пятница, 23 февраля 2018 г.

Հայ գրականության գալիք օրը (հոդվածի վերլուծություն)

Հոդվածագիրը գտնում էր,որ Տերյանի քաղաքական ասպարեզը ու հոգեկան աշխարհը ներփակված են ծխական դպրոցի և եկեղեցու շրջանակներում:
Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Խնդիրը ազգային կուլտուրաի մեջ չե,քանի որ թե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի նրանք նույն կերպ կստեղծագործեին:Հոդվածի հեղինակը պնդում է,որ ազգերը նման են անհատների որոնք կարող են առանձնության մեջ քարանալ ու մեռնել:Ստեղծագործողները չպետք է պարփակվեն ազգային կեղևի մեջ որովհետև,եթե ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից:Պետք է դուրս նայել,այդ կեղևի մեջ մնալը վտանգում է ազգի գոյությանը:Ով իմաստուն է պետք է կոտրի այդ կեղևը,և փորձի ազգին առաջ մղել:Անհնար է երևակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ: Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները: Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն:Նա ասում էր, որ նրանք Եվրոպայի աշակերտներն են և որ իրենց ապագան կախված է նրանից, թե որքան լավ կամ վատ աշակերտներ կլինեն նրանք։

Комментариев нет:

Отправить комментарий