пятница, 11 ноября 2016 г.

Անսովոր սեմինար


Այսօր մի խումբ սովորողներով գնացինք <<Իլիկ >> ձեռագործ աշխատանքների խանութ,որտեղ  մասնակցեցինք սեմինարի:Ինչքան էլ որ անսովոր էր, բայց թեման էր <<Ինչպես ջինսերի վրա նկարել>>:Տարօրինակ էր, բայց շատ հետաքրքիր:Մի քիչ ջինսերից խոսելուց,հետո ավելի լավ պատկերացնելու համար հեղինակը ջինսի վրա նկարեց: Շատ հեշտ էր մենք էլ կփորձենք:Հեղինակը՝ Կարեն Բարսեղյանը ծիծաղելով ասաց.
-Գործերս դարի հետ վատանում են հիմա բոլորը ճղած ջինսեր են հագնում:Իսկ ինձ սովորական ջինսեր են պետք:
Կարեն Բարսեղյանը Գյումրից էր,և Գյումրվա ամեն մի ծառն ու թուփն էլ նկարներում,էր ջինսերի վրա:Նա մի քիչ էլ ներկայացրեց իր նոր նախագիծը:Նա կտրում էր ջինսերի գրպաները ու գրպաներում մի նամակ էր թողնում,որ կարդան և դնեն տեղը,արդեն 12 կտավ ուներ:Վերջում էլ չդիմացանք ու հրավիրեցինք մեր դպրոց: 









Комментариев нет:

Отправить комментарий