среда, 2 ноября 2016 г.

Մի քիչ պատմեմ...(օրագիր)

Առավոտյան, երբ վեր կացա, շատ էի ուզում,որ ձյուն գար:Արագ նայեցի պատուհանից, բայց բացի թրջված,ցեխոտ տերևներից, անձրևից,անձրևանոցով կամ թրջված մարդկանցից այլ բան չտեսա:Արագ սկսեցի անել այն ամենը, ինչ որ դու ամեն առավոտ անում ես (հագնվել,լվացվել,նախաճաշել...):Ինչքան էլ որ չէի ուշանում, բայց արագ վերցրեցի եղանակի հետ անհամատեղելի,բայց օգտակար գունավոր  անձրևանոցս ու դուրս եկա տանից:Այսօր չտեսա ամենօրյա նույն դեմքերը:Ամբողջ ճանապարհին չգիտեմ ինչու,բայց մտքիս մեջ ասում էի՝ հիրուր խեդ (իրար հետ):Մինչև դպրոց,գլուխս կախ, ջրափոսերից դուրս գալու պլաններ էի մտածում:Հետո հասկացա,որ միայն ականջակալներն են պակասում: Ականջակալներին երանի տալով հասա դպրոց:Երբ մտա, ասես ուրիշ տեղ ընկած լինեի. մի քանիսն էլ ասես դպրոցում գիշերած լինեին:Շփոթված հասա պահարանիս:Հանեցի բաճկոնս: Թափ տալուց հասկացա,որ շատ աղմկեցի ու բոլորի ուշադրությունը գրավեցի:Սկսեցի ավելի կամաց գործել:Քիչ-քիչ աղմուկը շատացավ,ու հասկացա,որ բոլորը արդեն եկել են:Դասերի մի մասը անցկացրեցի մրսած:Անգլերենի դաաժամին բոլորս խորացել էինք դասի մեջ ու արագ-արագ գրում էինք:Արդեն սովորել էինք,որ միշտ անձրև պիտի գա ու պատուհանին ուշադրություն էլ չէինք դարձնում:Մեկ էլ այնպես աղմուկ բարձրացավ,որ բոլորս նայեցինք դասարանից դուրս:Ու չեմ էլ հիշում՝ ով ասաց .<<Երեխեք, ձյուն ա գալիս>>: Մենք էլ ուրախացանք (բայց ոչ այն բարձր գոռացող դասարանի չափ):Դասերը վերջացան, ես ու Էլինան գնացինք գրադարան (բայց ոչ գիրք կարդալու նպատակով), ձայնագրություն արեցինք:3:30 գնացինք երգչախմբի. արագ անցավ ժամանակը, և ես գնացի տուն: Այս անգամ էլ թաց ձնով հիանալով՝ հասա տուն:Հանգստանալուց հետո անցա դասերիս:Արեցի մի քանի դաս ու անցա օրագրիս:Երբ գրում էի օրագիրս. աչքովս ընկավ հեռուստացույցի հաղորդումը Արամ Խաչատրյանի մասին: Հենց սկսեցի հետաքրքվել հաղորդմամբ, վերջացավ:Սկսեց մի ֆիլմ,որը ինձ այդքան էլ չէր հետաքրքրում:

Комментариев нет:

Отправить комментарий