среда, 15 июня 2016 г.

Երազանք

 Սկզբում չգիտեի ինչի մասին գրեի,հետո ընկերներիս բլոգները նայելուց հետո Արևիկի բլոգից որոշեցի գրել <<Ինչու են երեխաները ամենաերջանիկ մարդիկ>> վերնագրով:Հետո նայելով Ազատահու բլոգը որոշեցի գրել <<Չգիտեմ ինչի մասին գրեմ>>վերնագրով։Բայց որոշեցի գրել <<Երազանք>> վերնագրով շարադրություն։
Ես վերջերս (մոտ մի ամիս առաջ) կարդացի <<Հրաշք>> գիրքը։Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը։Վերջացնելուց հետո այնքան էի հավանել գիրքը,որ ես էլ ուզեցի գրել այդպիսի գիրք։Մինչ օրս գիրք չեմ գրել։Դրա համար էլ դեռ գիրք գրելը ինձ համար երազանք է։


суббота, 4 июня 2016 г.

Մեկ օր Ծաղկունքում

Այսօր՝հունիսի 2-ին ուղևորվեցինքի դեպի Դալան ցուցասրահ:Առաջին հարկում կային շատ գեղեցիկ ձեռագործ և կավե աշխատանքներ:Մեզ շատ դուր եկավ կավե աշխատանքները,որոնց մեջ գտանք նաև ընկեր Մովսեսի աշխատանքներից:Երկրորդ հարկում Միկա Վաթինյանի <<Նկարագրություն>>
 
անհատական ցուցահանդեսն էր:Ուսումնասիրեցինք նրա աշխատանքները:Դուրս գալով հանդիպեցինք Էդիկ Վարդանյանին, ով մեզ  հրավիրեց իր ցուցահանդեսին:Մենք իհարկե ընդունեցինք նրա առաջարկը,բայց կայցելենք մյուս շաբաթ:Իսկ հետո գնացինք կինո <<Մոսկվա>> ֆիլմ
դիտելու:Դիտեցինք <<Անբան Հուռի>>մուլտֆիլմը և տպավորված վերադարձանք տուն:

Ավելին՝այստեղ

четверг, 2 июня 2016 г.

Մեկ օր ճամբարային առօրյայից

Այսօր՝հունիսի 3-ին ուղևորվեցինք դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ:Երկար ճանապարհից հետո հասանք Ծաղկունք գյուղ:Մեզ շատ լավ ընդունեցին,գյուղի դպրոցի տնօրենը մեզ ուղեկցեց դպրոցի դահլիճ:Այնտեղ այդ դպրոցի սաները պատրաստել էին ներկայացում:Դիտելուց հետո գնացինք նրանց հաշվետու ցուցահանդեսին,որտեղ տեսանք մեզ ծանոթ բատիկա,կավե արձանիկներ և այլն:Այնուհետև ուղևորվեցինք բլրի վրա գտնվող եկեղեցին:Բարձունքը հաղթահարելուց հետո հասանք եկեղեցի:Եկեղեցու բակում  ճաշեցինք և սկսեցինք ամեն մեկս մեր ուզած բնապատկերը նկարել:Հետո միասին իջանք,բնությամբ հիանալով և լավ տպավորություններով վերադարձանք տուն:
 

Լուսանկարները՝այստեղ