вторник, 30 января 2018 г.

Իմ Տերյանը (Մթնշաղի անուրջներ)

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
* * *
Անուշ անուրջով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս,
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր։
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում,
Լքված լռության ծածկոցն է իջել.
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում,
Իմ տխուր հոգում երգերն են ննջել։
Երգի՛ր ինձ համար, երգի՛ր ինձ համար,
Ինձ հեքիաթ ասա, անրջանք բեր ինձ,
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից։
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…
ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
* * *
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
ՀՐԱԺԵՇՏ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…



понедельник, 29 января 2018 г.

Ուսումնական փետրվար (Իմ Տերյանը)

Պարտադիր ընթերցանություն

 Բանաստեղծություն
1.      Տխրություն
2.      Աշնան երգ
3.      Գարուն
4.      Աշնան մեղեդի
5.      Մի թե վերջին պոետն եմ ես
6.      Կարծես թե դարձել եմ ես տուն
7.      Ոսկեհանդերձ եկար
8.      Իմ խաղաղ երեկոն է հիմա
9.      Հրաժեշտի գազել
10.  Կարուսել
11.  Որպեսզ Լաերտի որդին
12.  Իջնում է գիշեր անգութ ու մթին
13.  Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին
14.  Fatum



Հոդվածներ

1.      Հոգևևոր Հայաստանն

2.      Հայ գրականության գալիք օրը
Վերլուծել հոդվածները




Փետրվարի 1-10
Գրականություն. նախագիծ «Կարդում ենք Տերյան»

Հավերժ երիտասարդ Տերյանը

Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»
Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում
ԹեմաներՏերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ
    Չարտասանված տխուր խոսքեր,
    Որ դողում եք անպատասխան,
    Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
    Ձեր թրթիռը կախարդական։
    Խենթ հուզումի անուշ խոսքեր,
    Պաղ մարդոցից խորը պահված,
    Անջատման պես տխուր խոսքեր,
    Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Կարոտիս պես սիրտըս մորմոք
    Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
    Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
    Չարտասանված տխուր խոսքեր,
    Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
    Դուք այրում եք, սիրո խոսքեր,
    Որպես խայթը սեւ եղեռնի…
  • ամենատխուր
    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Լուռ ու տխուր,
    Հեզ գունատվող աստղի նըման։
    Ես գնում եմ տրտում-մենակ,
    Անժամանակ
    Ծաղկից ընկած թերթի նըման։
    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Սրտակըտուր
    Լացըդ պահած իմ հայացքից։
    Ես գնում եմ լուռ անտրտում,
    Բայց իմ սրտում
    Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
  • ամենաանհույս

    Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,

    Դու դեռ ապրում ես երազի նման.
    — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
    Պայծառ պատկերըդ այս անապատում...
    Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
    Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
    Դու, երազների լուսե օրրանում՝
    Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
    Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
    Երազանքներում իմ նվիրական.
    Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
    Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...
  • ամենաերազկոտ
    Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։Մոտեցած երկնից աստղերը պայծառԺպտում են խաղաղ քո աչքերի պես.—— Իմ լքված սրտի կարոտը անծայր
  • Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
1.Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
նրբակերտ-Նրբագործ
խորհրդավոր-
Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ,  թաքնախորհուրդ, խորհրդաբեր, խորհրդահեղց, խորհրդակիր,  նշանակական, նշանակավոր, եղմոլկսեղմոլկ: 2. Սրբազնաստեղծ:
խոհուն-հոմանիշ-
Խոհական, խոհեմ, մտածկոտ, մտազբաղ, ինքնախոհ, խոկուն, ներամիտհականիշ-անխոհուն, անխոհ
կապույտ-
Երկնագույն, կապտագույն, լուրթ, ծավի, մավի, ծովագույն, կապուտակ, կապտորակ, կապտաթույր, կապտաժեռ, կապտերանգ, կապուտկեկ, կապտավուն
պայծառ-հոմանիշ-
Լուսավոր, լուսափայլ, փայլուն, վառվռուն, (Բւզվդ.) ռոշան, ռոշնական: 2. Հստակ, ջինջ, վճիտ, մաքուր, ականակիտհականիշ-աղոտ, մութ, մռայլ, անփայլ, խամրած
hիվանդ-հոմանիշ-
Անառողջ, վատառողջ, տկար, ապառողջ, հիվանդոտ, ախտակիր, ախտավոր, ցավոտ, ցավագար, (հնց.) խոթ, ախտացյալ, ախտաժետ, ախտանկյալ, ախտավարակ, ախտանակ, մարմնահար, կոթ, ցավագնոտ, (բրբ.) հիվանդկախ, հիվանդուկ, մաժաժոր, խրամուլիկ, չոռոտ, փափա:
հականիշ-
առողջ, առույգ
անեզր-Անեզերթ, անեզրական, անսահման, անհուն, անավւ, անծայր, անծայրածիր, անվերջ, անծայրածավալ, անբավ, անպարփակ, անպարփակելի, անպարագիր, անպարույր, անպարունակ, անսահմանափակ, անբովանդակելի, անընդգրկելի, անամփոփելի, անպարագրելի, անպարագծելի,
անսահման-
Անչափ, անթիվ, անքանակ, անբավ, անբովանդակ, անսպառ, անվերջ: Անափ, անհուն, անեզր, անեզերք, անծայր, անծայրածիր, անծայրածավալ, անպարփակ, անպարունակ, անպարույր, անպարագիր, անպարագիծ, անսահմանափակ, անտարրափակ, անչափելի, անբովանդակելի, անընդգրկելի, անամփոփելի, անպարագրելի, անպարագծելի, անպարունակելի, անսահմանական, անսահմանելի, անեզրական,
քաղցր-
հոմանիշ-
1. Ախորժելի, դուրեկան: 2. Անուշ, համեղ, քաղցրահամ, ախորժահամ, դյութանամ, անուշահամ, քաղցրորակ, քաղցրունակ: 3. Մուշ-մուշ (քուն): Քաղցրանուշ, մեղմանուշ: ձ. Տես Քաղցրալուր, Քաղցրաձայն, Քաղցրահնչյուն: 5. Բարի, բարյացկամ: 6. Փաղաքշական, մեղրածոր (խոսքերի 7. Դաշն, սերտ (Հարաբերություններ): 8. Տես Քաղցրավենի (ք) 1 նշան.:
հականիշ-
դառը, լեղի, կծու, թթու

5. Վահան Տերյանի անծանոթ նամակը :
6. «Նամակ Մարթա Միսկարյանին»
Կարդալ նամակը, կետադրել, համեմատել բնագրի  հետ:
Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

вторник, 16 января 2018 г.

Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված ֆիլմ էր:Այն ինձ հետաքրքրեց կիսով չափ:ՀՀ արդեն 100 տարի է ինչ անկախ է (1918-2018):Առաջին հանրապետությունից գիտեի,որ ստեղծվել է  1918թ մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ ՍարդարապատիցԲաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:Դիտելուց հետո շատ նոր տեղեկություններ իմացա:Իմացա, որ Այսրկովկասում իշխանության համար վտանգավոր կռիվ էր ընթանում, Վրաց մելշեվիկներն ու Բոլշեվիկները մտադրվել էին Կովկասում  հաստատել Վրացական  գերիշխանություն:Երկրամասում ձևավորված Վրաց-թաթարական դաշինքի համար առավել վտանգավոր մրցակից էր դաշնակցությունը,, նա էր տնօրինում Կովկասում առկա և շարունակաբար ամրապնդվող միակ ռազմական ուժը,ի դեմս Հայկական կորպուսի և Հայկական ջոկատի:
Ֆիլմը այստեղ