամը չի կարողանում դիմանալ առանց Լիլիթի,նա գրկում է Եվային զգալով Լիլիթին։
  • Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:
    Ինձ դուր եկավ Ավետիք Իսահակյանի օրորոցը,այն շատ հին էր գեղեցիկ ու տպավորիչ:Նաև դուր եկավ գրասեղանը:

  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
    Մրահոն-սև հոնքերով,սև աչքերով
    հակինթ-կիսաթանկարժեք երկնագույն քար,նաև ծաղիկ
    Ռիալտոն-քաղաք
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
    Ռավեննա,քաղաք իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրությանօստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։

    Ռիալտոյի կամուրջը
     Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի  կողմից։ 1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
    Որովհետև այդ բանաստեղծությունը Իսահակյանը գրել է Ռավեննայում,կարոտելով իր հայրենիքը:
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
    Իմացա <<Ռիալտոնի կամուրջի>>և<<Ռավեննայի>> մասին:Նաև իմացա որոշ բառերի բացատրությունը:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
    Ավետիք Իսահակյանը ասում էր, որ խաղաղությունը հայ ժողովրդի բարեկամն է:Ամեն պայմանում պետք է սիրենք հայրենիքը,ազգային արժեքները և այն ինչ մեզ է պատկանում:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:
    Իսահակյանը իր <<Ռավեննայում>>բանաստեղծության մեջ ուզում էր ասել,որ շատ սերունդներ են եկել ու անցել դու էլ հիմա նայիր Արարատի սեգ ճակատին ու անցիր:

суббота, 7 октября 2017 г.

Կոմիտասյան դասեր




















Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր:

  • Ինձ դուր եկավ <<հունձ>>բանաստեղծությունը:
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին:
Խոսք երախտիքի:

  • «Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:
    Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի
  • «Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»:
    Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի
Կոմիտաս- Սևակ
  • Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:****Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:
  • Պարույր Սևակ
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
Հատվածներ «Հուշեր Կոմիտասի մասին»

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:...Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:
Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»:
...Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում:Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:


Կոմիտասի մասին

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
 Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:
 Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ 
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
 Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։
 Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը`   փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։ 
 Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ 
 Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։
 Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։
 Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։