суббота, 24 февраля 2018 г.

Տերյանը՝իր նամակներում

Վահան Տերյանի կյանքը,գործունեությանընամակներըբանաստեղծությունները ինձհամար նորություն դարձան, բանաստեղծը ինձ ավելի հոգեհարազատ դարձավՎահան Տերյանը ազնիվ էրպարզանկեղծսիրում էր ճշմարտությունը,երաժշտությունըՎահան Տերյանը ցանկանում է՝  իր հետ շփվողանձնավորությունը մաքուր լինիազնիվպարզՄինչ այսօր հրապարակված է բանաստեղծի ավելի քան երկու հարյուր նամակ՝ հասցեագրված երեք տասնյակիցավելի անձանցՏերյանի նամականին պարունակում է տասնամյակների ընթացքում հասցեատիրոջ կողմից խնամքով պահպանված և երկար ժամանակ անհայտ մնացած 62 նամակորոնք Վահան Տերյանը գրել է Անթառամ ՄիսակյանինՆամակները կարելի է դիտել որպես նամակագրական ժանրի առանձին մեծ արժեք ունեցող ստեղծագործություններ:
Տերյանի նամակներից երևում է, որ նա շատ կարևորություն էր տալիս առաջին տպավորությանը: Ինչպես պոեզիայում, այնպես էլ կյանքում մարդու ամենաթանկ սեփականությունընրա բարոյական գնահատման չափանիշը բանաստեղծը համարում էր անկեղծությունըՄեզ հասած 1908 թնամակներից երևում էոր այդտարի Տերյանը նամակագրություն է ունեցել ՑԽանզադյանիԿԿուսակյանի և ԱվԻսահակյանի հետՏերյանը չափազանց համեստ էր ու պահանջկոտ իր նկատմամբԲանաստեղծի խոստովանությամբ նրա տրամադրություններն այնքան արագ ենփոփոխվումոր նա կարող է խոսել միայն տվյալ պահի մասին:
Բանաստեղծը հավանություն չի տալիս եսասիրությանը, արհամարհում էճղճիմությունըգտնում էոր պետք է բարձր լինել հիմար պայմանականություններիցորոնցով ապրում են միայն մանրախնդիր մարդիկ ու հիմարներըԵրաժշտությունընրա հոգին էրորը ինչ -որ հրաշք էր համարումԵթե երաժշտության մեջ նա չէր լսումիր հոգիննշանակում էոր այդ արդեն երաժշտություն չէԱհա թե ինչու երբեմն որևէնշանավոր սինֆոնիա նրան չի հուզումիսկ «Երգեհոնիկը աշնանային եղանակինխելքահան է անում»: Տերյանի ստեղծագործությունը դեռ դարեր կդաստիարակի հայերիտասարդներին

Հոգիս ծայրեծայր լիքն է պոեզիայով…Պետքա է գրել,քանի գրվում է,քանի հոգում պոեզիայի կրակ կա,քանի վերջնականապես չենք կոշտացել կենսական գռեհիկ հոգսերից ու նողկալիությունից:Ազատություն եմ ուզում տալ հոգուս ու խոյանքներիս,որոնք այսքան երկար ժամանակ <<հալածված>>ու <<ճնշված>> են եղել իմ կողմից:

Ցոլակ Խանզադյանին,1913թ

Մի բան կխնդրեմ անողոք ճակատագրից.այն է,մենակ չմնալ և մտերիմ ընկեր ունենալ:Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության,որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր,բայց,իհարկե,ոչ քաղքենի կինը,այլ կին-մարդ,խելացի կինը,կին-ընկերը:Արդյոք կա՞ այդպիսին <<ընդլուսնյա աշխարհում>>:

Օնիկ Օհանջանյանին,1907թ
Չգիտեմ ինչո՞ւ եմ այսպես թուլացել:Շալը վրա եմ առել ու փաթաթվել,մրսում եմ :Գլուխս պտտվում է:Բայց դուրեկան է նստել այսպես ու մտածել հեռավոր կողմերի մասին:Եվ ամենից հաճախ ես դառնում եմ տուն-դեպի մեր գյուղը և մեր գետը,մեր  տան դիմացի բլուրը…այնքա՜ն հրաշք ու դյութական բան կար մեր գյուղում,գետի ափին,բլրի մոտ:

Արմենուհի Տիգրանյանին,1912թ

Комментариев нет:

Отправить комментарий