вторник, 24 мая 2016 г.

Մեկ օր Գյումրիյում


 Մայիսի 21-ին մի խումբ սեբաստացիներ ուղևորվեցինք դեպի Գյումրի:Սկզբում հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Այնտեղից շարժվեցինք դեպի Գյումրի:Երկար ճանապարհից հետո հասանք Գյումրու Երերուրքի տաճար: Հանդիպեցինք նաև տեղի դպրոցի սովորողներին:Նրանք մեր հետ մասնակցեցին ընդհանուր պարապմունքի,երգեցին սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը,պարեցինք:Հետո նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Մարմաշենի եկեղեցի:Գնացինք Յոթվերք եկեղեցի այնտեղ էլ ելույթ ունեցավ <<Սեբաստացիներ>> ուսուցչական երգչախումբը: Այստեղից շարժվեցինք Գյումրիի Անի թաղամասի Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոցԱյնտեղ մեզ դիմավորեցին, ուղեկցեցին դահլիճ:Մի քիչ պատմեցինք մեր դպրոցի մասին,ելույթներ ունեցան՝ ուսուցչական երգչախումբը,<<Տիեզերքը>>,<<պատանեկան>> երգչախումբը,վոկալ համույթը և պարեցին <<Կայծիկները>>,<<կայծերը>> ,<<Հունցք>> պարի խումբը :Ժամը 5-ին ուղևորվեցինք  Գյումրու կենտորանական հրապարակ:Այնտեղ մեզ սպասում էին գյումրեցիները:Երգեցինք,պարեցինք, և հոգնած,բայց լավ տրամադրությամբ վերադարձաք տուն:




среда, 4 мая 2016 г.

Այնպես կուզեի,որ...


  • Այնպես կուզեյի,որ չաղտոտեյին շրջապատը:
  • Այնպես կուզեյի,որ էկոլոգիապես մաքուր սնունդ վաճառեյին խանութներում:
  • Այնպես կուզեյի,որ թափառող շներ չլինեյին,ամեն մի շուն ունենար իր խնամողը:
  • Այնպես կուզեյի,որ ավելի շատ կանաչ տարածքներ ու անտառներ լինեյին:
  • Այնպես կուզեյի,որ բոլոր դպրոցները համակարգիչներով լինեյին:
  • Այնպես կուզեյի,որ բոլոր երազանքներս իրականանան:
  • Այնպես կուզեյի,որ կենդանիները խոսել իմանային:

Սև ոչխարը

1.Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:
Մի ոչխարների հոտ կար,այնտեղ բոլորը սպիտակ  էին միայն մեկը էր որ սև էր նրան բոլորը ծաղրում էին:Մի օր այդ հոտի գլխավորը որոշեց շրջել մյուս հետերով:Առաջի հոտի վրա շատ զարմացավ, որովհետև առաջին անգամ էր տեսնում սև գույնի ոչխարների հոտ,նրա վրա էլ զարմացել էին սև ոչխարները:Երկրորդ հոտը շատ տարորինակ էր Բելինդանի համար,այդ հոտում և կայն սպիտակ ոչխարներ,սև ոչխարներ և պուտավոր ոչխարներ,նրան մոտեցավ մի ոչխար և ասաց որ կարող է իրենց հետ ապրել:Նամնաց  2 օր և վերադարձավ տուն:
2. Առանձնացրու երեք համեմատաբար ինքնուրույն հատված: Համեմատիր իրար հետ:
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։
Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ,
սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ,
բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։
Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
3. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
Եթե չգիտես ինչ կա սարից այն կողմ երբեք ինքնագլուխ բան մի հալտարարիր:
4. Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:
Այո համաձայն եմ,որովհետև հիմա էլ մարդիկ կան որ ծաղրում և ծիծաղում են իրենցից տարբերվող մարդկանց վրա:
5.Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ ։
1)Երբ ինչ որ մարդ խնթիրներ է ունենում նրա վրա ծիծաղում են:
2)Երբ մեկը մյուսից մաշկի գույնով է տարբերվում:

«Հյուսնի պատմությունը» ընթերցելուց հետո.....

1.Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմիր զրույցը:
Մի հույսն է լինում, որը տխուր քայլում էր փողոցով և հանդիպեց իր ընկերներից մեկին: Հարց ու փորձ անելուց հետո ընկերը պարզում է նրա տխրության պատճառը, իսկ պատճառը այն էր, որ եթե մինչև առավոտ հյուսնը տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուք չտանի պալատ ապա թագավորը նրան կգլխատի:Ընկերոջ տխրությունը փարատելու համար ընտանյոք հանդերձ հրավիրում է խնջույքի:Ամբողջ գիշեր խնջույք են անում, ուտում խմում,իսկ երբ առավոտյան թակում են դուռը, հյուսնը մտածում է, որ թագավորը մարդ է ուղարկել, որ իրեն տանեն, գլխատեն:Մեծ է լինում հյուսնի զարմանքը երբ թագավորի ծառաները նրան ասում են, որ թագավորը մահացել է և նրա համար պետք է դագաղ պատրաստել:
2.Որն է զրույցում արտահայտված գաղափարը:
Գաղափարը այն է, որ ամեն վատ բան ունի իր ավարտը:
3.Համաձա՞յն ես արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորիր:
Այո համաձայն եմ գաղափարի հետ որովհետև դժվարություններից չպետք է ընկճվել: