вторник, 24 мая 2016 г.

Մեկ օր Գյումրիյում


 Մայիսի 21-ին մի խումբ սեբաստացիներ ուղևորվեցինք դեպի Գյումրի:Սկզբում հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Այնտեղից շարժվեցինք դեպի Գյումրի:Երկար ճանապարհից հետո հասանք Գյումրու Երերուրքի տաճար: Հանդիպեցինք նաև տեղի դպրոցի սովորողներին:Նրանք մեր հետ մասնակցեցին ընդհանուր պարապմունքի,երգեցին սեբաստացիներ ուսուցչական երգչախումբը,պարեցինք:Հետո նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Մարմաշենի եկեղեցի:Գնացինք Յոթվերք եկեղեցի այնտեղ էլ ելույթ ունեցավ <<Սեբաստացիներ>> ուսուցչական երգչախումբը: Այստեղից շարժվեցինք Գյումրիի Անի թաղամասի Մ. Նալբանդյանի անվան թ. 11 դպրոցԱյնտեղ մեզ դիմավորեցին, ուղեկցեցին դահլիճ:Մի քիչ պատմեցինք մեր դպրոցի մասին,ելույթներ ունեցան՝ ուսուցչական երգչախումբը,<<Տիեզերքը>>,<<պատանեկան>> երգչախումբը,վոկալ համույթը և պարեցին <<Կայծիկները>>,<<կայծերը>> ,<<Հունցք>> պարի խումբը :Ժամը 5-ին ուղևորվեցինք  Գյումրու կենտորանական հրապարակ:Այնտեղ մեզ սպասում էին գյումրեցիները:Երգեցինք,պարեցինք, և հոգնած,բայց լավ տրամադրությամբ վերադարձաք տուն:




Комментариев нет:

Отправить комментарий