Այսօր Լրագրական ակումբի սովորողներով Գեղարվեստի «Հարթակ» ակումբում քննարկում-բաց դասի մասնակցեցինք հայտնի լրագրող Զոհրաբ Հարոյանի հետ։ Հանդիպման սկզբում Զոհրաբ Հարոյանն ասաց, որ առաջին անգամ է նման թեմայով զրուցում այս տարիքի սովորողների հետ և հավելեց․«Հետո էլ ասում են, թե Հայաստանում ժուռնալիստիկան չի զարգանում, եթե արդեն այսքան հետաքրքրվողներ ունենք, դա լավ է»։

-Ես 12 տարեկանում սիրում էի երգիչ Վիկտոր Ցոյին, ում հենց հեռուստատեսությամբ տեսնում էի, թուղթ ու գրիչը վերցնում էի ու սկսում գրել նրա խոսքերը։ Գիտեի, որ նա մահացել է օգոստոսի 15-ին ու նստած հեռուստացույցի առջև սպասում էի, որ նրա մասին ֆիլմը ցուցադրվի, և ես էլի բաներ էի գրում նրա մասին՝ հետո կարդալու համար։
Ապա հյուրը սկսեց խոսել հեռուստատեսության շուրջ տարածված միֆերի մասին, բացատրել, թե ինչպես է ստեղծվում հաղորդումը, լուրը, ո՞վքեր և ինչպե՞ս են դա ստեղծում։
-Եթե հեռուստաընկերությունը չունի լուրեր և կայք, դա հեռուստաընկերություն չէ։
Մարդկանց մոտ այնպիսի կարծրատիպ է ձևավորվել, որ հեռուստատեսությունում ամենակարևոր մարդը մեկնաբանն է, բայց դա միֆ է միայն։ Աշխարհը գնում է «մեկ մարդ» ֆորմատին, որ հեռուստատեսությունում ամեն ինչ մեկ մարդ է անում։ Լրատվությունը մի փոքր էլ փիլիսոփայական դաշտ է։ Իսկ մեդիան բիզնես չէ, մեդիան գործիք է,-բացատրում է հյուրը։
Նաև խոսեցինք վատ ու լավ լրագրողներից, Զոհրաբ Հարոյանն ասաց․ «Լավ լրագրողը պետք է մինչև դեպքի վայր մեկնելը ունենա իր նյութի կառույցի մասին պատկերացում, ապա մինչև հեռուստատեսություն հասնելը՝ իր ասելիքը, առաջին խոսքը։ Վերջինս այնպիսին պետք է լինի, որ մարդիկ գայթակղվեն ու մնան էկրանի առաջ»։

-Իսկ ինչի՞ համար են լուրերը։
-Լուրերը նրա համար են, որ հասարակության ձայնը հասնի հասցեատիրոջը։
-Ինչպե՞ս եք գտնում այդ լուրերը։
-Ամեն լրագրող պետք է ունենա իր օրացույցը՝ իրադարձությունների լուսաբանման։
Իմ կարծիքով լավ լրագրողները նրանք են, ովքեր գնում են մի թեմա լուսաբանելու, բայց իրենց հետ բերում են հավելյալ թեմաներ ու նոր բացահայտումներ են անում։