суббота, 7 октября 2017 г.

Կոմիտասյան դասեր




















Կոմիտասի երգերը և բանաստեղծությունները. ընթերցանություն, ունկնդրում, նոր երգեր:

  • Ինձ դուր եկավ <<հունձ>>բանաստեղծությունը:
Տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ Կոմիտասի մասին:
Խոսք երախտիքի:

  • «Հանճարեղ հայր Կոմիտաս: Խոնարհվում եմ ձեր երաժշտական հանճարի առջև: Եթե Կոմիտասը միան «Անտունի» գրեր, դա բավարար կլիներ, որպեսզի մեծ գեղանկարիչ համարվեր։ Իմ կարծիքով, Կոմիտասը հայտնություն է, ամենաուշագրավ երևույթը երաժշտական աշխարհում»:
    Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսի
  • «Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»:
    Սովետական հայտնի կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկի
Կոմիտաս- Սևակ
  • Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:****Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:
  • Պարույր Սևակ
Հրաչյա Աճառյան «Հուշեր Կոմիտասի մասին»
Հատվածներ «Հուշեր Կոմիտասի մասին»

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր:...Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին… Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրած էր հայկական ձայնանիշերով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գացինք, վրդովված էր Հայրիկը:
Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա՝ մեղքս շատ շուտ կքավեմ՝ հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն և պարերգներեն»:
...Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում:Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»:


Комментариев нет:

Отправить комментарий