вторник, 7 апреля 2015 г.

Սուրբ Զատիկի տոնը

Սուրբ Զատիկի


Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում:  Քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։



Զատիկի ավադույթներ

Ներկված հավկիթների ավանդույթներ


Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։ Հետո շրջում են հավկիթները և նույնը փորձում մյուս կողմով՝ այս անգամ երկրորդը պահելով ծայրը և մյուսը զարնելով։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։
Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատվա հավկթաորս»։
Հայ հեթանոսական նոր տարում և պարսկական Նորուզ տոնին, որոնք սկսվում են գարնան գիշերհավասարին, ևս ներկվում են հավկիթներ։ Հայ հեթանոսական նոր տարում ևս ներկված հավկիթներն ուտում են թարխունով, աղով և լավաշով։
Զատիկը տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։


Զատիկը մեր տանը

Զատիկը Հիսուսի հարության տոնն է:Բոլոր քրիստոնյանները տոնում են այդ տոնը,մեր ընտանիը նույնպես նշում է այդ տոնը:Ընտանիքի անդամներից ովքեր ցանկանում են պաս են պահում,դա նշանակում է ուտել միայն բուսական ծագման սննունդ:Նախապես ցորեն են ցանում,իսկ շաբաթ օրը երեկոյան ժամը 5-ին գնում էնք եկեղեցի և մասնակցում պատարաքին իսկ վերջում եկեղեցուց ճրագ էնք բերում տուն:Տարբեր տեսակի ուտեստներ էնք պատրաստում օրինակ ձու են  ներկում,չամիչով փլավ ,ձուկենք եփում:Զատկի պարտադիր խմիչքը գինին է:

Комментариев нет:

Отправить комментарий